Сообщения

Изображение
                         *** Հոգիս մի տաք բարև է առել, Տեղում է դանդաղ զեփյուռը հեռու Ու սառում եմ ես ամեն անգամ, Որտեղ մի ցրտահար բարև են արել։                         *** Ինչքան թևեր, քամի, աղմուկ, Ու անաղմուկ զեփյուռ՝ սառած. Դրսում՝ անգույն, թափանցիկ մի օդ, Շա՛տ պարզ է տեսնել գույներն աշխարհի, Ներսում՝ այրված, վաղուց մի ծուխ, Այդպես են գալիս մարդիկն աշխարհի։ Հոգիդ երկինք դու մի հառիր՝ Քանի դեռ կաս այս աշխարհում, Ու ո՛չ երկինքն է ընկել քո ետևից, ԵՒ ո՛չ էլ դու աշխարհի…

Դիֆուզիա

Изображение
… խոսիր… մի լռիր… Բացիր բառերը հոգուդ Ու չմոռանաս որ կյանքը ինքնին մի էներգիա է Ուր վերջանում են մարդիկ ու չի վերջանում դիֆուզյան այդ աշխարհի...

Ես սոսկ քամին եմ հորինել

Изображение
Աշուն է քամել հոգին մարդու Ուր տանելի չէ լուռն էլ բնավ Սիրուն է խոսքերը անկեղծ մարդու Ով գոռում է անկեղծ, խելարի նման Ես սոսկ քամին եմ հորինել Ու ինչ հեքիաթ է կյանքը հիմա Ես սոսկ բարին եմ հորինել Ափսոս կիսատ էր կյանքը նրա Գարուն է հաձախ հոգում մարդու Ու տանելի չէ գարունն էլ հաճախ Մարդիկ ժպտում են ինչ-որ մարդու Ում խոր աշունն է հոգին առել Կռիվ են տալիս մարդիկ կույր Ու դեգերում քամուն հաճախ Հյուր են ափսոս մարդիկը բյուր Ուր թագավոր էին թե ծառա Ես սոսկ քամին եմ հորինել

Ինքնամփոփություն

Изображение
Լռությունը ամենամեծ աղմուկն է, որ հարատև պարփակումից հետո հասկանում ես։ Կորցնում ես խոսելու ունակությունը։ Մենք մեր մտաշխարհում մտածում ու արտածում ենք բառերը երբեմն կիսատ, իսկ երբեմն նույնիսկ առանց բառերի։ Արտահայտվելը դառնում է դժվար, ու դու օտար լեզվով խոսացող մարդու նման, դառնում ես օտար բոլորին։ Հատկապես, երբ սկսում ես երկար ժամանակ օգտվել (արհեստական անդորից), հետո նկատում ու հասկանում ես, որ այն ինչը հասկանալու և արտահայտելու համար այդքան լռել ես, դա վաղուց նշանակություն չուներ քեզ համար…   Կյանքում աշխարհի՛ն հաղորդ եղիր Հոգիդ միշտ բաց պահիր ու լույս տուր աշխարհին Որ Կյանքից ծույլ ու հոգնած չհեռանաս
Изображение
Կիսահաս ու անտերև Բարակ թեփուկների պես Հոգիներ են գնում երկնքում. Մեկն անտերև, մեկն անվերև Գնում են մերկ ու թափանցիկ... Իսկ մեկն այստեղ, սև հողի տակ Դեռ պինդ կառչել է իր արմատից Լուռ հառաչում է կարմիր գինին Հոսում է երկրի երակներով Ու հագեսնում է ծարավ թփութներին Որ չարացան այդ ծարավից... Ու սև սգում է չոր թփենին Խորը թաղվելով սև հողի տակ Անհոտ ու անլույս, կիսաթափանցիկ Այրվում են ձեռքերը երկնքին հառած Ի՞նչեր են խոսում սև հողի տակ Խեղտում երազ ու երազանք Երգում է մեղմ-մեղմ մեղեդին Մինչ կիջնի սև-սպիտակ իրիկուն Գարնանն էլի, կանաչ տերևի հետ Հեռվում ապրող սիրեկանի պես Ու շատ կարոտած մոր նման Լույսեր կիջնեն թեփուկների հետ Թփուտն այնտեղ է, սև հողի տակ Ու կծաղկի նա էլ նորեն Ու անօրեն քամու նման Կանցնի, կանցնի, կանցնի նորեն 31.06.19. 12:34

Հաշտության Աղոթք

Изображение
Ո՜վ բարի, սուրբ իմ ընկե՛ր, ճանապա՛րհ տուր ինձ, Եվ ո՛ւժ, որ ինքս ինձ հետ հաշտ լինեմ։

