Ես զգում եմ քեզ
Ես սիրում եմ քեզ
Անբիծ-անբիծ
Մանուկի պես...
. ...... ... ... ... . ... ..... .
Ես զգում եմ քեզ
Հեռու հեռվից
Երազի պես...
.. ... . . ... . .. . ... ... . .. . ..
Ես կանչում եմ քեզ
Կարմիր երկնքի
Ամպերի մեջ...
.. . . ... . . ... .. . .. ... . . ..
Թող փարվեմ քեզ,
Կարմիր մթնշաղի
Մայրամուտում շե'ջ...
. . . .......... . . ... .. ..... .. . . . .
Դանդաղ շաղախենք
Խոր երկնքի աստղերում անշեջ,
Մեղմիկ սահենք
Արշալույսի վաղորդի շեմք,
Ջերմ գուրգուրելով ծառ ու դաշտ,
Դանդաղ իջնենք
Հաշտ, համերաշխ...
. . . .. . .......... ... ... .... .. . .. . . . ...
Դանդաղ իջի'ր,
Իջիր շուրթերով.
Մեղմ համբուրի'ր,
Կամաց վառելով
Քո սառույցը հարթ.
Դանդաղ սահենք
Աստղեր ու դաշտ,
Քնքուշ նստենք'
Պարույրը անժամանախշ....
.. . . ... . .. ... . . .. ... ... .. ... .. . . .. ... ... .. .
Ես զգում եմ քեզ
Հեռու "անհուշ"
Անուրջների շեջ,
Որպես այրող աստղերի պես.
Արդեն խոր երազի մեջ
Որպես անցած բախտի անհուշ՝
Իջի'ր դանդաղ շրթիս շեջ...
.. .. .. .. .. . . . . . . ... . . . ........ .. . ..... . ... .
Աշնանահոտ է... վարդերի,
Բույրով սառած պատերի.
Վարդերը ննջած են
Խոր սրտի արկածաղկածը շեն.
Ջերմում է սիրտս անժամանախշ
Շունչակիս՝ լուսնաշաղարշ...
.... ... ... .. .. .. .. ... ... . ... ... ... .. . ... ... . . .
Նայի'ր, նայի'ր, սիրուն երկի'նք,
Ե'ս եմ, խենթ-խելագար.
Ես էլ դարձա քեզ սիրահար.
Սահի'ր, իջի'ր երկի'նք,
Իջի'ր փաթիլ-փաթիլ
Անշեջ սրտիս սիրակաթիլ.
Մեղմ ու հանգիստ
Սահիր, իջիր, ձյունաշաղա'րշ.
Ես էլ դարձա սիրաշավարշ.
Շանթահար ու մերթ հանգիստ,
Որ և սպասում եմ քեզ
"Անհուշ", սրտակաթիլ,
Մտատրոփ անուրջս շեջ,
Եվ՝ մերթ էլ ջերմում անժամանախշ...
Իջի'ր, սառցե երկի'նք,
Իջի'ր սրտիս խենթ-խելագար.
Փոթորկոտ ու շանթահար,
Փաթիլ-փաթիլ, ձյունաշաղարշ...
.. . ... .... ... . . ... ..... . .. ... . ... .. .. .. ... ..