Գողացված առավոտը
Ձմռան վերջին գիշերն էր «Աբովյան» Ք.Կ.Հ.-ում։ Գիշերվա մեջ մայրամուտաձև լույսերը ստվերել էին ծիածանաձև վարագույրի ճեղքից և խառնվելով բալամուտի դեղին ճառագայթներին, առաստաղին ծովակի ալիքաձև բծեր էին որոնում։ Բանտախցում Աբել անունով մի պատանի էր ապրում, ով տառապում էր անքնությամբ և գիշերները պառկած իր գունագեղ անկյունում մտովի նկարում էր առաստաղին։ Առաստաղի դեղնականչավուն շրուշակներում ծխախոտի ծուխը ծովի պես ալեկոծում էր Աբելի մտքերը։ Լռության մեջ բացիլներ կային, կողակից սենյակի ստվերները աղմկում էին փոշու մեջ։ Ձմռան վերջին գիշերը ջերմում էր այնքան, որ սառել էր դիմափոշին ճաղապակու երկաթե լարերին։ Լույսերը, պարելով արշալույսի հոտի նման, խծկվում էին ամբողջ գիշեր Աբելի կոպերի մեջ։ Գիշերը լուսավոր էր ու տագնապալից։ Կարծես ավետեր, որ շուտով կգաին ու կվերջանան գարունները... Աբելը, խորասուզված մտքերի անծայր ծովում, այրված ծխախոտը մոռացել էր իր գունագեղ անկողնում։ Լռությունն անտանելի էր այնքան, երբ հնչեց հեռախոսի զանգը։ Հեռախոսը ընդամենը չորս միլիմետր հեռավորության վրա թվում էր հեռու, անհաս, առավոտվա պես (թեպետ խոսելն էլ չէր գա)։ Միշտ նույնատիպ, տարիներով ձգվող խոսքերն էին ու նույնատիպ, վանկարկվող բառերը. «Բարև, մա՛մա ջան, ո՞նց ես, ի՞նչ եք անում, ախպերս ոնցա՞, զանգել ա՞ էսօր...» Արդեն երբեմն Աբելին թվում էր, թե պատասխանել ու խոսել են շատ երկար, մինչդեռ մոռանում էր խոսել և խորազուզվում էր մտքերի մեջ։
*Աբովյանում կալանավորները անչափահաս տղաներ ու կանայք էին։ Աբելի կողակից խցում աղջիկներ էին, որոնց մեջ էր Ժաննան։ Ժաննան հայոց լեզվի նախկին մանկավարժ էր, ով ոչ մի կերպ չէր ընդունում իրեն մեղսագրվող արարքը և չէր կարողանում համակերպվել կալանավորի կարգավիճակին։ Շարունակ նրա բղավոցի ու լացի ձայները սողոսկում էին Աբելի սենյակ։ Պատերի բարակ բետոնե աղյուսներից կարծես նրա ձայները պատռեին Աբելի ականջի թաղանթալարերը։ Աբելը որոշեց ծանոթանալ ու փորձել որևէ կերպ հանգստացնել Ժաննային, սակայն նա ոչ մի կերպ չէր արձագանքում Աբելի ձայներին ու պատերի թկթկոցներին։ Մոտ երկու շաբաթ անց արդեն Ժաննան, հոգնած ու դմրած միալար ու լացակումած բղավոցներից, վերջապես խաղաղեց։ Նրա երկաթե մահճակալը հենց Աբելի ուղղությամբ էր տեղակայված, և նրանց միայն բարակ ու ջերմահաղորդ պատն էր բաժանում։ Նա շարունակ շարժվում էր մահճակալի մեջ ու երկաթի ձայները անդադար սղոցում էին Աբելի նյարդերը, բայց նա դեռ ոչ մի կերպ չէր պատասխանում Աբելի արձագանքներին։ Աբելը դեռ երեխա էր, երբ որոշեց պատի վրա անցք բացել ու հաղորդակցվել։ Ժաննան ոչ մի կերպ չէր արձագանքում Աբելի աղմուկին, երբ մի ամբողջ օր ու գիշեր Աբելը դանդաղ քերում էր պատը։ Վերջապես անցքը պատրաստ էր… (Մոտ երեք սանտիմետր շառավիղով ընդլայնվող դիտակ)։ Ժաննան անմիջապես բետոնի փշուրները հետ խցկեց պատի անցքի մեջ, բայց երբ քարերը վերջացան, երերաց Ժաննայի սևահեր ու լուսնաթաթախ պատկերը և անմիջապես անհետացավ նրա ափերի մեջ։ Ժաննան թաշկինակը խցկեց պատի մեջ ու խնդրեց, որ Աբելը չբացի, պայմանով, որ կխոսի...