Ճամփաբաժան

Изображение
Երիզվում է հորիզոնը ու մայրամուտը ելել է ափը սոված ձկան նման։ Օրօրվում են լապտերները ու ճամփան մեր հին տան։ Անձրևից գինովցած ու հարբած են թփերը, որ հեշտությամբ սահում են իմ ոտքերի տակ։ Մայրամուտը երկարել ու անձրևում է իր տան ճամփին։ Մի ժամանակ, հոգիս ճախրում էր բերդի պատուհանից, գտնում էր մեր տան պատուհանը, ֆիքսում հոգուս մեջ ու իջնում էր մեր տան պատերին։ Հիմա ճանապարհին թփեր են աճել ու խանգառում են ինձ տուն հասնել։ Արջևում Կամամատարն էր, հետո իջնում էր մեր ձորը, որտեղ դեռ վազում էր մանուկ օրերիս հուշացած աղմուկը և աննդմեջ խոսում շերեփուկներից։ Խաղում էի խաղաղ, մեր ձորի մեջ, երբ փախչում էի գիշերօդիկից։ Հետո սկսվում էր մեր տան ճամփան, ու օրօրվում էին ծառերն ու փողոցները, ուր վերջանում էր մեր տունն ու պապիս խեղճացած ու սառը ձեռքերը… Ֆիքսում էի մեր տան ճամփան ու հեռանում էի պատուհանից։ Հետիս մարդիկ, մտածում էին, թե ես սառը, քար ու լուռ մարդ եմ, որ միշտ լուռ էի արտաքուստ։ Ներքին աղմուկը, դադար չէր տալիս երկար խոսելու։ Ետ բերդում, ընդամենը երկու ամիս մնացի, բայց թվում էր, թե ամբողջ կալանքիս...

Թող երգի հոգին իմ այս աշուն

Изображение
Բարև, իմ սեր, կանաչ բացատ ու տրորված խատուտիկներ։ Պարեք ինձ համար մինչ մայրամուտ: Սեր եմ բերել, երգն իմ լուսաբացի, ու հեռվում դեռ հնչում է զանգակների քրքիջները մեղմիկ, որ տրոփում է սիրտս քաղաքի վրա, թե որ քար չէի ես երբևէ…  Ալո, լսու՞մ ես, սեր իմ, կարմիր մորենի, մի խեղդիր երգդ արմատներում, թե որ մինչ հաջորդ գարուն, երգես դու երկնքին անխռով։ Ի՞նչ իմանաս` ձմեռն ինչ կլինի, երբ տրորված փաթիլները իջնեն ճերմակ մայրամուտներ, ու ծածկեն հոգիս սև հողի մեջ...   Ալո, իմ սեր, գարու՜ն, երգիր այս աշուն հոգին իմ լեցուն, ու թող փաթիլներ իջնեն քաղաքի վրա, երգեն հոգին իմ այս աշուն…

Հուշերի երգը

Изображение
Դու նորից իջար իմ հոգում Նորից ծաղկեցին աստղերը Ով է հիշել հուշերի երգը Ու «Իրիկուն» երգել այն մասին Դու նորից իջար իմ հոգում Նորից ծաղկեցին աստղերը Ծառերն են հիշել իմ սիրո երգը Ու ծտերը երգում են քո մասին Իմ վաղնջական, սեր դու քամի Պատմիր սերերն իմ հին դարերի Գուցե ծղրիդ, կամ խենթ ու պատանի Կամ թե կակաչ էի ես հին ու վայրենի Դու նորից իջար իմ հոգում Նորից ծաղկեցին աստղերը Ուզում եմ երգել սերերը հին դարերի Որ թե մարդ էին, հասկ, թե լորենի 06.07.19թ. 19:45

Կապույտ վարագույրը

Изображение
Լուռ է, գիշեր ու բոլորը քնած։ Ջրափոսերում խորը երգում է գիշերը ու լուսնային քամին օրօրում է թաց պատուհանն իմ հոգու։ Անձրևը լվանում է ստվերները փողոցի։ Կապույտ վարագույրը ծածանում է հուշերն իր ալեկոծված ու տանում է երկինք, ուր միայն ես եմ ու աստղերը, որ ալեկոծ նավերի նման, լողում են բեռնված լուսնի հետքով։ Ծղրիդները երգում են գիշերվա մասին... ու ես ծխում եմ կանաչ իմ ուռկանը, որսալով հետքերն իմ լուսաբացի։   Այդ ամենը երգ է, որ հնչում է ինձ անծանոթ մի բառբառով, որ ես երգել եմ մի դար առաջ, ու թեպետ հիմա, լոկ մեղեդին է արձագանքում իմ հին  սենյակում։    Որ շուտով, առավոտվա լույսի կանչը, իր գրկի մեջ կառնի իմ թաց թևերը ու գրպանահատի պես, կթալանի փողոցներն ու հուշերը իմ հոգու ...

