Сообщения

Խաղաղություն...

Изображение
Հենց սրտումդ ու մտքումդ կատարյալ բարեացակամություն տիրի, դու ավելի թեթևությամբ ու խաղաղությամբ կնայես աշխարհին, բայց չմոռանաս ու չուրանաս են չար ու բարի մարդկանց, ովքեր ստիպեցին քեզ ավելի ուժեղ լինել։

ժամանակին

Изображение
ժամանակը հիվանդանում է, արունահոսում։ կյանքը սառում է ոտից գլուխ, ուզում ես փակել լույսի արանքը, որ ժամանակը չմահանա,իսկ ժամանակը գնում է, քեզնից, խլելով ամեն ինչ ու ինչ֊որ անկապ անախորժություններ' մանր թղթերի պես գրպաններդ լցնում, որ հետո, դու սկսես խաղալ ու ցրվել դրանցով։ Էնքան ես կլանվում, որ դու էլ ես սկսում հավատալ, որ էդ թղթերին էիր սպասում ու սկսում ես դրանցով կյանքդ լցնել ու ցրվել, խաղալ, պոկել, իրար կպցնել ու մի քանի լավ բան ստանալ, հետո խառնել իրար, ճմրթել ու կորցնել մի տեղ, սպանել մեկին ու կյանք տալ մեկ տեղ... Հետո նորից ժամանակը թակում է, լսում ես ինչպես է շտապում։ հիշու՞մ ես, դու միշտ մի ուրիշ բան ես սպասել... Բայց խաղերը շարունակվում են։ Արդեն ճանաչում ես բոլոր թղթերն ու գիտես ինչպես են խաղերն ավարտվում... ժամանակը թակում է, վերջանում, իսկ դու անընդմեջ միայն շտապում էիր... Քո խաղն ավարտվում է... Ժամանակը շատ արագ առաջ է գնում ու երբեք հետ չի գալիս, երբեք չի կրկնվում ու չի տալիս անցած պահերը ապրելու, շտկելու, կամ որևէ բան փոփոխելու հնարավորություն։ Մենք տանուլ ենք տալ...

Սեր

Изображение
Մարդուն մի հույս է պետք, ինչ֊որ սպասում, որ միշտ ստիպի ապրել ու սպասել։ Մարդուն ներսից մի ձայն է պետք, միայն մի ձայն, որ միշտ կանչի ու ստիպի կարոտել։

Անձրև

Изображение
Անձրև եկավ... Դու էլի իմն ես, Հենց անձրևը գնա՝ Դու կհավաքես փեշերդ Ու կկորչես սև արևի Դեղին շողերից։ Ես կմնամ երկար՝   Աչքս հառած սև ամպերին... Ափսոս, դու չես սիրում Մտածել իմ գիշերվա մեջ, Իսկ քո ցերեկներում կույր եմ ես։ Տարիներ անց Ու շատ հետո Մենք ավելի պարզ կնայենք, Մի քիչ ավելի գունավոր, Ինչպես մութը՝ լույսին Կամ լույը՝ մթին Ու կխոսենք հազիվ հազ Պատճառներն անպատճառ... Մի քիչ ավելի կոշտ ու նուրբ, Անմեղ ձայներով, Մի քիչ ավելի շփոթված ու խառնված, Մի քիչ ավելի ուշացած ու կիսատ... 💔

Ճշմարտություն

Изображение
Այդպես լինում է, կյանքում մի սուտ էլ գալիս ու կանգնում է կոկորդիդ։ Սուտը մեծ քար չի, որ գլորես մի կողմ ու  չխանգառի։ Սուտը կարող է երկու ճշմարտություն սպանել ու մենակ մնալ կենդանի։ Իսկ հիմա, սուտը չի կարող ուղակի մահանալ... Այն պետք է իրականություն դառնա ու ապրի։ Ու սպանելով ուրիշ ցանկացած մի սուտ, ես ուզում եմ, որ մեր ճշմարտությունը ապրի։

Ի՞նչ կմնար

Изображение
Ինչ կմնար Եթե հանկարծ Անբախտ մի գետ Չգար քո ծով Օրերի մեջ Ու չորանար ճամփեքի մեջ Ինչ կմնար Եթե հանկարծ Մի սև ամպրոպ Բացեր լույսեր արևաշող Համբուրեր հոգիդ և հովանար Գողանար հոգիդ ամենազով Կպատմեիր տխուր Սև ագրավներին Թե մի ծեր արծիվ Խմեծ ծովդ ու գողացավ Ամեն ագռավ քեզ կմխիթարեր Մի կտուց ջուր կգողանար Եվ կհեռանար նույն երկնքով... Իսկ անբախտ գետը Ի՞նչ իմանար... Կդառնար ճահիճ Եվ սև ամպրոպ... Ու թե մնար հոգուդ մաքրություն Կարտասվեիր նորից անապատին Եվ գուցե քեզնից Մի լիճ գոյանար...

ՎԵՐՑՆԵԼ֊ՏԱԼՆ ՈԻ ՉԿՈՐՑՆԵԼԸ...

Изображение
ՎԵՐՑՆԵԼ ֊ՏԱԼՆ ՈՒ ՉԿՈՐՑՆԵԼԸ... Ժամանակ է գալիս ու հասկանում ես, որ կյանքում չկորցնելու համար պետք է միայն պատասխանել, և ո՛չ ավելին... Բայց պատասխանել միայն քեզ, պատասխանը լինի քեզ համար։ Երբեմն պետք է և հարցեր տալ, բայց հարցերդ պետք է, որ պատասխան լինեն քեզ համար... Մարդիկ սիրում են ստանալ, իսկ տալը պետք է, որ ստանալու նման լինի, որ մարդը հասկանա՝ գտել է մի բան ու չի կորցրել... Իսկ, երբ ուզում ես ստանալ ավելին ինչ ունես, պետք է տվածդ նրա որևէ չնչին հարցի բազմապատիկը լինի։ Ընդամենը մի փոքր ոչինչ ու կստանաս ամեն ինչ...

ՄԱՅՐԱՄՈւՏԻՑ ՀԵՏՈ...

Изображение
Փակի'ր աչքերդ, Ուզում եմ լսել լռությունը քո երազանքների, Հպվելով քնքուշ այտերիդ, Հալվել մաշկիդ փոսիկների մեջ... Քեզ առնեմ անհետ Ու գնանք աշխարհից. Գնանք խորդուբորդ Ճամփեքով անհետ, Թողնելով հետքերն ու վերքերը կյանքի, Քայլենք միասին մինչև մայրամուտ: Փակի'ր աչքերդ ՈՒ գնանք հեռու: Սեր տանք ճամփեքին Ամեն մի քարին, Նստենք հոգնատանջ Ու Կյանք տանք հողին, Փաթաթվենք ամուր Ու գնանք անհետ... Հավաքենք ճամփեքից Խոտերն ու քարերը Եվ հեռավոր, Խուլ հեռուներում Կառուցենք մեր երազանքների Խրճիթը լուսե: Դու չգիտես որքան հաճախ Փակել եմ աչքերս Ու երազել  Հենց քո մասին' Երազելով, որ մի օր գուցե Պատմեմ քեզ այդ սիրո մասին։ Ավիրել եմ հոգիս Փոթորկվելով հեռունորում, Չգտնելով հոգուս խարիսխ ու լույս Եվ հիմա ,ահա Նստած ես դու Հորիզոնից այն կողմ, Լուռ ու մենակ կառամատույցում: Փակի'ր աչքերդ, Ուզում եմ գրկել երազանքներին... 09.09.21

ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՉԿԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Изображение
Բոլորն էլ ուզում են կյանքում ինչ֊որ կարևոր մի բան անել, ու զգում են, որ ինչ֊որ կարևոր մի բան կիսատ են թողել... (Հատված) Այնտեղ, որտեղ ես գնում եմ չկան ուղիներ...

ԲԱՌԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ

Изображение
Մեկին տարա՜ն Բառերից կախված Հավատարիմ շան պես Պարանը վզին Մյուսը խելո՜ք Աչքերը սիրուն Խեղճի պես էկավ Գնաց աչքերը չռած Հիմա տեսնես Աշխարհքում խելոք Մինը մնաց Թե գնա՜ց Բառերից կախված... (Մարդիկ չգիտես՝ բառերին են հավատարիմ, սեփական գաղափարներին, թե անցյալ դարձած փոշոտ վերքերին։ Դավաճանում են սեփական սիրտն ու հոգին, ու մնում կախված ուրիշի բառերից...)

ՀՈԳՈւ ՀԱՐՈւԹՅՈւՆ

Изображение
Այնքան գեղեցիկ Ձյան պես մաքուր Ու պարզ էին աչքերը Որ մտածում էի Ի՞նչ հորինել Խաբել ու տանել Կեղտոտ աշխարհից... ....  ..... Իմ Հոգին անգույն Հագին մի մութ Հոգնել է այն Թափառելուց Մենք սարսափում ենք Արթնանալուց Այն խորը քնից Եվ առնել կրկին հարություն Էժան այդ աճուրդներից...

Ափսոս

Ափսոս։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։::::։ ___________________________________________ --------------------------------------------------

ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՐԳԵՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Изображение
Հորինում է սերը նորից Ջինջ առավոտների փայլերը ոսկի… Եվ չկամ ես այնտեղ, չեմ եղել տրտում… Ի՞նչ երգ ես ուզում երգեմ քեզ համար՝ Երգեմ արևներն իմ հոգու, որ չկան. Չի ջերմացրել արևն ինձ երբեք… Արթնացա, և եղյամ էր միայն, Եվ միայն դու… Ես ու դու… Եվ ծածկվեց աշխարհում ամեն մութ բան։ Ի՞նչ ես ուզում երգեմ քեզ համար, Երբ միայն դու,  Դու ես միակ լույսն իմ հոգու… Երգեմ կարոտով աչքերը քո ջինջ, Երգեմ, շշնջամ, անձրևեմ համը կարոտի… Ինչպե՞ս փարատեմ կարոտն իմ հոգու,  Երբ իմ կյանքում դու ես Եվ միայն դու… Եվ չկա ուրիշ լույս իմ հոգում… Ինչպե՞ս երգեմ լռությունն այս ջինջ, Երբ վարանում են բառերն իմ հոգու… Արի թերթենք էջերն այս անհուշ… Երկինքը քնել է խոր կարոտն իր հոգում, Երգում, անձրևում, փոթորկում է մերթ… Արի ամուր գրկենք, Փրկենք մեր սերը խավարից Եվ չխենթանանք փոթորիկներից։ Ի՞նչ ես ուզում երգեմ քեզ համար… Տխուր երգերը ելնում են կախաղան, Դառնում են սեր, հեռանում անհուշ Եվ չունեն ուրիշ բառեր քեզանից բացի… Ափսո՜ս, դու չես լսում կարոտի նոտան, Որ երգում է ձայնավոր այս բաղաձայն աշխարհում… Արի պայքարենք, Կռիվ տանք կար...

ԱՇՆԱՆ ՊԻԵՍ

Изображение
Երկինքը համեմված է ձայներով տխուր ինչ-որ՝ վերջին.... Հրաժեշտ են տալիս հավքերը անձայն և հեռանում են աշնան վերջին տերևի պես խուճապահար… -Երկի՜նք, գիտե՞ս ուր են տանում ճամփաներն այդ մութ… Հավքե՜ր, լսե՜ք, երբ կարոտեք և որոնեք ինձ, հիշե՜ք, ես այստեղ եմ միշտ՝ նույն քարերի ու հողի մեջ՝ ծպտված, ծարավ ծառերի պես։ Գուցե ճանապարհին ջերմանաք մեկի բարևից, մեկից զարմանաք, մյուսից զայրանաք, մոռանա՜ք ինձ տանջալի ծարավից և իջնեք ուրիշ մի շյուղի…  Հավքերը հեռանում են երազանքների հետ և մահանում են երգերն իմ օդում։ - Ես գոռալ չգիտե՜մ, չեմ կարող գալ ձեր հետևից։ Կանգնե՜ք, հավքե՜ր, դուք չգիտե՜ք՝ ես կխեղդեմ արմատներով բոլոր ծառերին, որտեղ իջնեք դուք հանկարծ և կկործանվեք դուք կործանելով և՛ ինձ...  Ուզում եմ գոռալ հետևից. կարծես մի ձու մոռացան իմ բնի մեջ…Ես դողում եմ արմատներով մինչ դղրդա երկինքը և քնեմ ես՝ դադարելով հավատալուց, որ չկա գարուն… Ուզում եմ խեղդվել իմ ճյուղերի մեջ, որ գարնանը էլի չգան հավքերը և չար սեր չհյուսեն իմ շյուղերից… - Հավքե՜ր, դուք սիրել չգիտեք։ Ձյո՜ւն, ձյուն եմ ուզում, որ մա...

ՍԻՐՈ ՀեՏՔԵՐՈՎ

Изображение
Ես փնտրում եմ քեզ        ամենուր,        Որտեղ չես եղել երբեք....       Ծովերի,  ջրերի ու ամպերի մեջ,           Ամենահեռու`  իմ ամենամոտիկ.... ....Մի խոսք դառնայիր,        Անգիր անեի քեզ,         Մի բառ լինեիր`              Պահեի քեզ իմ մեջ               Ու չխոսեի էի էլ երբեք.... Երանի հիմա ժամանակը  Մեր ձեռքերին լիներ,  Առա՞ջ կտայինք, թե՞ հետ    Դու` չգիտեմ....      Ես առաջ կտայի ու նորից հետ....       Առաջ ու հետ`.       ամեն անգամ       Ու կսիրեի քեզ        միշտ առաջին անգամ... Կխաղայի հոգուդ հետ հավերժ               Ու կորոնեի քեզ անվերջ....                Ես սիրում եմ քո աչքերը, Ծամերը քո`     Լուսե, աստ...

ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ...