*Աբելը դեռ երբեք ոչ մի կնոջ հետ չէր հաղորդակցվել ու չգիտեր էլ, թե ինչ են խոսելու։ Ժաննան միայն ասաց, որ ինքը անմեղ է և անպայման կարդարացնեն իրեն։ Աբելը ոչինչ չէր կարողանում խոսել, շարունակ լռում էր, իսկ հետո Ժաննան հարցրեց, թե Աբելը ինչու է կալանավորվել, և վերջապես Աբելը սկսեց խոսել…
Նրանք ամբողջ գիշեր խոսեցին ամենահեռավոր աստղագիտությունից մինչև խոր գիտահետազոտական սոցիալ հոգեբանությունից ու աստվածաշնչյան գաղտնիքներով հասան լուսադեմ, բայց Աբելի անձնական գործը բաց կապույտ նշույլների հետ հեռավորվեց երազների շոռշորավոր հովտում։ Լուսադեմին որոշեցին անցքերը օրացույցներով քողարկել ու ներթափանցել շրուշակների «Գողացված Առավոտը» կտավի հորիզոնում...
Աբելը լուսադեմի կապույտ վաղորդյան շնչում խորասուզվում էր ամեն օր իր երազանքների անծայր ծովում և երազում էր երբևիցէ նկարել «Գողացված Առավոտը» կտավը։ Նա երազում էր նկարել մոխրագուգույն թախիծն ու գունազարդել չարտասանված երազանքների գունախափայլային գամման և վերջում ծածկել վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող այգաբացի լուսնաթաթախ հուշերով... Իսկ առավոտները հեռանում էր «Շուրթացած Գիշերվա» երակներում հոսող աստղերի ծովում։
*Իր երազներում նա միշտ հայտնվում էր մութ ու փոթորկված գիշերվա մեջ, որտեղ երկրի վրա չկար ո՛չ լույսի նշույլ և ո՛չ էլ ձայնային տիրույթ, և մարդիկ էլ առհասարակ անհետացել էին աշխարհիս երեսից։ Գիշերային մարդուկը, շոշափլով լուսնի խավարումը, փնտրում էր մարդկանց ու լույսի նշույլներին, բայց ոչ մի արդյունք չկար, միայն ալիքաձև թախծի քամին էր օրօրում քաղցած ու ծարավ մայթերին, և չորացած երկնաքերերի անծայր ձգվող պողոտան էր ուղեկցում անհայտ քաղաքներում։ Ձեռքին ծաղկեփշեր կային, որոնք նրա սրտին, կարծես, լապտերների պես տպված լինեին որպես լույս և հուշեին, որ դրանք պատկանում են նրան, ում պետք էր հանդիպել դատարկ ու լուռ ճամփեզրին... Նա սկսեց սիրել ու կարոտել մարդկանց, գնահատել ու սպասել բոլոր թշնամիներին, բայց ոչ ոք չկար աշխարհում։ Աբելը շվարած ծխում էր՝ նստած խաչմերուկի կենտրոնում ու նայում էր երկինք, ԲԱՅՑ նորից ԼՍՎԵՑ ԵՐԿԱԹԵ ԴՌԱՆ ՓԱԿԱՆԻ ԺԱՆԳՈՏ ՁԱՅՆԸ, և երազները նորից սառան բանտախցի ծխագույն առաստաղի և օպեր բաժնի՝ «Բարև, խուզարկությու՛ն, ես քեզ սպասում էի» բալետի կարմիր մերկապարանի ձայնեզրում։
*Աբովյանում հեռախոսը խոշոր ու մսոտ արգելված պտուղ էր և դրա համար Աբելին տաս օր պատժախուց հատկասրեցին։ Պատժախուցը Ժաննայի խցի ներքնահարկում էր, որտեղ արգելված էր բառացիորեն ամեն ինչ, նույնիսկ սպիտակեղեն, ծխախոտ, սուրճ կամ թեյ, և Ժաննան ամեն գիշեր, (***)-ով, օգնության էր հասնում՝ տաք թեյերով, սուրճով ու կոնֆետներով, սակայն ծխախոտ չէր ուղարկում և պնդում էր, որ Աբելը այլևս չծխի։ Աբելը առանց ծխախոտ. դա նույնն էր, ինչ փոթորկված առագաստանավը առանց առագաստ մտքերի տաք ծովում, և սև դելֆինները, քաղցած կատաղությունից, լողում էին պատժախցի կարմիր պատերի քացիների հորձանուտում։ Աբելը մտքերի խորասուզումից և հեռախոսի եթերվող կորուստից մի ծրագիր երևակայեց մտքում։ Նա սիրողական պոեզիա էր գրում ու տարածում (անանուն) համացանցում, բայց զգում էր, որ հասարակությանը այլևս հետաքրքիր չէ պոեզիան, ու պետք էր մի նոր բան մտածել, որը կստիպեր մարդկանց սիրել պոեզիայի աշխարհը և չկիսվեր նրա երազանքների հոգուց կիսված մեղեդին։ «Իսկ ի՞նչ կլիներ, եթե մի ծրագիր լիներ, որի օգնությամբ մարդիկ սիրեին պոեզիան ու բոլորը ակամա դառնային ստեղծագործող...»
