Զեփյուռ Վարդենի

ՈՒ՞ր ես կանչում, զեփյու'ռ վարդենի,
Դեռ չեմ ցանել հողմիս հասկենին,
Դեռ չեմ արբել շրթիս մորենին.
ՈՒ՞ր ես տանում, զեփյու'ռ վարդենի,
Դեռ չե'մ երգել կարկաչը սրտիս.
Հու'ր դողաց քշերն ու հոգիս,
Զուր ահ պեղած կյանք՝ փշենիս:

Ի՞նչ ես խոսում, զեփյու'ռ վարդենի,
Ո՞վ էր, տվեց կրծքիս մորթին,
Ո՞վ տաղեց՝ վճարն իմ հողի.
Հուր խոնարհվեց սև վարդենին,
Որ այգ ծաղկեց սրտիս մեղեդին:

Հիմա լսի'ր, անտաղ վարդենի',
Հուր ես կռում, զեփյու'ռ անհոգի,
Դեռ պի'տ տաղեմ կրծքիս գետքին,
Դեռ պի'տ երգեմ լեռքի հաղթին.
Ցմահ ցանե' հողմիս հասկենին.
ՈՒ՞ր ես տանում, զեփյու'ռ վարդենի,
Դեռ չեմ արբել շրթիս մորենին։

Հիմա փչի'ր, զեփյու'ռ այգենիս,
Փչի'ր անհաղթ, անքուն աչքերիս.
Ղողանջ զարկե', խռովք՝ կարոտիս.
Փչի'ր տաղով՝ ապրիլյան մայիս,
Սուլի'ր պարով առ համարիս!

16. դեկ. 17թ. 03:54



Комментарии