Изображение
Դու մենակ ես քո մտքերի անկյունում: Ոչ-ոք չի հասկանում, թե ճանապարհին ինչ ճամփաբաժաններ ես հատում, երբ խաչվում ես հաճախ, և քո մտքերում նոր հույս մոգոնում: Ոչ-ոք չի զգում, թե ինչ ես ապրում, երբ ընկում ես մորմոքումից հուսահատության ակունքներում: Ոչ-ոք չի զգացել ջրվեժվող քարերը, չի լսել փլուզվող աղմուկը, ինչպես է իջնում հոգուդ հատակին... Երկմտանքը հոշոտում է ամեն ինչ. ,,Կամ ամեն ինչ, կամ ոչինչ , Չի' լինում այդպես " ... Մնում են միայն այն մարդիկ, որոնք սպասում են անդունդի եզրին, փնտրելով քեզ փլուզված շենքի քարերի մեջ, ուր բոլորը գոռում են', - մահացա՜ծ է արդեն... որտեղ չասված խոսքերը փշրվում են ապակու պես, որոնելով բառերն արյունոտված, որ կորչում են փոշոտ հոգուդ քարերի ու երկաթի արանքում... Դու մենակ ես կանգնած պատի ետևում, չգիտես' ի՞նչ են խոսում այստեղ ստվերների աշխարհում... որտեղ վերջանում է մի օր ամեն ինչ................ ....որտեղ բոլոր անկումները հաղթանակ են տանում......... ....և հեռանում եմ ես անիմաստություններից: Ս. Էքսուզյան

ժպիտ է քարանում...

Изображение
Ինչո՞ւ հիմա՝ Նորից ու կրկին Ժպիտ է քարանում, Սառում իմ դեմքին։ Ինչո՞ւ նորից ու կրկին Դանթեց միտքս անօրեն, Կառչեց քո արցունքի կաթիլից… Ինչո՞ւ, ի՞նչն է քեզ էլ վհատել՝ Դո՛ւ, որ անհոգ ու անսիրտ Ուրիշի դուռն ես թակել, Ուրիշի սենյակում Ուրիշի լուսամփոփն ամփոփել՝ Այրել ես, մարել, Չափել ու չափչփել։ Ուրիշի գավաթից ուրիշի գինով արբել Ու ուրիշի բերկրանքը ճաշակել, Հաաա՛, լափե՛լ ես, խժռե՛լ, Խժռել ինքնամոռաց, Ինքնամոռաց ու հաճույքով կամովին։ Եվ հիմա արցունք է լոկ քո այտերին գունատված… Բայց ինչո՞ւ իմ, Հենց իմ դեմքին Ժպիտ է քարանում, Փշրվում իմ դիմակին։ Ինչո՞ւ իմ, հենց իմ կոկորդին Կանգնել է քո արցունքը հաղորդ։ Չէ՞ որ քո կյանքում վաղուց ո՞վ եմ ես՝ Մի խո՛րթ։ Դու ուրիշի դուռն ես թակել, Ուրիշ բախտի ըմպանակն էլ ավիրել, Բայց դու ինքդ էլ ոչինչ չես շահել Ու դարձել ես կյանքին խորթ։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ հենց իմ մտքին Զարդվել ես նորեն ցուցանակի պես՝ Մի անընդմեջ կանչող հիշեցման ահազանգի պես։ Եվ ինչո՞ւ նորեն պիտի սառեն Աչքերս քո աչքերին, Ինչո՞ւ նորից հենց ի՛նձ՝ Քեզ անծանոթ, Ուզում ես թաթախել Արցունքներիդ հաղորդ։ Ու...

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Изображение
Ես քեզ մոտ եմ գալիս։ Հե՜յ, էրգիր իմ հայրենի, Հրաբոսոր առավոտ իմ հոգու, Որ գողացար մանկությունն իմ աչքերի. Ես՝ թաց մայրամուտ քո աչքերի, Դո՛ւ, փառապանծ, ամենաճիշտ, Ես եղա տառապածը քո մեղքերի  Եվ եկա քեզ մոտ մեղավոր՝ Տառապած աչքերիդ Վեհ հայացքին խաչվելու։ Դու մերժեցիր առավոտներն իմ հոգու,  Զարհուրված երազախաբ ի՛մ հայրենիք։ Ես քեզ մոտ եմ գալիս՝ Երեք փշուր մեղքն ափերիս, Տո՛ւր ինձ մի պատառ իմ մանկությունից։ Ես քեզ մոտ եմ գալիս, Վե՛հ դու իմ երկիր։ Խռոված ես դու  և փշրված ուրիշի մեղքերից… Թող փարվենք իրար թովիչ լուսաբացին.  Ես ու դու պարտվել ենք իրար Եվ չենք պարտվի ուրիշ աշխարհին։

ԱՐԵՎԱՀԱՄ ԻՄ ԱՌԱՎՈՏ

Изображение
Ո՞րն է սիրուն ավելի՝ Շողերը դեղին արևի, Թե՞ փայլերը քնքուշ Ալեկոծվող քո վարսերի։ Գիտե՞ս, առանց քեզ մութ կլիներ. Չէի տեսնի արևի շողերը, Որ քաղցրանում են օդում,  Քնքուշ ճառագելով այտերիդ վրա։ Չէի շնչի ես արևի բույրը, Որ շիկանում է քնքուշ կոպերիդ մեջ, Եվ սահելով ուղիղ իմ հոգում, Ճառագում է լույսը անկյուններում բոլոր։  Սիրում եմ լույսի բույրով արևի,  Որ կրում եմ իմ մեջ՝ Շնչելով անհագ ծարավի պես, Ապրում եմ բույրով կարոտի, Շնչելով ակնթարթները Ծանր մետաղի ծաղկած բույրով, Սպասելով մինչ արևահամ մի մայրամուտ։ Արևահամ ի՛մ առավոտ, Կգամ, ու նորից իմ դիմաց կկանգնես Նույն այն ամոթխած աղջնակի պես: Իսկ ես այլևս չեմ լռի այնպես՝ Կշշնջամ ականջիդ, Կասեմ ամեն ինչ. Քո տունն իմ սրտի մեջ է, Իմ տունը՝ պարուրված քո հոգու մեջ։ Արևահա՛մ իմ աղջիկ,  Դու մայրամուտն ես իմ, լուսաբացը փոթորկված անձրևներից հետո։ Կգամ ու կպատմեմ քեզ կարոտներն իմ հոգու, Կգամ ու կմոռանանք մայրամուտները անցած։ Իմ արևահամ, լո՛ւյս առավոտ, Որքան պահեր քեզ չեմ պատմել, Որքան…որքա՜ն եմ ես սպասել,  Որ գա մի օր ու դու մեծանաս, Դեռ մանկուց, տեսիլաժամ...