*Աբելը, մի ամբողջ օր խորասուզված մտքերի մեջ, մի բջջային հավելված մշակեց մտքում, որտեղ բոլոր մարդիկ կկարողանան տեղադրել ցանկացած տեքստ, պատմություն կամ որևէ ստեղծագործություն և ամեն ինչ մուլտֆիլմի նման պատկերներով կբեմադրվեր, (օրինակ՝ մարդիկ կկարողանային տեղադրել Տերյանի «Աշուն» ստեղծագործության տեքստը, և ամեն ինչ մանրամասնորեն տեսանյութ կդառնար Աբելի թվայնացված պատկերների ծրագրային հավելվածում)։ Աբելը, խորասուզված ու ոգևորված ծրագրով, ճախրում էր շուրթացած գիշերվա թով օվկիանում, երբ կրկին վրա հասավ վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող արշալույսի հուշացած երազանքի գամման, նորից լսվեց առաստաղի թկթկոցները. դա կրկին Ժաննան էր, ով պատրաստվում էր նորից տաք թեյ ու սնունդ հյուրասիրել, սակայն Աբելը իրականում ամենևին էլ չէր օգտվում Ժաննայի հյուրասիրած սննդեղենից, թեպետ վերցնելիս այնպես էր շնորհակալություն հայտնում, որ Ժաննան ավելի էր ոգևորվում մտերմությունից ու գնալով ավելի շատ էր ուղարկում, բայց երբ խոսակցությունը հասնում էր ծխախոտին, նա անմիջապես փակում էր պատուհանը ու հեռանում էր իր բանտախուց։
*Լույսը բացվելու հետ Աբելը նորից նույն գիշերում էր, նույն խավարած աշխարհում ու նույն փշածաղիկները ձեռքին, քայլում էր փողոցներում, որտեղ մարդիկ առհասարակ անհետացել էին աշխարհիս երեսից և ոչ մի լույսի նշույլ չկար աշխարհում, իսկ ձայնը ծաղկում էր կոկորդին ու երիզվում քաղցած ու ծարաված շուրթեզրին։ Աբելը, պառկած խաչմերուկի կենտրոնում, նայում էր սառած երկնքին, ուր միայն մեռած աստղերի սև խոռոչներն էին թրթռում ու, հպվելով օզոնային շերտին, հեռավորվում էին թաց ասպարեզի անհայտությամբ։ Երկար նստելուց ու մտքերի խորասուզումից ոչ մի բացատրություն չգտնելուց հետո, Աբելը որոշեց ուղևորվել բարձր երկնաքերերի ճամփեզրով։ Միայն ալիքաձև թախծի քամին էր օրօրում քաղցած ու ծարաված մայթեզրերին և չորացած երկնաքերերի անծայր ձգվող պողոտան էր ուղեկցում անհայտ քաղաքներում։ Գիշերային մարդուկը կարոտում էր առավոտը, բանտախցի բանալու ձայնը և բոլոր մարդկանց, որոնցից խորշում էր նախքինում։ Նա կրկին, մտքերի մեջ խորսուզված, փորձում էր երևակայել «Գողացված Առավոտը» կտավը և արդեն էսքիզավոր գույներն էր թաթախում հոգու թերթերին։ Նա երազում էր նկարել մոխրագուգույն թախիծն ու գունազարդել չարտասանված երազանքների գունախափայլային գամման և վերջում ծածկել վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող լույսի փոթորկված հուշերով...
*Գիշերային մարդուկը քաղցած ու ծարաված քայլում էր փողոցներում և բոլոր շինություններն ու խանութները սողոսկելով, փորձում էր ծխախոտ հայթայթել, սակայն խանութներում էլ ամենուրեք դատարկություն էր և թվում էր, թե մարդիկ հավաքել են իրենց բոլոր իրերն ու հեռացել են աշխարհից։ Երկար ու ձիգ քայլերից հետո Աբելը կրկին փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհիս երեսին, և վերջապես նկատեց, որ անհետացել են բոլոր մեքենաներն ու բոլոր տեխնիկական ինստուկտուրաները։ Գիշերային մարդուկը մտածեց, որ գուցե Տերը չարացել է աշխարհիս անգործությունից ու ավտոմատացված պարապությունից և որոշել է ջնջել աշխարհը անկապ ու չար գործունեությունից։ Հիշելով Աստծուն՝ նա կրկին սկսեց աղոթել ու ուղղություն խնդրել Տիրոջից, հետո փորձեց որևէ եկեղեցի փնտրել՝ մտածելով, թե մոմեր կգտնվեն ու Աստծո լույսը չի մարի։ Սակայն, աշխարհում չկար ոչ մի եկեղեցի, մատուռ, կամ աղոթքատուն։ Աբելը մտածեց, որ գուցե Տերը, նկատելով եկեղեցիների մոռացված գմբեթները, ջնջել է բոլոր աղոթքատներն աշխարհից։ Գիշերային մարդուկը, հիշելով մանկության կիրակնօրյա դպրոցի աղոթքներն ու երգերը, աղոթելով ու երգելով սլանում էր մութ փողոցներում և հանկարծ նկատեց, որ վերացել են բոլոր սարերն ու բույսերը։ Նրա ձեռքի փշածաղիկները լապտերների պես ջերմացրել էին նրա հոգին։ Գրկել էր ամուր ու կարծես ծաղիկները մի ամբողջ աշխարհ ու մխիթարանք լինեին նրա պապակ հոգու լաբիրինթոսում։ Փշերը հույսի շողի նման համբուրում էին, կարծես, նրա հոգին և վերջում օդի ու հացի նման լուսավորում էին դատարկ ու մութ իրիկնամութին։
«Փշերն էլ ծաղկում են վարդերի նման,
Ավելի խոսուն ու ավելի անձայն։
Խոսում են վերջում փշերի մասին,
Թե ինչպես ճերմակ վարդերի հասան։
Լուռ ու անձայն գիշերվա եթերումից,
Թե գարունքի փոշոտման սովից,
Տանում է դանդաղ ծաղկումը մեղրի...