Մանկության աղոթք

Изображение
Կորած կյանքում կգտնեմ Կորած կյանքում կընկնեմ Կհիշեմ Աստծուն մեծ' Կորած, թաղված կյանքիս մեջ: Կգամ նորից, ինձ սպասիր Կգամ ներից, ինձ օգնի՛ր, Ազատիր ինձ մեղքերից Ու մաքրիր իմ ճամփան կեղտերից։ Հոգնել եմ ապագաիս թողած գործերից, Մութ, ձանձրացաց գործերից... Ես հոգնել եմ սուտ անուններից Ու ամեն ինչից: Դատարկությունս կլցնեմ քեզնով Մի օր գուցե կանցնեմ քո կողքով... Դու՛, մանկության աղոթք, մի՛ սառիր, Դու՛,անմեզ հոգի. ինձնից մի հեռացիր: Դու երազ վերջին' մի ավարտվիր, Դու սեր իմ առաջին, ինձ մի լքիր: Միամիտ արյունս շնչել է ուզում Ու անմեղ հոգիս թրչել է ուզում, Իսկ ձայնս ուղղակի դողում օդերում Ու անվերջ հնչել է ուզում... 2007թ. Фотография

Իմ Լուսե Աղջիկ

Изображение
Մի օր քո կյանքը կկատարվի ու դու կմոռանաս քո իրիկունը, թե ով էր հոգուդ սատար ընկերը։ Դու կգրկես լուսաբացը ու չես հիշի ինձ, որ ապրում էի քո հոգու վերնահարկում: Թեպետ հիմա, թվում է, թե չես էլ զգացել երբևէ… Դու մի օր գրեցիր ինձ քո լուսաբացի կարոտը ու ես ասացի քեզ, որ կկատարվի, մաղթեցի ու աղոթեցի քեզ համար։ Դու երևի չլսեցիր սիրտս… իսկ հետո քեզ տարավ լուսաբացի  պատրանքը… մի օր մենք կնստենք վերևում։ Դու կտեսնես ինձ ու կհիշես իմ հին խոսքերը և կլսես նաև այն՝ ինչ իմ հոգին ասել էր լուռ, կիմանաս այն սիրո մասին, որոնք բառեր չունեին և չունեին տառեր, իսկ նշանակությունը, կզգաս՝ անմեկնաբանելիորեն, իմ սիրո պես… Եվ դու կկախես քո ցցած քիթը, իմ «Լուսե աղջի՛կ»…

Երկինք...

Изображение
Երկի՜նք Դու չես քնում... Ու դեռ փայլում են աստղերը հատիկ-հատիկ, Դու լսում ես միշտ իմ երեկվա երգը ու կիսատ խոսքերն իմ լուռ ստի Որտե՞ղ ես պահել իմ առաջվա հոգին, Ուզում եմ թերթել քեզ էջերի պես, Գտնել ինձ մի տեղ աղոթքներիս արանքում։ Երկի՜նք, Դու չես քնել... Խոսի՜ր ինձ հետ, Նստիր դիմացս ու խոսիր ինձ վրա։ Դու տեսել ես իմ հին օրերը   Դու չտեսա՞ր` որտեղ եմ ինձ կորցրել։ Մի’ կապտիր,      խնդրում եմ, այսօր դու մութ մնա… Շուտով կբացվի լույսը ու դու կհեռանաս ինձանից Մեռնող քաղաքի հոգեվարքի մեջ։ Երկի՜նք... Դու գիժ պոետ ես, Որ գրում է հիմա լույսն ինձ վրա։ Հիմա մի տեղ,  գոռում է իմ երգը  ու անձրևում սարերի մեջ։ Կջրես իմ թունավոր ծաղիկներն ու կբարևես ապաշխարանքին հոգուս։ Ժպտում ես… Դու չես ուզում խաղաղ ապրել ինձ հետ։ Երկի՜նք… Ինչու՞ չեմ հիմա ես քեզ հետ, Ինչու՞ միայն հետո կամ առաջ։ Ուզում եմ քայլել քեզ հետ, Մարդկանց մեջ քայլել քեզ հետ մայթերով, Խոսել քեզ հետ ու լսել քո ձայնը։ Երկի՜նք… Դու քնե՞լ ես երբևէ։ Խոսի՜ր ինձ հետ, Պատմի՜ր քո մասին … 15.06.19թ. 05:33