ԴՈՒ ԻՄ ՀԱՎԱՏՆ ԵՍ

Изображение
Երբ ամեն ինչ լուռ է, Իսկ ներսում աղմուկ, ուզում եմ գտնել  քեզ ինձ հետ, աշխարհում, ինչ-որտեղ: Երբ ամեն ինչ լուռ է մտքերս պատկերում են քեզ և ավիրում են ինձ ներսից, որոնելով քեզ ամենուր... կորցնում ենք իրար, կորցնում եմ քեզ, կորցնում եմ ինձ... Դու ինչպիսին էլ լինես, ես կհորինեմ ու կստեղծեմ քեզ նորից, չեմ թողնի, որ դու կորես և քամիները տանեն քեզ ինձնից...  Քե'զ սիրելով, հավատամ մարդուն ու սիրեմ աշխարհը։ Թող չխենթանամ ու մեր լուսաբացները թո'ղ չդառնան մութ իրիկնաժամ: Ուժ տուր ինձ սիրով, չպոկես թևերս, որ դիմանամ ու հաղթենք կյանքին: Մի օր դու էլ ահավոր կսիրես ու կսպասես ինձ անդադար, չես հասցնի մտքերդիդ մեջ լսել խոսքերը ու մտքերը չեն հասցնի բառեր դառնալ. Անսահման արագությամբ մտքերը կսլանան ու կհոշոտեն իրար, փորձելով ինչ֊որ բառեր դառնալ, մի երկու ֆռազ: Իսկ ես, սիրտդ չեմ կոտրի, չեմ ասի' սպասիր... Քո համար գարուն է դրսում, օդն ու արևը գրկել ու պարուրել են, պարուրվել եմ քեզ և գուցե տափ եմ ավելի... իսկ իմ ներսում ակնթարթվում են ամառ ու աշունը, չկա գարուն, չկա ձմեռ.. Ու ես մանրանում եմ օդ...

Թող սուզվեմ քո մեջ...

Изображение
Թող սուզվեմ քո մեջ, Փաթաթվեմ ամուր Եվ կորչեմ փոթորիկներից։ Թող հավերժանամ, Ձուլվեմ ու խորտակվեմ, Սիրեմ քեզ անվերջ Ու ապրեմ քո մեջ։ Թող խենթանամ Եվ մահանամ քո մեջ, Ծնվեմ քո մեջ Եվ ապրեմ նորից։ Արդեն քանի կյանք է՝ Ես մահանում եմ  Առանց քեզ Եվ կորցնում եմ քեզ նորից։ Թող անէանամ, Ծնվեմ ու ապրեմ Ես Քեզ հետ նորից...

մի թող ինձ սպասեմ

Изображение
Որքան եմ քեզ սպասել... մրսում եմ, դողում, մի թող ինձ սպասեմ: Մի թող, որ հանկարծ կորչեմ մշուշոտ խավարներում, որտեղ ամեն անգամ, լույսն ու խավարը սեր են մոգոնում ու ինձ որբ թողնելով' բաժանվում իրարից: Արի արձակենք, ազատություն տանք հրայրքներին: Պատառոտված սառցե շերտերը գոլոշիանում, դառնում են ավազ ու արծաթեփայլ հմայլն են թողնում, անհետանալով ցուրտ փողոցներում: Ընթանում են դանդադ, իսկ ժամանակը' տարուբերում և չի տարբերում ... որտեղ եմ ես, որտեղ ես դու... մի թող ինձ սպասեմ...

ՊԱՅՔԱՐԻՐ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ

Изображение
Տղամարդը պատերազմողն է, նա պատերազմում է կյանքի հետ՝ անդադար: Տղամարդը պայքարողն է՝ սեփական նպատակները կառուցողը, ով հասկանում է, թե ի՞նչ է իրեն հարկավոր և հաղթում է։ Անտեսելով ցավերն ու վայրիվերումները, պայքարում է մինչև մահ: Տղամարդը նա է, ով հասկանում է, որ այստեղ է, հողի վրա՝ հեռու երկինքներից: Ով, ոչ թե երազում , այլ կառուցում է, ով կարգին ծնկել է ցավի առաջ ու վեր բարձրացել, չհանձնվելո՜վ, պայքարելո՜վ կյանքի դիմաց: Եթե միայն երազեք, մտածեք անցյալի մասին կամ ապագայի, և երկնային երազանքներով ապրեք, եթե նույնիսկ դուք փիլիսոփա դառնաք, իմացե'ք՝ տանուլ եք տվել սեփական կյանքը: Դադա՛ր…դադարե՛ք ձախողումների առջև ծնկելուց և մի ափսոսացեք երբեք պարտությունների համար: Մի՛ հանձնվեք, կառուցեք միշտ նոր նպատակ: Քանի դեռ հողի վրա շնչում ես և մարդ ես հողեղեն, թող ոչ թե ոտքերդ հողին բեռ լինեն, այլ զգա հողը ոտքերիդ վրա: Չափիր քո կյանքը՝ ի՞նչ է քեզ պետք, ինչի՞ց սկսել: Քանի դեռ շնչում ես, կաս, ուրեմն կարող ես: Երբեք մի՛ ասա, թե չես կարող, իսկ այն, ինչ չկարողանաս, մի՛ մնա փոսից դուրս եկած ապուշի ...

Երկինքը թող մնա հետո, երկինքը թող սպասի

Изображение
Ես սիրեցի գույներն աշխարհի Հոտոտեցի հույսի կարոտով Եվ լույսին կարոտ մնացի Ես ուզեցի խորը շնչել Կանչել բույրը լույսի Կույսի ձայնով երգում էր քամին Տապալում էր հոգիս առանց հույսի Կիսատ ու անկատար մի լույս Թովում էր հոգիս հեռուներում Եվ գրկում էր կույր ու անտեսանելի Ավելի մոտ, ինձ այդքան շոշափելի Երգում էր հույսը և հպվում ամուր Ես երգեցի ձայներով կարոտի Հույսի ձայնով լույսին կանչեցի Եվ տանջանքներով իմ այս մութ Սիրո երկինքներին փարվեցի Լույսով լվացի աչքերն իմ մութ Եվ հեռուներից ավելի մոտ Ավելի տաք ծաղիկների ես փարվեցի

Քո քնքուշ հոգին թող չիմանա

Изображение
Ու թող չմարեն քո ամառները` Թանձր երեկույթի ձայներով խավար, Քո քնքուշ հոգին թող չիմանա, Թե ինչ կա հեռվում` աստղերում անմար։ Դու չգիտես ինչպես են աստղերը շինում, Լողում են ալեկոծված փոթորիկներում, Հոգին դարձնում ավար, Չիմանալով,  թե ով է ումից գողանում։ Հետո էլ` ով է ումից գոհանում, Կիսում են ավարը ու գող որոնում, Դատում են աստղեր որոնողին Ու մի քրչոտ պարան թողնում գետնախորշում։ Մի անհոգի պարոն, կամ բարի տիկին Հարվածում է մուրճը՝ ճշմարտապես, Ու չես իմանում` Ով է՝ ումից ավելին գողանում։ Քո քնքուշ հոգին, թող չիմանա, Թե ի՜նչ կա հեռուներում երկինքների, Ու թող չմարեն քո ամառները, Որ միակ լույսն է իմ տիեզերքում։ Դու սիրիր լուսաբացով` արևների, Միշտ՝ գարնան թարմության բույրով, Ես շնչեմ քեզ անձայն ավելի.. Եվ քո քնքուշ հոգին չիմանա երբեք ավելին...