Փշերն էլ ծաղկում են վարդերի նման ...»
Աբելը գրկել էր փշերն ու մտովի երգում էր փշերի մասին, իսկ ձայնը եթերվող տաք քամու պես ծաղկում էր անտարողունակ ու ծարաված շուրթեզրին, ԵՎ ՆՈՐԻՑ ԼՍՎԵՑ ԵՐԿԱԹԵ ԴՌԱՆ ՓԱԿԱՆԻ ԺԱՆԳՈՏ ՁԱՅՆԸ, և երազները նորից սառան բանտախցի ծխագույն առաստաղի և օպեր բաժնի կարմիր բալետի մերկապարանի ձայնեզրում։
Աբելը մոռացել էր մաքրել Ժաննայի հյուրասիրության հետքերը, բայց երբ աշխատակիցները համտեսեցին ստուգելու համար, թե արդյոք «ուրիշ նյութեր» չեն պարունակում... ու հետո նկատելով սեղանին շարված թերթերն ու խառ էսքիզները, քրեակատարողականի աշխատակիցները թերթերը ձեռքերին փորձում էին հասկանալ, թե դրանք ինչ գրառումներ էին, բայց Աբելը նախնտրում էր ոչ մի բացատրություն չտալ և պնդում էր, թե դրանք ուղղակի «Գողացված Առավոտը» կտավի էսքիզներն են, և թե ինքը դա պատրաստվում է երբևիցէ նկարել, իսկ աշխատակիցները, անվտանգության նկատառումներով պատժախցի լուսամուտն ու բոլոր հնարավոր օղակները քոքից ճաղապատեցին։ Մտածում էր, եթե որևէ մեկը իմանա իր թվայնացված պատկերների հավելվածի մասին, ապա ամեն ինչ կձախողվի ու կգողանան իր գաղափարը։ Աբելը պատմեց, թե երազում էր նկարել մոխրագուգույն թախիծն ու գունազարդել չարտասանված երազանքների գունախափայլային գամման և վերջում ծածկել վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող այգաբացի լուսնաթաթախ հուշերով... *Աբելը ոգևորված պատմում էր կտավի մասին, իսկ աշխատակիցները մոլորված նայում էին թերթերին ու ոչ մի բացատրություն չգտնելուց հետո մտածեցին, թե Աբելը կա՛մ խելագարվել է, կա՛մ փորձում է ծաղրել... Աբելին ուղեկցեցին պատժախուց, ուր նորից շուրթացած գիշերվա անուրջներն էին փոթորկված առագաստանավի նման առանց առագաստ մտքերի տաք ծովում, և սև դելֆինները քաղցած կատաղությունից լողում էին պատժախցի կարմիր պատերի քացիների հորձանուտում։ Մնացած ինը օրերին Աբելը նորից գիշերները մտածում էր «թվայնացված պատկերներ» հավելվածի ծրագրավորման ուղությամբ, վաղորդայնին մտովի առաստաղին նկարում «Գողացված Առավոտը» կտավը, իսկ առավոտյան հեռանում էր «Շուրթացած գիշերվա» ավերված երազներում...
Տաս օր անց Աբելը նորից իր խցում էր, որտեղ դեռ աննկատ էր մնացել Ժաննայի բանտախցի ջերմահաղորդ պատի քողարկված անցքը և նույն դեղնականաչավուն առաստաղի ծխագույն շրուշակների հուշացած մեղեդին։ Ժաննային տեսնելուն պես Աբելը անմիջապես ոգևորված սկսեց պատմել իր ծրագրի մասին։ Թվում էր, թե Աբելը չէր էլ բացակայել այդ տաս օրվա ընդացքում։ Աբելը պատմեց, որ մտածել է մի ծրագիր ստեղծել, որի օգնությամբ մարդիկ՝ բոլորը, կսիրեին պոեզիան ու բոլոր մարդիկ ակամայից կդառնան ստեղծագործող բոլոր պատկերները թվայնացնելու շնորհիվ։ Ժաննան լսում էր ու ոչինչ չէր հասկանում, թե ինչի մասին էր խոսում Աբելը, բայց հետո Աբելը պատմեց, որ մտածում է ***աշխարհում ամեն բառ ու արտահայտություն պատկերներով թվայնացնել, որի օգնությամբ ցանկացած տեքստ ֆիլմի նման կպատկերավորվի, և բոլոր մարդիկ, խաղային հավելվածի նման ոգևորված, կսկսեն երևակայել ու ստեղծագործել։ *** Դա վերջում այնքան պարզ մեխանիզմ թվաց Ժաննային, որ Ժաննան մտածեց, թե դա այնքան պարզ ծրագիր է, որ դժվար դրանից աշխարհում վաղուց չլինի և գուցե ստեղծել են, մինչդեռ Աբելը բանտում էր, իսկ Աբելը շարունակ միայն դրա մասին էր մտածում ու խոսում։ Մինչ ուշ գիշեր նա պատմում էր, թե ինչպիսի գործողություններ կունենար նրա մշակած հավելվածը, բայց Ժաննան, արդեն հպված պատին խոր քնի մեջ, ճախրում էր լուսնաթափախ երազներում, բայց նորից գիշերվա մայրամուտաձև լույսերը ստվերեցին ծիածանաձև վարագույրի ճեղքից և խառնվելով բալամուտի դեղին ճառագայթներին, առաստաղին ծովակի ալիքաձև բծեր էին որոնում։ Ժաննան եթերվող վառ լույսերից արթնացավ ու հարցրեց Աբելին, թե ինչու չի քնում Աբելը գիշերները, և Աբելը, դանդաղ պատին հպվելով, շշնջաց. «Տիկի՛ն Ժաննա, գիշերվա լույսերն անտանելի են դարձել, կարծես լուսինն է պարում բալամուտից, և հսկիչների աստղերն էլ մեր լուսամուտին են պարում եթերվող ճառագայթումից... մոռացել են իրենց կանանց մասին։ Ա՜խ, թե մի հնար լիներ ու իմ հոգին գիշերվա մթի փաթիլների նման սողոսկեր նրանց կանանց տաք անկողին...»