sevagir Բարևն իմ լուսի

Բարևը նորից արդնանում է կամաց Ու պոկում եմ լուռը քո երեսի Երկինքն էլ չի ուզում մնալ մռայլ Ու պոկում է երգն իմ դիմերեսին Անկարող է քնել բարևն այս լույսի Ու երգն այն դանդաղ երկնային կույսի Ուզում եմ դառնալ երկինքն այն լույսի Ով պոկում է երգն իմ դիմերեսի Ով է երգն իմ այն հեռվի Ով դեռ երգում է քարորդ մի դար Ուր է բարևը երկինքն այն լույսի Որ դեռ չի եգել ինձ ոչ մի բառ Լուռը նվագում է երգն այն կույսի Երբ չի երգում բառերն իմ հոգու Անկարող եմ հանել բարևը լույսի Ով պոկում է երգն իմ դիմերեսի 11.06.19թ. 11:43

Եթե դու լինեիր

Изображение
Դու իմ քույր իմ աստղահեր Պատմիր ինձ կյանքն այդ վերևի Դու էլ հիմա ժպտում ես երևի Ինչպես մարդիկ ներքևում կույր Ապրում են զվարդ ու խոտի պես լուռ Ու տես թե ինչքան լուռ են հիմա Չկան ձայներն այս մշուշում Ու լսողական խաբկանք է բյուր Ու լռել են բաներն էլ Բանի Դու իմ քույր իմ աստղահեր Պատմիր ինձ կյանքն այդ վերևի Թե ինչն է աստղերիցն այն վեր Որ ծնվում է մարդ դառնում ալեհեր Դու իմ քույր իմ Սրբահեր Ինչու դու էլ չիջար ինձ հետ Թե դու էլ գուցե տիրոջ նման Թողիր ինձ գոմն այս գառնահեր Եթե դու լինեիր մշուշում Որտեղ տերն էլ չիջավ երբեք Այլ ուղարկեծ միածին որդուն Որտեղ գառն էր գայլանում Եթե դու լինեիր մշուշում Ու չպատեիր հոգիդ անպատե Քայլեիր  Տեսնելով խավարը ճերմախտահեր Քեզ չէի պատմի տուն հասցե Դու իմ քույր իմ գարունահեր Պատմիր ինձ կյանքն այն խոտերի Թե ինչպես են բույսերը քնում Ու արդնանում թաց վաղորդին Դու իմ քույր իմ լուսահեր Պատմիր ինձ կյանքն այն խոտերի Ուր քո հոգին ծաղկել է հիմա Որտեղ քայլում է հոգին իմ մերկ Եթե դու լինեիր ինձ հետ մշուշում Մենք կծածկեինք ծաղիկներով այս Սուրբ Գետին երկինքն ու տիե...

Զանգերի Ձայնը

Изображение
Երեկոներն ահազանգում են հեռվից, դեռ նույն երազխն են պատմում անցյալի։ Լուսաբացները ցանեցի երախ խոռոճի ու կապույտ մեղեդին դեռ սղոցում է  զանգերի ձայնը՝ Ուր ես ուշանում եմ..նորից …հեռանալ.

Դու մի աղաղկիր երկինք անզուսպ

Изображение
Դու մի աղաղակիր երկինք անզուսպ Թե մենակ է հոգիդ սիրո քարերին Իմ հոգին էլ դեռ անթախիծ Համբուրում է զույգ աչքեր հեռվից: Դու չես փակի դուռն անցյալի Կարոտն այն հին հուշարձակի Ուր հոգիդ մանուկ խաղում էր լուռ Ուր հոգիդ ալեկոծ կանչում է դեռ: Քիչ էլ համբերի երկինք անզուսպ Իմն են աշխարհի քարերը զույգ Երբ կնվիրվեն զույգերն իրար Երկնային համույրով սիրով անբիծ: Դու մի աղաղակիր երկինք անզուսպ Հրեղեն ոսկով քո արևափայլ Ես եմ ծաղիկը արևը լուսնի Երբ կնվիրեն գիշերը զույգերն իրար:

Դու չես փակի դուռն անցյալի

Изображение
Դու չես փակի դուռն անցյալի Կարոտն այն հին հուշարձակի Ուր հոգիդ մանուկ խաղում էր լուռ Ուր հոգիդ ալեկոծ կանչում է դեռ Գարնան վար գետակի հետ Դու չես փակի քո սիրտը քար Կամաց ու լուռ կարկաչի հետ Երգիր թախիծ իմ անուշահեր Ու որքան զարմանք ջրերում դեռ Ուր չպարտված քո կյանքը լուռ Փրկում է մի ձուկ որ լողում էր վեր Հիշիր համբյուրն իմ առաջի Երգիր, թող գետակն այն ամաչի Իմ հոգին կանաչ թող կարկաչի Երբ արևն իր շողը լացի Գարնան վար գետակի հետ Դու չես փակի քո սիրտը քար Կամաց ու լուռ, կարկաչի հետ Երգիր թախիծն իմ անուշահեր 30.05.19թ. 16:17

