Լռո՛ւթյուն, արդեն վաղուց աղմկոտ ես՝ դու…

Լռությու'ն, արդեն վաղուց աղմկոտ ես՝ դու,
Վաղուց չեն լռել կանչերտ անձայն,
Վաղուց երգչոտ են խոհերդ միապաղության,
ԵՎ արդեն վաղուց, գամել է ժամն՝ ինձ
զարկերի կշռին անտեսության.
Լռությու'ն, արդեն վաղուց աղմկոտ ես՝ դու...

Լռությու'ն, արդեն վաղուց դարձել ես անկուշտ շուն,
ԵՒ լռությամբ լափել ես պատերս,
Պատե'րս, որ արդեն մենությունից երգում էր սահուն,
Պատե'րս, որ իմ լռությունով պատել են շները՝ լուռ,
Առանց վարանելու,
Առանց ոչ մի հայացք հետին թողնելու...
Գտել են իբր՝ ձևը հայացք ջնջելու,
Թողնում են լուռ, ու լռես,
Կամ գառան պես մոլորվես ու լափվես,
Կամ լռության հետ կուշտ գառան կեղտ լափես.
Միայն, թե տե'ս,
Հիմար չլինե'ս,
Քեզ դատարկ քենով չմկրտե'ս,
ՈՒ դու էլ շան պես
Հոգու ձայներ լափես...
Լռությու'ն, արդեն վաղուց դարձել ես անկուշտ շուն
ԵՎ լռությամբ լափում ես օրերս...

Օրերս, օրերս.. վերջերս լսել եմ, թե մոտ են զատկի օրերս,
Բայց վերջերս... վերջերս հասկացել եմ խնդիրն իմ ամենից զատ անտեղյակության.
Ժամե°րս... ժամերս կարել են ինձ մահճիս անշարժության.
Լեզու°ս... լեզուս էլ է լռել,
Լռությունից սառել է,
Համրացրել.
ԵՎ միտքս էլ...
Միտքս, լռությանդ աղմուկը շուրթերին, բթացել է, ջնջվել.
Միտքս հազար ու մի լուռ աղաղակի ու պատերի' նկար է ստվերել,
Բարդացել է, ճմլվել,
Բայց չի' խեխճացել.
Պարապել է, փչացե'լ...
Աչքերս... աչքերս ծածկվել են, կորել երգչոտությամբ.
Տարիներս ինձ մատնել են մոռացության,
Անտեսության,
Բայց զուտ լռությունն է ինքնի'ն,
Պատասխան շահումն՝ իմ աղմկոտության,
Իմ՝ անհնազանդ ճշմարտության...

21.09.17թ. 04:17

Комментарии