*Ժաննայի ձայնը, փաթիլների նման դողալով, ընդհատվեց վարդագույն լռության առանցքում, իսկ խոր շնչի ձայնը եթերվող տաք քամու պես սողոսկեց պատի արանքով ու ներթափանցեց Աբելի փշաքաղված շուրթեզրին։ Գիշերը ջերմում էր սիրո անուշահոտ լույսերով, ու Ժաննայի անուշահոտ բուրմունքը գրկել էր Աբելի ծոծրակը։ Սերը լույսի թանաքի նման սահում էր գիշերվա ակնաթերթերով, սակայն նրանք երկուսն էլ լռությունից էլ լուռ շնչում էին անձայն սիրո մասին։ Լռության մեջ Ժաննայի շնչառությունը կարծես Աբելի սրտից հնչեր ու, հպվելով Աբելի ծոծրակին, դանդաղ սահում էր նրա հոգու լարերով։ Երկուսն էլ լռեցին այնքան, մինչև վրա հասավ վաղորդյան տաք կապույտ սավանի վրա հասնող արշալույսի հուշացած շողերը և հեռացան երազանքերի գողացված հովտում։ Մոտ երեք օր նրանց չհաջողվեց հաղորդակցվել ոչ մի բառով՝ մտածելով, թե ուր են տանում գիշերվա շուրթացած լույսերը, բայց երեք օր անց պարզվեց, որ այլևս Ժաննան քնում է միայն ցերեկները, իսկ գիշերները ջերմում է ջերմահաղորդ պատից ու ճոճվում Աբելի ծխագույն հոգեպարաններից։
*Աբելը լույսի տաք կապույտ նշույլների հետ օրօրվում էր նույն երազներում, նույն խավարած գիշերներում, որտեղ միայն փշածիղկներն էին լապտերների նման ջերմացնում մթում, սակայն, այս անգամ փոքր ինչ շտապողականությամբ Աբելը ընթանում էր խավարած երկրի ամենաբարձր գոտին, որտեղից կարող էր տեսնել ամբողջ տեսադաշտը։ Գիշերային մարդուկը ստվերների պես սլանում էր մութ փողոցներում, երբ վերջապես նկատեց հորիզոնում ձգված լույսի շողքը, որ ճամփեզրի ամենաբարձր տանիքից էր արտացոլվում։ Աբելը փետուրների նման փշաքաղվեց, իսկ ձեռքի ծաղկեփշերն էլ փարթամանալով ձգվում էին քամու նման տանիքի ուղությամբ։ Գիշերային մարդուկը մտածեց, որ Տերը ջնջել է աշխարհը, բայց քանի դեռ նա կար, դա նշանակում էր, որ պետք է կյանքը նորից ծաղկի աշխարհիս երեսին։ Աբելը ոգևորված ու ինքնամոռաց մոտենում էր շքամուտքին, և հանկարծ մթում երերաց լույսապայծառ մի շող ու քամու պես անհետացավ մութ փողոցում։ Գիշերային մարդուկը զգում էր, թե, կարծես, Տերը համբուրեց նրա հոգին իր լույսաջերմ կյանքի շողով և փշաքաղված փետուրի պես ճախրում էր երջանկության ճերմակ հորձանուտում։ Աղաղակելը կամ որևէ ձայնային ազդանշան արձակելը անհնար էր աշխարհում, քանի որ առհասարակ չկար ձայնային տիրույթ։ Աբելը որոշեց, որ պետք է, այնուամենայնիվ, բարձրանալ տանիք։ Սանդուղքի ամեն քայլը երջանկության շողի պես դողում էր Աբելի ոտքերի տակ և ավետում, որ վերևում սպասում է կյանքը, որ թե սերը նստած լալիս է միայնակ ու լուսնաթաթախ, դեմքը ափերի մեջ պարզած, երգում է տրտում լույսերի մասին։ Աբելը շուտափույթ ու անփութորեն փորձում էր բարձրանալ տանիքը, և սիրտը իրենից առաջ ընկած ցանկապատից ցատկել էր և արդեն տանիքին էր հասել, երբ վերջապես, վերջին հարկից ձայնային ալիքը քամու պես հպվեց նրա ուսերին։ Ձեռքերը թուլացան ու ծաղկեփունջը ընկավ ձեռքից։ Ծաղկեփնջի հետ նրա հոգին էր կարծես գահավիժում հարկեհարկ՝ սիրտը կտոր-կտոր անելով, ԵՎ ՆՈՐԻՑ ՁԱՅՆԸ ԴԻՊԱՎ ՈՒՍԻՆ ՈՒ ՍՊԱՆԵՑ ԵՐԱԶՆԵՐԸ՝ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ ՇՔԱՄՈՒՏՔԻՆ ՏԱՊԱԼԵԼՈՎ... «ԱՐԹՆԱՑԻ՛Ր, Աբե՛լ, քեզ տեղափոխում են Նուբարաշենի հոգեբուժարան դատահոգեբանական փորձաքննության…»