Ամենակարևորը...

Изображение
Եթե ինձ հարցնեին, թե որն է կյանքում ամենակարևորը, ես կնշեի այն ինչը չունի եզրեր, որը չունի սկիզբ և չունի ավարտ, որ չունի գին և սահման:  Սերը անսահմանության չափն է, որ սահմանում է, նոր անսահմանություներ, Սերը եզրեր չունի, սերը` գալիս է հավերժությունից ու ձգվում դեպի անեզր երջանկություն:  Իրական սիրո գինը զգում ես միայն այն ժամանակ, երբ այդ սիրո մեջ, սիրում ես` ինքդ քեզ, ու ամեն ինչ դառնում է սիրելի... Երբ ամենագորշ իրականությունը դառնում է հաճելի, իսկ դու ներշնչվում ես`ամենակարողությամբ:

Արի կառուցենք մեր հոգու տունը

Изображение
Ցուրտ է, մրսում եմ, սիրելիս, Արի ծածկվենք սիրով, Ջերմություն է պետք, մի կաթիլ արև, Հապճեպ մի սառը բարև, Եվ կառուցենք մեր հոգու բույնը... Թույլ տուր տաքանամ սրտիդ մոտ` Ցուրտ է, թող ներս գամ շուտ, Չթողնես դրսում մրսեմ ես անտուն, Թույլ տուր տաքանամ սիրո պնակից, Արի կառուցենք մեր հոգու տունը, Կառուցենք կտուրը տերևաթափից, Փակենք դուռ ու պատուհան Եվ կառուցենք մեր սերը, Գողանանք իրար այս ցուրտ աշխարհից, Սիրուց գոռանք խելագարի պես, Իմանանք երջանկության գինը Եվ շարենք պատերը սիրո գույներից, Փաթաթվենք ամուր` սիրո համերով, Արի՜, որ գողանանք սերն աշխարհից...

Գեղեցիկը

Изображение
Գեղեցիկը մայրն է, երբ հոգիդ հանում է ճահճից, Եվ գեղեցիկ է դառնում կյանքում ամեն ինչ: Գեղեցիկը սերն է, երբ գրկում ես մոտիկից. Փոքրիկ ձեռքերը, որ երկինք են ափերի մեջ Ու երկու սիրուն աչքեր, որ դառնում են երկինք: Գեղեցիկը` անգույն է, և բուրում է թափանցիկ, Գեղեցիկը` լույս է, որ գողանում է գորշը քաղաքից, Պարզ ճաճանչով ծածկում է գորշացած քարերը հոգուդ Եվ հույս է հանում այդ մոխիրներից: Գեղեցիկը միայն մեկ անուն ունի, Որ հույսով է լցնում աշխարհները ներսից, Եվ գեղեցկացնում է կյանքում ամեն ինչ։

ԲԱՐԵՎ ԸՆԿԵՐ

Изображение
Ի՞նչ մնաց քո հոգում անկեղծ,  Խինդերով օրերը՞ մնաց,  Թե՞ հին փոշոտ պատառիկներ, Ո՞վ ես դու, Ո՞վ ես հիմա, Ինչու՞ պղտորվեց հոգին մեր անկեղծ, Հեռացանք անհետ, Անվիճելի սահման դարձանք, Հին օրերի հուշերում անտես, Ուրիշացանք ժամանակի հետ, Թողնելով իրար, հեռու կանգառում, Ու մեկնեցինք տարբեր ունայնություն, Չփնտրելով իրար սառած կայարաններում։ Ու՞ր ես շտապում, Բան ունենք կիսվելու, Ինչու՞ հիմա ուրիշ ես դու, Մի շտապիր դատարկ կայարան, Որտեղ լոկ վարորդի ծառան ես դու, Նստիր ինձ հետ, Փակիր պատուհանը ու ծխենք մի քիչ թաքուն... Պատմիր.... որտե՞ղ ես ապրում, Հիշու՞մ ես մեր հին տնակը շյուղերից, Որ փլուզվեց խենթացած փոթորիկներից, Հիմա տուն-տեղ ունե՞ս, Ինչպե՞ս ես ապրում, Ես անտուն եմ հիմա... Ողջ աշխարհի տունը եղա...., Ու ես *անտում մնացի: Չէ, մի սարսափիր ինձանից, Ու մի փորցիր փախնել թաքուն, Հիմա ուրիշ է ժամանակը, Ու կայացա ես իմ հին երազանքներում, Հին օրերը գնաց, Ինձ մնաց միայն սպիներ, Հաստ գունաներկի պես ներծծելով հոգիս, Ու կերտելով ինձ ներսից: Դողում են ձեռքերս, Աչքերիս մեջ նայիր, Բան ունենք կիսվելու,...

ՍԻՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

Изображение
Մի կտոր կարոտ սիրելու համար, Համբերություն սիրվելու համար, Ազատություն է պետք հանգերին, Հարգանք ու կիրք՝ հոգու բարքերին, Հավասարություն, ամենաթողություն, Ոչ մի չափ ու ձև կամ սահման՝ տձև։ Միայն կարոտ է պետք սիրելու համար, Ու պետք է տրվել սրտով կարոտագին, Բայց ոչ ամենքին,  Ոչ ամբողջ հոգով։ Կարգ չկա սիրվելուն հատուկ, Միայն մի կանոն յուրահատուկ. Սեփական բույրը, համն առանձնահատուկ, Չդավաճանել կարոտով թափուր։ Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

Քեզ անուն եմ հորինել

Изображение
Արևը գար երկնքից, Առնեինք բարևը լուսնի, Հոգիդ գրկեի ես մոտիկից, Աստղերը կաթեին մեր սիրո մեջ, Տիեզերքը հանեինք աճուրդի. Քեզ քիչ է դա երևի։ Մի կտոր սեր լղոզեր խոպոպիկներդ, Հոգիդ հաներ վերևից վար, Դու հասնեիր երկինք, Իսկ ես ընկնեի կտրուկ վար, Կգայիր հետո ինձ մոտ ներքև, Թե կճախրեիր մի քիչ մենակ... Դու կուշանաս, սե'րս, Իսկ ես վերևում կլինեմ: Բանալին թողնում եմ կտորի տակ։ Կգաս, երբ ծերանաս Ու կապրես մենակ, Կպահես մեր երազանքները կիսատ։ Ես անուն եմ հորինել Եվ հյուսել եմ մեր սերը։ Պատերին, գետնին, լուսամուտին, բոլոր սենյակներում սեր եմ շաղ տվել Ու թողել եմ աստղերն ավիրված, Կհավաքես ու կջրես չորացած մեր սերը։ Ես կուշանամ, ճախրում եմ հեռու Եվ քեզ ավելի մոտ կլինեմ... Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