Դու չես լսում, գիշերը երգ է

Изображение
Գիշեր է ու լույս  է  անտանելի… Դու չես լսում գիշերվա երգը Ու ես սպասում եմ խելագարի պես։ Մեր անկողինը երկինքն է թաց. Դու քո շքեղ սենյակի մեջ ես, Իսկ ես իմ տգեղ վերմակի։ Ու սառը քամիները ջերմում են՝ Հպվելով իմ երկաթե սավանին։ Գիշերային կիսամութի միջով, Քեզ կոմֆետներ եմ բերել լուսամուտից։ Քո փակ կոփերին աստղեր եմ շարել Ու լուսնային քնքշությունը, Հուշագրում է սիրո ուրվագիծը։ Իմ հոգին անձևացել է ու հիմա Հուշագրում է միայն քո ուրվագիծը։ Թե քեզ համար մութ է նորից դրսում ԵՒ տաքուք մարմինդ տենդում է խինդով իմ գիշերվա, Լուռ երիզվի՛ր ափերին իմ, Որ առագաստներ են մութ գիշերում։ Գիշերն ավարտում է լուսաբացները, ԵՒ չի ավարտվում լուսաբացին… Դու չես լսում, գիշերը երգ է, Ուր ես սպասում եմ, ուշացած իմ կե՛ս:                    24.05.19թ 02:46

Հիշիր ծաղիկներն իմ կիսամարմին

Изображение
Նայիր սիրելիս ծաղիկներն իմ նուրբ Դա լուռ գիշերն էր ամենա Սուրբ Լուսինն էլ հեզ պոռնիկի պես Խառնում է գիշերը աստղերն ու մեզ Գրկիր ինձ սիրելիս անխառն մթով Պարուրիր թովիչ քո թևերի մեջ Գտիր անազատ երազներն իմ ծով Ազատիր իմ կարոտ տենչերը լիրբ Թե ծաղիկները իմ շոյի ծոծրակդ՝ Նուրբ անձրևի պես, Քամի երազանքը քո ոտքերի ԵՒ անվերջանա լուսինն էլ անծայր Հիշիր, իմն էր գիշերը մինչ լուսաբաց Լուսաբացին փնտրիր ինձ թաքուն Հեշտանքն այն աստղերի կիսամարմին Ես այստեղ եմ օդի մեջ ու անմարմին Օդային գալուստը որ խորն էր ավելի… 23.05.19. 13:16

Հուշագրում էր սերն իր ուռենին

Изображение
Նորից իմ տանն եմ՝ ուռենու տակ, Սեր եմ գրում նստարանին. Ուռենին թեթև թեքվել է ցրտից, Տափաստան է փնտրում իմ տողերում։ -Իմ տողերն այրվում են թաց երկնքում՝, Հուշագրում էր սերն իր ուռենին. Քո կարոտն է քամին իմ սրտի տակ Ու սիրուց հիվանդ էր իմ ուռենին։ Հուշագրում էր սերն իր ուռենին, ԵՒ ամեն մի շյուղ օրորելիս՝ Պատմում անցած օրերն իր հին։ Ուռենին պատմում է սերերը հին, Անցած սերերը՝ նստարանին, Որ հենց փայտն էլ նստարանի՝ Իր սիրաթախծն էր հին ու ճռալի… 07.05/19թ.

Ու ես շնչում եմ օդը սիրելով

Изображение
Իմ սերը ամպերի մեջ է, կանաչ խոտերի գիրկը ու գետերի ձայները վառման Ծաղկած ծառներն են իմ սիրո վկան Շուրթերով սեր եմ արել հոգուս հետ ու ես շնչում եմ օդը սիրելով… Մենք ընտանիք ենք դարձել Շուտով կծնվի մեր առաջին բալենին