*Աբելը երջանկացավ և մտածեց, թե հիանալի առիթ է մի քիչ ավելի խելագար ձևանալով բանտից դուրս պրծնելու համար։ Ժաննան խոր քնած էր, սակայն Աբելը մտածեց, որ գուցե այլևս չի տեսնի անուշաձայն Ժաննային, և որոշեց արթնացնել նրան։ Ժաննայի նուրբ ու քնքուշ ձայնը պատի արանքով գրկել էր Աբելին, և երկուսն էլ հուզմունքից չգիտեին, թե էլ ինչ խոսեին։ Աբելը ասաց, թե ինքը անչափ երջանիկ է ու գոհ ճակատագրից, որ հայտնվել է բանտում և ճանաչել Ժաննային։ Ժաննան արտասվում էր, ու թեպետ վախենալով ու դողալով ձայնը սահեց ջերմահաղորդ պատի փշուրներով ու շշնջաց լացակումած. -Դրանք իմ սրտի խոսքերն էին, բայց, Աբե՛լ, թո՛ղ Տերը քեզ երջանկություն տա…
*Աբելը, ոստիկանական մեքենայի լուսամուտին հպված, նայում էր փողոցներին, ուր գարնան պայծառ առավոտի շողերը այրվում էին հուշապայծառ ճաճանչներում, բայց նա նայում էր արևին և փորձում երևակայել Ժաննայի լուսապատկերը։ Ճանապարհը մտասուզված ու խորդացած սլանում էր արևի պայծառ շողերի տակ, և գարնան արևացած ճառաքայթների լուսանցքում փողոցներն ու մարդիկ փայլում էին լույսապայծառ ու անհաղորդ երկնքի տակ։ Ճանապարհներն ու մեքենաները խորթացել էին Աբելի հուշերում, թեպետ նա դեռ միայն ոստիկանական մեքենայի ճաղապատ լուսամուտներից էր տեսել Երևանը։ Վերջապես մեքենան կանգնեց երևանյան խաչմերուկներից մեկի կարմիր լույսացույցի տակ։ Մայթերից և երթուղային մեքենաներից մարդիկ նայում էին ոստիկանական մեքենայի ճաղապատ լուսամուտին, թեև չէին նկատում Աբելին, ու երևի բոլորին թվում էր, թե մեքենայում հրեշ են տեղափոխում ձայնային ազդանշանների ներքո։ Բոլորը նայում էին լուսամուտին ու հայացքները փախցնելով հեռանում էին անհաղորդ ու գլուխները կախ։ Աբելը մտածում էր հոգեբուժարանում, մի քիչ ավել խելագար ձևանալով ու դեմքը ծամածռելով, ազատություն վաստակել, բայց չստացվեց (թեպետ կստացվեր, եթե նա չփորձեր սիրահետելով ու փաղաքշելով գրավել աշխատակիցներին)։ Հոգեբուժարանում անհետացել էին բոլոր երազներն ու երևակայությունները, որովհետև նա մենակ չէր ննջարանում և շարունակ փոշու նման աղմուկն ու աղաղակը խանգարում էին հայտնվել երազների գողացված հովտում։ Մեկ ամիս անց հոգեբուժարանի աշխատակիցները Աբելին առաջարկեցին մաքրել զուգարաններն ու միջանցքները, ինչը այլևս անհնար դարձրեց լռելն ու խելագար ձևանալը։ Վիճաբանությունից անմիջապես հետո Աբելին նորից տեղափոխեցին «Աբովյան» Ք.Կ.Հ.-ի պատժախուց։ Աբելը չնայելով նրան, որ ամեն ինչ ձախողվել է, ու որ ինքը կդատապարտվի ավելի խստորեն ու երկարատև ազատազրկման, նա ուրախ ու ոգևորված շտապում էր ճաղապատված լուսամուտից՝ Ժաննային ազդանշաններ ուղարկելու։ Ճաղերի ժանգոտ մետաղե ձայներից արդեն վրա էին հասել բանտի բոլոր աշխատակիցները, թեպետ դեռ ոչ մի արձագանք չկար Ժաննայի բանտախցից։ Աբելը սառել էր լուսամուտին ու թախծոտ ուրախության քամին էր դողում կրծքին, երբ մտածեց, որ Ժաննան արդեն ազատության գրկում է։ Աբելը նորից պառկել էր դատարկ պատժախցի հատակին ու մտովի փորձում էր երևակայել Ժաննայի լուսապատկերը։