ԹՈՂ ԼՈՒՅՍ ԻՋՆԻ

Изображение
Մո'տ եկ, Նստի'ր մոտիկ, Թո'ւյլ տուր սեղմել ձեռքերդ ափերիս Ու նայել ուղիղ քո հոգու հեռուն: Քո ներսում խառն է՝ թափթփված, Ագռավներ են ծառերին, Ու ծաղիկները սառել են Ծածկվել տերևաթափից։ Թո'ւյլ տուր կտրել ծառերը: Գիտեմ, բարեկա'մս, Դու սիրում ես անպտուղ բարդին, Որ սուլում է, Շոյում հոգիդ շարունակ։ Նստի'ր ավելի մոտ, Զգա' ծաղիկների բույրը, Որ խեղդվում է տերևաթափից Եվ չորանում հարավային պատին՝ Ուղիղ հոգուդ ափերի վրա: Բացել ես հոգուդ դռները լայն, Թռչուններ են մտնում երամ-երամ՝ Հպելով շողքն ապակուն, Թողնելով անթափանց, մուգ մի վարագույր։ Թո՛ղ լույս իջնի Օդի հեղձուկ Տերևների բույրով խոնավացած պատուհանին։ Գոռում է քամին՝ Անուշ բույրով հողի, Երգում է կույր մի երազանք, Ու ես շնչում եմ բույրն անծանոթի` Հպվելով քնքուշ ճերմակ իրիկնամուտին... Հետո կիջնի երեկոն՝ Թաց ծաղիկների բույրով մոգական, Կպատմի լուսաբացն իր դյութին, Կանցնեն ամառներ ու աշուն, Կիջնի ճերմակ մի ձյուն Պաղաղ հոգու լաբիրինթոսում՝ Այնտեղ որտեղ բույն չեն հյուսում... 11.08.21թ. 00:30 Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեղինակայի...

Քեզ որոնելիս... Դաշինք

Изображение
Ես որոնում եմ խաղաղություն, Ու վայր եմ դնում հոգիս անխաղաղ, Փակում եմ դռները ամուր, Կողպում եմ ձայները մութ սենյակում, Եվ շտապում հապճեպ հաղթության ուղով: Հոգնել եմ ես պատերազմներից, Աշխարհում այս լուսավոր ու սուտ, Ուր մարդիկ ծնում են խավար, Ապա ծնկում խավարին այդ բութ... Ես պարտվել եմ բոլոր ճանապարհները` պարտության տանող... Լույսի մեջ խավար եմ փնտրել, Ու գտել խավարի մեջ հույս, Բռնաբարել եմ խավարն այս կույս, Եվ ծնվեց մի բիճ ` քաղցկեղով հիվանդ... Դաշինք եմ կապում ես լույսի հետ, Եվ շտապում հապճեպ հաղթության ուղով: Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮

Տեղեկատվություն

Изображение
Բլոգում զետեղված գործերը Իմ ամբողջ կյանքի, տարբեր ժամանակաշրջաններում կատարված հեղինակային ստեղծագործություններ են: Ուստի որոշ նյութեր չեն համապատասխանում իմ ներկա կարգավիճակին: Բլոգում կարող եք գտնել բազմաթիվ ուղղագրական սխալներ և դասական կանոններից դուրս ձեռագիր: Հեղինակային վեպեր, արձակներ, բանաստեղծություններ... Հարցերի և առաջարկությունների դեփքում կարող եք գրել էլեկտրոնային հասցեին, կամ 👉  Facebook  - Ի  👈   միջոցով: 🔼Արգելվում է🔽 Տարածելը, գողանալը, փոփոխված վերաուղորդումները 🚫 Բոլորիդ մաղթում եմ անսահման երջանկություն: Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮

the secret of time...

Изображение
Հպարտություն. Հիշեք, որ անկախ ամենից, թե ինչ տերմինով եք դուք ապրում, հպարտությունը "կարծիք" է, որը հարատև չէ: Եվ իրական հպարտությունը կլինի այն, երբ կհպարտանան ձեզանով ուրիշները, հատկապես այն մարդիկ, որոնք կարևոր են ձեզ համար: Հիշեք, որ ժամանակը չի սպասի մինչև դուք կհամեմատվեք բոլոր կարծիքների հետ, Ժամանկը ցավոք վերջանալու է, բայց դուք կարող եք ապրել հպարտանքով, առժամանակ չափսոսալով ժամանկի համար: Իմանալով ժամանակի գախտնիքը, որի կարևորությունը մաքսիմալ շոշափելի առավելություն ապահովելն է, որն ունի միայն երկու պարզ ու հասարակ եղանակ. 1 Լինել ինքնատիպ ու ընդգծել սեփական նշանակալիությունն աշխարհի վրա. Արարել բարին, Ապրել հանուն  նպատակի ու փառքի. 2 Ապրել հանուն յուրայինի (Որդուդ) բարորության ու երջանկության, Ապահովել նրա լավագույն ուղին: Գախտնիքը սեփական նշանակալիության իրական դերը կատարելն է, մտածելով ոչ միայն սեփական անունի հավերժության մասին, այլ այն յուրայինների, որով դուք ուզում եք հպարտանալ:

Ճշմարտություն

Изображение
Վերջ Դադարեց Անձայն էին պահերը Որ անցան Բառերը թողնելով ինչ-որ ներքին արյունահոսությամբ Ինքդ քո դեմ մենամարտում Ճիշտ էր բոլորը Եվ ճիշտ էին բոլորը իսկ ճշմարտությունը այն էր ինչ մնաց հետո Աշնանաքաղին... Քա՞նի ծառ ունես դու. Սուս Չխոսես Հավաքիր սերմերը Բառերի պարը որոշում է պահը Եվ ճիշտ եղիր սոսկ ծմռանը Եվ ճշմարիտ վառ գարնանը...

Կամք

Изображение
Պարզ եղիր ինքդ քեզ հետ Ամենքի հետ ամենքից օտար Եղիր ազատ ու արդար Եղիր ազատ ինքդ քո մեջ Համբերելով միշտ անհամբեր Ամենքի հետ ամենքից օտար Եղիր միշտ դու, եղիր դու սեր..