Իմ մանկության օրագրից

Изображение
Դատարկությունս թափել եմ ուզում Սիրտս լցվել է թոթափել եմ ուզում Խենթ բնությանը հպվել եմ ուզում ԵՒ կարոտ սրտով սիրել եմ ուզում Բնություն քեզ տիրել եմ ուզում Ինձ պես խենթ ընկեր եմ ուզում Սիրտս բացել եմ ուզում, Կամ էլ քեզ նվիրվել եմ ուզում ԵՒ քո սիրով առաջ կնդանամ Քո բարիքներով կզվարճանամ Կամովի քեզ հետ կանէանամ Ես քո սիրով կկայանամ Բնություն հիմա էլ քեզ մեջ անէացած եմ ԵՒ սրտովս լի, հոգով դատարկված եմ Առաջվա պես իմ հույզերում պարփակված եմ ԵՒ քեզ պես մոռացված եմ 06.05.11թ (մանկական օրագրերից)

Լուռ համբյուրել շուրթերը քո…

Изображение
Ես այսօր տեսա նրան Թաց մայթին ոտաբոբիկ Կաթիլներն էին հպվում Նրա կարմիր տաք շուրթերին Ժպիտը քաղցր էր այնքան Որ ստիպում էր սիրել փողոցին Կաթիլներն էին հպվում ԵՒ անձրևն էր երգում իր մեղեդին ………… Ուզում եմ դառնալ մի կաթիլ Լուռ համբյուրել երեսը քո Ուզում եմ դառնալ անձրևի մեղեդին Լուռ համբյուրել շուրթերը քո… ..............

Ես հեռանում եմ անձրևի հետ

Изображение
Հեռանում եմ հպվելով անձայն՝ Հպվում եմ բոլոր սառած քարերին, Որ խոցում են հոգիս սառած, ու անձայն Հեռանում եմ մութ գիշերվա նման, Ուր վերջը իմ կիսատ էր այնքան։ Հետո կիջնի երեկոն իմ թաց, Կպատմի գիշերը հոգին իմ լուռ, Լուռ կխոսեմ գիշերների հետ, Կհնչեն իմ հոգու խոսքերը բորբ։ Երբ կիջնի երեկո, մայրամուտ ու մութ Կպատմեն չասված հոգին իմ լերկ Թաց վաղորդի աչքերն էլ մերթ… Ես հեռանում եմ անձրևի հետ, Ու չեն հիշի առավոտյան. Միայն մի հուշիկ թախիծ կմնամ։ Իբրև խոնավ եղյամ ու փոշի Կհպվեմ քնքուշ լուռ սրտերին, Լուռ կխոսեմ ամպերի հետ, Կպատմեմ իմ երազները բորբ, Կհոսեն իմ հոգու խոսքերը լուրթ, Կպատմեն չասված հոգին իմ լերկ… Դանդաղ կիջնի երեկոն իմ թաց, Կպատմի գիշերը իր դյութին, Ու թե ինձ չհիշեն մարդիկ էլ այնքան, Կպատմի գիշերը հոգին իմ լերկ։ Ես եմ, գիշերը, աստղերը մերկ…

Արդեն ուրիշ է, տեր…

Изображение
Արդեն ուրիշ է, տեր, Ուրիշ են մեղքերը մեր։ Գուցե չկան քո բառարանում, թե ուր են տանում մարդիկ՝ քո լույսն իրենց ափերի մեջ, ջանելով իրենց սրտերն այն «հյուր».. Արդեն ուրիշ է, տեր, ուրիշ են բացվում առավոտները մեր: Ուրիշացան մտքերը մեր և ես էլ, ուրիշացա, կամ ուշացա խոսքերից քո, որ հնչում էր հոգիս՝ իբրև մեղմիկ մի զեփյուռ, կամ մի դալուկ ճրաք, հոսում էր հոգիս լույսը քո խավար իմ մթին։ Արդեն ուրիշ եմ, տեր։ Գուցե ըմբոստ եմ, հոգիս, գուցե չեմ ուզում տանջել սիրտս՝ իբրև «հյուր» այս փոթորկվածին եթերի։ Իսկ հե՞տո, տեր, իսկ հետո, չխորտակվե՛լ գալիք մեղքերիս, անտարողունակ այս եթերումից։ Օ, ըմբոստ եմ, Աստված իմ, հոգի՛ս, մի՞թե մեղավոր է իմ հոգին, և հիմա լոկ խամաջիկն է սրտիս, որ պետք է տանջե մինչ հուրը վերջիս։ Վերջը ի՞նչ է, գալու է, հաստատ, և, թե չլիներ խոսքը քո «վերջի», ես այսօր էլ կվերջանաի ինքս, կամովի։ Արդեն ուրիշ է, տեր, ուրիշ են բացվում առավոտները մեր...