*Աբելը, խորասուզված մտքերի մեջ, լողում էր լուսաթաց անուրջներում և բազրիկների անձրևային հնչյունների կաթկթոցներում անձրևի նոտաների ներքո։ Ժաննային հետապնդելով՝ երևակայում էր, թե որտեղ է Ժաննան ու թե ինչ է անում, երբ նորից լսվեց պատժախցի դռան փականի ժանգոտ ձայները. -Բաղրամյա՞ն, հյուր ենք բերել...։ Դուռը փակվեց ու դռան առջևում պատառոտված շորերով ու արյունոտ թևկապով մի պատանի էր կանգնած, ով սպանել էր մոր սիրեկանին ու հետո դանակահարել մորը և վերջում փորձել ինքնասպան լինել։ Աբելը արդեն տեղյակ էր ամբողջ պատմությունից ու որոշեց ոչինչ չխոսել։ Նրա անունը (Աշոտիկ) ասելով՝ փորձեց թեյ առաջարկել որպես բարեկամություն։ Աշոտիկը հրաժարվում էր ամեն ինչից ու առհասարակ խոսելուց, իսկ Աբելը փորձում էր ցանկացած կերպ ոգևորել նրան՝ ասելով, որ նրանք պատժախցից հետո միասին կբարձրանան ու կապրեն Աբելի խցում, և նա, բանտի զվարճախոսությունները պատմելով, փորձում էր զվարճացնել ու ոգևորել Աշոտին։ Մոտ կես ժամ անց արդեն լռություն էր, արդեն անկողինը ստացել էին ու պառկել քնելու։ Աբելը խորասուզվել էր իր մտքերի անծայր ծովում և երազում էր տեսնել խավարած գիշերվա երազները, իսկ Աշոտիկը պատի մյուս հատվածում գլուխը կոխել էր վերմակի տակ ու արտասվում էր կիսաթաքուն։ Մի քանի րոպե անց լռությունը պատեց աշխարհը, և օդը դառնանալով կանգնեց անժամացած աշխարհի փոշոտ մթում։ Կարմիր հոգին հոսում էր վերմակի տակից ու հասել էր Աբելի նառերի տակ՝ ձեռքին ծալված նամակն էր արնաշաղախ ու անկյունում խոսքերը... «mama papai m...»։ Աբելը իր երազների նման կորցրել էր ձայնային տիրույթը և չէր կարողանում օգնություն կանչել։ Երբ աշխատակիցները եկան, արդեն Աբելը հաղթահարել էր էպիլեպսիան ու քնել հատակին։
* Արդեն հաջորդ գիշերն էր, երբ Աբելը արթնացավ իր հին ու հուշացած բանտախցում, որտեղ այլևս մենակ չէր, և ինչպես ամեն գարնան ձնծաղկի ու արևի պայծառ ճառագայթումից (երևի) ավելացել էին կալանավորները Աբովյանում։ Ժաննայի բանտախցի քողարկված անցքը դեռ աննկատ բուրում էր հուշացած սիրո մասին, իսկ Ժաննան դեռ խցում էր, բայց այլևս միայնակ չէր ու չէր կարողանում հաղորդակցվել Աբելի հետ։ Միայն զբոսանքնների ժամերին Ժաննան նախնտրում էր չայցելել զբոսանքի, որպեսզի կարողանար հաղորդակցվել։ Մի քանի օր անց Աբելը մտածեց, որ ուշ թե շուտ կնկատեն Ժաննայի խցակիցները, ու եթե հայտնեն աշխատակիցներին, ապա Ժաննայի համբավի կտրուկ անկումից անձնական գործը կխաթարվի, ու նա չի կարողանա ազատվել, և որոշեց, որ Ժաննան ինքը հայտնի աշխատակիցներին անցքի մասին, իբր թե նոր է փորվել… Զբոսանքից հետո պատը նորից սվաղվեց ու սառավ աշխատակիցների քմծիծաղի ներքո։ Գիշերները Աբելն ու ժաննան, զգուշորեն պատին հպվելով, փորձում էին մատներով միավորվել։ Նրանք մատներով փորձում էին հաղորդակցել հուշացած կարոտի մեղեդին ու չարտասանված բոլոր խոսքերը, որ դեռ չէր հնչել շուրթացած գիշերվա լուսաթով անուրջներում։ Աբելը կրկին գիշերները մտածում էր «թվայնացված պատկերներ» հավելվածի ծրագրավորման ուղությամբ, վաղորդայնին մտովի առաստաղին նկարում էր «Գողացված Առավոտը» կտավը, իսկ առավոտյան հեռանում էր «Շուրթացած գիշերվա» ավերված երազներում... Մտածում էր սոցիալական կայքի նման մի բան ստեղծել, որտեղ մարդիկ ոգևորված խաղային հավելվածի նման և ակամա սկսեին ստեղծագործել։ Դրա համար պետք էր աշխարհում ցանկացած արտահայտություն ու բառ համապատասխան պատկերներով թվայնացնել, բայց քանի որ աշխարհում արտահայտությունները անհամար քանակության են հասնում, դա Մենդելևի աղյուսակից էլ ավելի բարդ էր