Այսօր խաղաղ է իմ հոգին

Изображение
Այսօր խաղաղ է իմ հոգին, Այսօր լռում եմ ես նորից, Արձագանքում հոգուցս դուրս՝ (Խորտակելով) թաքուն մի տեղ.. Այսօր խաղաղ է իմ հոգին: Գիտեմ, Տեր, գուցե խուլ է հոգիս Ու չեն տեսնում աչքերս ոչինչ. Հոգնում են մտքերս հաճախ Ու չեն հոսում քո հետքերով. Հյուսիսը փոթորիկ է երգում, Քամին պոկում է երգն իմ շուրթերի. Այսօր խաղաղ է իմ հոգին, Մեկը կանչում է ինձ ներսից.. Գիտեմ, Տեր, գուցե բարի չեմ ես այսօր ԵՒ բարով չեմ ես քայլում. Քամվում են մտքերս քամուց ԵՒ խոսելուց եմ ես կաղում։ Այսօր խաղաղ է իմ հոգին, Այսօր քար է հոգին ու լուրթ: Հոգիս, երգիր, երգիր խաղաղ, Այսօր գտար դու իմ հոգին: 23.04.2020

Որոնողը

Изображение
Ի՞նչքան ես դու Ահավոր թանկ ես ինձ համար, իսկ արժեքդ՝ մի բուռ ժպիտ ու ջերմություն. Մեկինդ փողն ա, մյուսինդ մի կուշտ փոր սերը, ծաղիկներից հետո ու սիրուն խատուտիկների մեջ...  Գոնե դրան մնայիք հավատարիմ Հետո անցնումա կյանքը ու դառնում եք հերդական բախտ ու Աստված որոնողը։  Երազում էի աշխարհի փողերը ու դա էր կյանքս, բայց էժան ա փողը կյանքից հետո Չճորտացա ու չգողացա ես ես կյանքի առաջ, բայց էլի մնացի եդ էժան բախտ ու խրատ որոնողը

ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԸ

Изображение
Գետը աղմկում է տանելով ինձ իր հետ հոգու խորքերը, ու լսում եմ քարերի ձայները, որ հպվում են տեղ-տեղ հոգուս ափերին։ Մեղմորե՜ն լվանում եմ հուշերս։ Հիշում եմ, խորհում, հունի հետ մեղմորեն փորփրում եմ անցյալը: Երբ բարձրանում է քարերի ձայնը, ես հայացքս կտրում եմ, մտածելով` պետք չէ հիշել անցյալը։ Հետո նայում եմ արևին՝ լցվելով ապագան կառուցելու կամքով։ Քարերի ձայները դեռ լսվում են, բայց ես մոռանում եմ աշխարհի ձայները ու հեռանում... բարձրանու՜մ, սավառնու՜մ  երկինք… Թվում է, թե ամպերը հոսում են ու տանում ինձ իրենց հետ…։  Կանգ առանք, ինչու՞ հարցնում եմ ինքս ինձ։ Հարատև թվացող հոսելուց հետո, ես  նկատում եմ, որ հիմա ամառային արև է…  Կոպերս փակում, նայում եմ արևին ու սկսում ապրել ամառային արևի ձայները... այստեղ` երկրի վրա, քարափին։ Մտքերս հոսում են արագընթաց ու չեն թողնում հիշելու հետ հայացքը: Մեկ-մեկ, ծխախոտը վառելիս, երբ բացում եմ աչքերս, թվում է, թե մտքերս՝ մարմին առած, կողքիս, խոտերի մեջ էին, և անհետացան թփերի ու ծառների հետևում։ Ծխում եմ, ծխում, ու մտածում, որ հիմա տեղիցս վեր կ...

Անվերնագիր էր սերն իմ բառարանում

Изображение
Անվերնագիր էր սերն իմ բառարանում, Մութ ու չարտասանված հոգուս խառնարանում։ Վառվում էր սերս՝ դեռ լույսի չեկած, խառնում էր գիշերը ու աստղերին չոքած։ Անվերնագիր էր հուշերի ծովում, Երբ գիշերը սահում էր էջերիս սրտում. Վերացական ու տրտում, լռության մեջ, Համբյուրում էր նա, ի՛նձ իր նուրբ կրծքի մեջ։ Մութ գիշերվա անծայր քամին էր օրորում՝ Անավարտ ու անկետադրական սիրո ծովում. Օրորում էր ոտքերն իմ առաստաղին Ու ալիքաձև թախիծը երիզում լույսի հովին։ Երկարվել էր, ձգվե՛լ գիշերը կոփերիս, Ձմեռվա նման սառել վանկերում, Եվ ատել էր գարունը՝ սիրտս պատռելով, ՈՒ սերս վարարել էր մութ օվկիանոսում։ Ինձ համար չկար աշխարհը ծանոթ, Թեպետ ծանոթ էին բոլորը այնքան, Որ գալիս էին ու գնում՝ չհիշելով անգամ։ Օդն էր անծանոթ կախված առավոտի, Երբ օրօրում էր կարոտի փոշին անոթի։ Միայն մի սիրտ էր ամպի կատարին, Լուռ ժպտում հուշերի ճամփեզրին, Որ հուշացավ գիշերն իմ անգին, Ու դարձավ լույսի համն ինձ վերնագիր։ մարտ 2018թ.

Չհեռանա՜ս Լուսաբացին

Изображение
Գիշեր էր ու քո մուգ հագուստը նորից, օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր կանչում... Քո կարոտը պատել էր երկինքն ու գնում էր իր հին պատուճանով, իսկ ես նստել էի պատուհանին ու հաշվում էի քո կարոտը, ուր թավառնում էր կարոտի գույնն ու մերկասնում էր հոգիս։ Դու երազի պես, խռով ու անխնա, անցնում էիր անտարբեր, զեփյոուռի պես, թողնելով գույները կարոտի և թողնելով քո համբյուրները՝ բարակ անձրևի պես։ Հիշում էի կարոտի համը ու հոգիդ արտասում թևերիս, հետո գրկում էի քո բույրը ափերիս մեջ և փորձում էի հասկանալ քո կարոտն իմ դողացող մատներում, սակայն դու երազ էիր, ու ես չգտա.. Գիշերն էր ու քո մուգ հագուստը նորից, օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր Հնչում։ Քո կարոտը պատել էր երկինքն ու գնում էր իմ հին պատուճանով, իսկ ես վաղուց մոռացել էի, թեպետ գրկել էի հոգիդ՝ ուր քո կարոտի բույրն էր հանգչում։ Գիշեր էր ու քո մուգ հագուստը նորից, օրօրում էր երկինքն ու քո կարոտն էր հանգչում։ Ուրիշ էին աստղերը, ուրիշ էր հոգիս՝ ուրիշի գիշերով ուրիշացած, և թեպետ ուզում էի պատմել քո կարոտն իմ երազին, որ կարոտում էի այն կարոտը, ուր'...