Լույսը իջավ քո աչքերին

Изображение

Կթափառեմ հոգուս մենությամբ

Изображение
Քո հոգին հիմա մի պաղ առվակ է, որ ջերմում էր ձմռանն ու երգում՝ ամառային մի երեկո… Հիմա քո լռության մեջ, թվում է, թե հոգեցուցիչ ամպեր են, բայց ես կարդում եմ քո աչքերը։ Երանի մտնեի արյանդ մեջ, թափառեի քո մարմնում, լսեի քո մենության սիմֆոնիան ու ամպվեի քո սրտի եղանակներում… Քեզ փնտրելուց ես վեր չեմ նայի, Կփակեմ աչքերս, որ չզգաս հոգիս։ Լուռ ու գլխիկոր, ամպերի պես կհետևեմ,  երբ քո հոգին տխուր մի օր վեր նայի… Այնժամ, երբ կխորտակվի հոգիս  արշալույսի վաղորդյան վերջին շնչին,  ես կգա՛մ նորից  որպես զեփյուռ, որպես գարուն… Այնժամ, երբ աշնան վերջին մայրամոտը լռի, երբ քո հոգում անտակ մայրամուտը եթերի, Իմ պաղաղ հոգին կիջնի ձյունացած,  որպես ձյուն, որպես զովք, կամ կռունկ քաղցած…

Ես թակում եմ դուռը սրտիս

Изображение
Ես թակում եմ դուռը սրտիս... Ո՛ղջ եմ, թափառում եմ, հոգի՛ս, Մի տեսակ ուրիշ, շրջում եմ մթում, Մի տեսակ ուրիշ եմ շնչում ամենքից։ Հոսում ես, գիշե՛ր, եռում ես, հոգի՛ս, Անկուշտի պես սահում ձեռքիս։ Հոսի՛ր, պատմի՛ր վառ թևուտից, Խոսի՛ր թով-թաց վերջալույսից։ Ինձ մի՛ պատմիր առավոտվա փոշին, Մեղմ ներարկի՛ր ուշացումից. Ես մոռացել եմ հոգալ իմ մասին, Հեռացել եմ, վերացել աշխարհից, Դարձել եմ երազահան ու քնահարամ, Մտել եմ ու ցուրտ մթության մեջ լողացել, Մրսել եմ, դողացել, հոգիս մոռացել։ Աշխարհում վերքեր են միայն հոսում, Անբախտ ու խորթ որբերի բիբերում։ Երանի ճախրեի խղճի թավուտներում, Լույս տանեի Սուրբ դարպասաձող, Եվ բարին ցանեի այն սրտերում, Որ խոցում են մայրերին ու որբերին, Եվ հանձնում են պտուղը բախտի ծառին, Թողնելով մեկուսի, թափառող ու անտեր. Թողնում են մայթերին՝ սոված ու անտուն, Որոնելու կյանքում բախտ ու ջերմություն: Իսկ մայթերում ո՞վ կա բարի՝ Գողե՛րն են միայն ժպտում որբերին, Եվ մի քանի պոռնիկ գրկում են ուժգին, Հիշելով իրենց վերքերը կյանքի։ Ժպտում են, գրկո՛ւմ, ավերը կիսում, Իսկ բարո մարդիկ, անցնում են ...

ՔՈ ԿԱՐՈՏԸ...

Изображение
ՔՈ ԿԱՐՈՏԸ ... Դու եկել ես ու լուռ նստել անկողնուս,   վարդի պես դատարկ       փչում ես լուսամուտից`  ուր թախծից խոնավացած,  սերն է քաղցած,   լռության մեջ շաղախ      կարոտն իր կաթում. Երբեմն պատերս նկարում էին  մեր սերն ավարտված,  և կարծես մի վերջին անգամ,    սիրում էին իրար         մեր ստվերներն անթև     և ավետում, որ սիրվեինք մի վերջին     անգամ...  Ստվերները լուռ ու       անձրևի նման  օրօրում էին իմ մենության հոգին,  և վերջում       վերջին համբույրի նման,  իջնում էին դանդաղ       հոգուս մատներին։     Աստղերը քայլում էին մութ գիշերվա մեջ,  կորցրել էին բառերը       սրտիս մեջ,   և բառերը մեղեդի դարձաց    հոսում էին հոգուս պատերին։ Սիրտս փոթորկի պես ավերում էր առավոտը,  երբ ամեն երեկո       շշնջում էր քո կարոտը։           ...

Դուք այդ ո՞ր հեռուներից եք գալիս

Изображение
Դու'ք այդ ո՞ր հեռուներից եք գալիս... Ինքնագոհ, գոռոզ, քմծիծաղով... Բոլորդ անբիծ ու ճերմակ էիք՝ դեռ հեռուներից... ու բոլորդ ճերմակ առեղծված... Ձեր աչքերում չկան ձեր հին հեռուները... Դուք այդ ո՞ր հեռուներից եք գալիս.