Երջանկություն

Изображение
Մի փոքր սենյալ ու լույս լիներ, պատուհանին կանաչ ծաղիկներ, Ներսում մանկան աղմուկ ու տաք շուրթեր, որ կանչեր նորից խաղաղ երկինք։ Մի կտոր պայծառ սեր լիներ, որ առկայծեր ու ծածկեր վարագույրներով աշխարհները մութ։ Մի պատառ հացի հոտ լիներ ու կողպեր տան դռներն ամուր։ Շրխկացող աման չամանի արբեսնող ձայներ,  ներսում առավոտ ու դաշնամուր, ծածկեր սև մուք աղմուկն աշխարհի…

Ամպերից հեռու

Изображение
Ո՞վ ես դու, ի՞նչու ենք մենք միշտ իրար մոտ, բայց միշտ ծարավ իրարով։ Կգա՞ս ինձ հետ հեռու, Խորտակվենք երկինք, մի քանի դար հեռու ու մի քանի կաթիլ, ծարաված ճախրենք ամպերից էլ հեռու։ Սեր իմ, իմ մեջ ես դու։ Դու՝ ես եմ։ Այլապես չկա այդքան մոտ ու իրական այլուրեքություն։ Ասա, որտեղ եմ վաղը քեզ փնտրելու։ Ի՞նչպես հպվեմ քեզ ամուր, գրկեմ հոգիդ ու համբուրներով հպվեմ ուժգին հոգուս ափերին։ Սեր իմ, ինձ թվում է, դու նման ես շքեղ ու հիմար դիցուհու, ով միշտ դավաճանում է, դեռ իր ծննդյամբ ու արյամբ ագահ, և մի օր ալեկոծ քո ծովում կխեղտեմ կանչերով մարած իղձերն իմ վերջին, որ միայն ես եմ գնել իմ կիսատ համբյուրով…  Սեր իմ, թող վերջանան կարոտներն այս իրիկուն ու, իբրև նշան մեր հանդիպման, թող կայծեր շողան վառ հուշերը բամբակե թաց քո մարմնում։ Սեր իմ, միշտ ուզում եմ փարվել քեզ ու սիրել ավելի ու ավելի, մի վերջին անգամ, որտեղ փարվում են ամենա ամուրը, ինչպիսին չեն դիպչել դեռ սեփական իմ հոգուն: Եվ այսօր, իմ հրաժեշտն է ու բաժանիր ինձ, կամ քեզ, ամպերից էլ հեռու…        

Ներկա-բացակա

Изображение
Դեռ նորաթուխ լուսաբաց է, օդի համը անկարոտ է ու թաց։ Զեփյուռները շշնջում են սարերից իջնող նոր կյանքի մասին ու չեն հիշում, թե ով որտեղ, որ սառույցի տակ մնաց ու հալվեց անդարձ։ Ինձ մնաց ծաղիկներ ու քրքիջները առուների, որ հանդիպեցին ու հեռացան՝ համր խրխինջներով, դեպի ջրվեժներ ու անդունդներ, մռայլ ու անհետ ճամփեզրով։ Լճերն ու ծովերը հասած կլինեն հազար սեր ու ընկեր, որ կգտնեն նորից թևեր, վերևից, աշնան փոշու պես թափվելու վար, ոտքերիս առաջ, գլխիս ու մազերիս, ծոցս ու նորից ոտքերիս տակ, ինչ-որ տխուր ու համր հեքիաթ պատմելու, վարար, հոսող, անձրևային, համր աղաղակներով, որ ես կլսեմ իմիջայլոց… Կամ տարված ու ծածկված կանաչ թփուտներով և բույն հյուսող թրջունների հուսաբեր ձայներով, չեմ նկատի անձրևային ձայները և ո՛չ էլ առուների, ուր միշտ՝ «ներկա - բացակա», մի համր աղմուկ է կանչում...

Իջնում է մշուշ

Изображение
Ինջնում է մշուշ Իջնում է սիրուն Իջնում է դանդաղ Դողացող ձայներով երգերով քնքուշ Իջնում է մշուշ Իջնում է խավար Թողնելով կույր մի հրաժեշտ Ու անթափանց մութ մի վարագույր Իջնում է մշուշ Իջնում է գիշեր Դու չես լսում խոսքերը կիսատ Ուր մնաց հուշ Յոթ երկինք հեռու Հիմա քո հոգում էլ հեռվում Իջնում է քնքուշ մի մշուշ Երգելով հոգին իմ թաքուն Ու հրաժեշտներ անհանդիպում Ուր իջնում է հուշ-հուշ  մութ ու մշուշ 07.03.20 թ. 00:00

Ափսոս …

Изображение
Ափսոս կիսատ էին թելերը ճերմակ ու թևեր չկաին կարմիր ուսերին, Ափսոս, դու կարող էիր լինել հեռվում։ Զգույշ, կամաց, այդպես չեն ճախրում. Այդպես, ամեն ծաղկի բույրն առնելով, զուր հատնում ենք թիթեռի պես։ Ափսոս… ափսոս, որ ես թիթեռ սիրել չիմացա… Սիրելիներս, եկեք ինձ մոտ երբ մահանանք, համերգ է լինելու ու երգելու եմ հոգուս երգերը թաքուն։ Այնտեղ, երկնքում, ուր դեռ աստղերն են միայն ափսոսում  լուսնի հուրայր. Կամ հողի տակ, որտեղ մի ցուպ ու ծաղիկ է, իսկ դուք երկինք, գուցե կապույտ, կամ մի սև հող ու լուռ ունկնդիր։ Որտեղ բարին ու գեղեցիկն է միայն։

Բարև Գարուն

Изображение
Բարև գարուն, դու նորից կերգես իմ հոգում, նորից կբուսնի ծաղիկը ու կիջնի նորից լույսը շուրթերիս: Մատներս նորից կգրկեն քո տաք քամին ու կպահեմ քեզ քնքուշ սառած իմ կրծքում։ կպահեմ մինչ հալչի սառույցները... Ու երբ անձրևեն ամպերը, ես էլի կերգեմ ու կպարեմ հարբաց աշուններն անցած։ Բարև գարուն, ի՞նչ երգ ունես քո հոգում պահված, որ դեռ չես երգել ու վերջացել մի օր հանկարծ։ Մոտ եկ, գարուն, մոտ երգիր ու մոտ փարվիր սառած իմ հոգուն։ Պատմիր քամիները բոլոր հեռուների, ուր միայն գարուն է ու չի մրսի հոգիս արևից։

Դո...

Изображение
Մեկը նվագում է, մեկը պարում, իսկ մյուսը նստած վայելում է վահանակը ձեռքին՝ ինչպես էկրանի առաջ, հերդով փոխելով ալիքները կյանքի։  Ոչ պարողն է նկատում ինչի տակ է պարում, և ոչ էլ նվագողը դիրիժորի… Դո սի լյա սի  Մեկը երգում է՝ երգեր չգիտի, մյուսը գրում է՝ երգել չգիտի։ Մեկը խոսում է՝ լռել չգիտի, մյուսը լռում է՝ անկուշտի պես… Դո մի ռե ռե դո Մեկը քնում է՝ երազել չգիտի, մյուսը երազում է անքուն։ Մեկը կառուցում, մյուսը ավերում, մեկը գողանում, մյուսը գտնում, մեկը փախնում, մեկը փնտրում, մեկը պակասում է, մյուսը հեռանում, մեկը ավելանում, մեկը գալիս է, մյուսը գնում…  մեկը անում է հանում-գումարում… …դո սի լյա սոլ ֆա մի ռե Դո…

ժամանման Ալիք

Изображение
Խաղաղվիր խաղավիր ծով Թող լսվի շշունջը ծովաստղերի Մոռացիր աղմուկներն հեռվում անցած Ու երգիր թով կարոտներն իմ հոգու Խաղաղվիր խաղաղվիր ծով Լուռ ու հանգիստ օրօրիր իմ հոգին Երգիր չասված բառերն իմ հոգու Տար ինձ հեռու այսօր ինձանից 23.02.20 19:36