Իմ վարարած կարոտիս համար

Изображение
Գիշերը եկավ, համբյուր է ցողում, Նեկտարը լուսնի մուգ շուրթերով։ Գիշերը եկավ՝ թանձր ու անձրև, Իր միաձև համբյուրի շողով։ Լուսինն էլ իջավ անձրևի հետ՝ Կաթիլների տաք համբյուրի պես. Տարել է գիշերը անձրևը գող, Կաթում են աստղերը, լուսինն է դող։ Գարունն էլ իջավ սիրու՜ն սոնատ, Ու երկարեց իրիկվան լուսնոտ, Իմ վարարած կարոտիս համար, Աստղեր շարեց շուրթին անքուն։ Ճերմակեց սերս պատերին սև Ու երկարեց լուսնին թաքուն։ Ի՛մ վարարած կարոտիս համար, Լուսինն էլ իջավ անձրևի հետ։ Պատերն էլ եկան շոյելու պես, Անձրևն էլ տա՜ք համբյուրի հետք։ Իմ վարարած, կարոտիս համար, Համբյուրում էի բարձը երազի հետ։ Էլ վարարեց գիշերը խելար ՈՒ համբյուրեց սրտիս անձրև։ Սիրտս՝ անձև, ինձնի՜ց խելար, Շուրթիս հոսեց լուսնից անքուն։ Աստղեր ելան, ինձնից թաքուն, Բոցկլտալով ճաղի էջում, Իջան անքուն անձրևի ցող. Ի՛մ վարարած, կարոտիս համար, Ինձնից խելար՝ լուսի՜նն էր գող։ 11.04.18թ. 05:47

Ես քո անունն եմ շնչել իմ հոգին

Изображение
Հիշիր, փերուհի Հիշիր, որքան էլ լուսինը չհուշի։ Հիշիր, որքան էլ կյանքը հոգիս խոցի, Որքան էլ, թեպետ երկինքը ալեկոծի, Կպահե՛մ քո պահապան աղոթքը լույսի… Լսի՛ր երբեմնի մեղեդին կեղեված լուսնի, Թեպետ երբեմն միտքս հետդ չխոսի, Երբեմն հոգիս խորը համրանա, Թեպետ սիրտս աշխարհում դառնանա, Կպահե՛մ քո պահապան աղոթքը լույսի. Լսիր փերուհի, Լսի՛ր համրած մեղեդին քո կրծքի, կրկին ելնում եմ ես խավար ճամփի, Կրկին կարեմ որոտը բախտիս, Եվ հենց դո՛ւ ես հռչակը մեջքիս, Որ տերն էր կարգել՝ պահպանես հոգիս, Դու մի թախծիր իմ բախումներից, Թող իմ կարոտը քեզ թով մեղեդի թովա, ՈՒ դու պարես փոթորկումից ու շանթից, Բայց քեզ երգչոտ մեղեդի թվա...

Գողացված առավոտը

Изображение
Ձմռան վերջին գիշերն էր «Աբովյան» Ք.Կ.Հ.-ում։ Գիշերվա մեջ մայրամուտաձև լույսերը ստվերել էին ծիածանաձև վարագույրի ճեղքից և խառնվելով բալամուտի դեղին ճառագայթներին, առաստաղին ծովակի ալիքաձև բծեր էին որոնում։ Բանտախցում Աբել անունով մի պատանի էր ապրում, ով տառապում էր անքնությամբ և գիշերները պառկած իր գունագեղ անկյունում մտովի նկարում էր առաստաղին։ Առաստաղի դեղնականչավուն շրուշակներում ծխախոտի ծուխը ծովի պես ալեկոծում էր Աբելի մտքերը։ Լռության մեջ բացիլներ կային, կողակից սենյակի ստվերները աղմկում էին փոշու մեջ։ Ձմռան վերջին գիշերը ջերմում էր այնքան, որ սառել էր դիմափոշին ճաղապակու երկաթե լարերին։ Լույսերը, պարելով արշալույսի հոտի նման, խծկվում էին ամբողջ գիշեր Աբելի կոպերի մեջ։ Գիշերը լուսավոր էր ու տագնապալից։ Կարծես ավետեր, որ շուտով կգաին ու կվերջանան գարունները... Աբելը, խորասուզված մտքերի անծայր ծովում, այրված ծխախոտը մոռացել էր իր գունագեղ անկողնում։ Լռությունն անտանելի էր այնքան, երբ հնչեց հեռախոսի զանգը։ Հեռախոսը ընդամենը չորս միլիմետր հեռավորության վրա թվում էր հեռու, անհաս, առա...