երևում, ու թե նա միայնակ փորձեր թվայնացնել ամբողջը, դրա համար նրանից մի ամբողջ երեք կյանք կպահանջվեր, թեպետ չէր էլ հասցնի ավարտել։ Նա մտածում էր սկզբնական հարյուր արտահայտություններով համապատասխանեցված հարյուր պատկերներով մոդուլ ծրագրավորել։ Նա ամեն գիշեր, մինչև լուսաբացի տաք կապույտ նշույլների ծածանումը, երազում էր ազատվելուց հետո ծրագրավորող սովորել ու անձամբ դա ստեղծել... Վաղորդայնին մտովի առաստաղին նկարում էր «Գողացված Առավոտը» կտավը և արդեն էսքիզավոր գույներն էր թաթախում հոգու թերթերին։ Նա երազում էր նկարել մոխրագուգույն թախիծն ու գունազարդել չարտասանված երազանքների գունախափայլային գամման և վերջում ծածկել վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող լույսի փոթորկված հուշերով... Իսկ առավոտյան հեռանում էր խավարած գիշերվա ավերված երազներում։
*Գիշերային մարդուկը (մոտ մեկ ամիս անց) նույն գիշերում էր, նույն դատարկ երկնաքերերի՝ մութ փողոցի ծայրին գտնվող լուսատու շենքի վերջին հարկում, որտեղ մարդիկ անհետացել էին աշխարհիս երեսից, ուր առհասարակ չկար ձայնային տիրույթ, իսկ նրա ձեռքի լուսատու փշերը նախորդ երազի եզրին տապալվել էին շքամուտքին՝ սիրտը հարկեհարկ կտոր-կտոր անելով… Թեպետ անծայրածիր մութ էր աշխարհը և այլևս չկային լուսատու փշերը, սակայն գիշերային մարդուկը արդեն վերջին հարկում էր, իսկ վերևում տանիքն էր, որտեղից երևացել էին խավարված աշխարհի միակ լույսի նշույլն ու կյանքի հանդիպման բոլոր սպասումներն ու լույսի արտացոլանքը։ Վերջապես շոշափվեց տանիքի սանդուղքը՝ երկաթե սանդուղքը, որը ուղեկցում էր դեպի տանիք։ Աբելի ձեռքերի ու ոտքերի հետ դողում էին ամբողջ մարմինն ու հոգին։ Ներքևում՝ աստիճանների միջնարանքում, երևում էին ծաղկեփշերը փշրված լապտերների պես, և կարծես դավաճանված սիրուհու լացակումած աչքերի փայլերի նման հրաժեշտի հայացքը դողար փշերի հեռավոր շիթերում։ Վերևում անծայրածիր մթի օվկիանն էր, որտեղ տեղ հասնելուն պես կբացվեր կյանքի դուռը, երբ կշողշողային լույսի կյանքն ու սերը։ Գիշերային մարդուկը, հայացքը մեկ դեպի վար, մեկ դեպի վեր հառելով, բարձրանում էր տանիքի սանդուղքը և մտածում էր, թե ծաղկեփունջը Ժաննայի սերն էր, որ ուղեկցում էր մինչ այդ, որը բնավ իրենը չէր, իսկ վերևում նոր սերն է խեղդվում՝ միայնակ ու տրտում, հայացքը կախ ափերի մեջ։ Վեց դեպի վեր տանող սանդուղքաքայլից հետո գիշերային մարդուկը դիպավ տանիքի փայտե դռանը։ Դռան արանքից մի ինֆրակարմիր ճառագայթ, բենգալյան ճրագի պես բոցկլտալով, սահեց Աբելի վարսերով ու իջավ հարկեհարկ սանդուղքների միջնարանքով։ Աբելի փշաքաղված ձեռքերն ու ոտքերն անյպես էին դողում, որ քիչ էր մնում թուլանային ձեռքերն ու հարկեհարկ գահավիժեր փշածաղկի ու բենգալյան ճրագի ուղղությամբ։ Վերջապես գիշերային մարդուկը հավաքեց մտքերն ու որոշեց բացել տանիքի փայտե դուռն ու բարձրանալ տանիք։ Տանիքում ինֆրակարմիր բենգալյան ճրագի հետ, միալար զումեռային աղմուկն էր, որ ձգվում էր հեռավոր հորիզոնում թրթռացող լուսային օբյեկտից, որը անկասկած լուսինն էր փոթորկաված տիեզերքի վերջին շիթերում։ Գիշերային մարդուկը շիվարած նստել էր լուսնի շիկացած ու փոթորկված վերջին շիթերում և զգում էր՝ դրանք հենց լուսնի վերջին շիթերն էին, որ նա դեռ կար աշխարհիս երեսին։ Տանիքը, թեպետ դատարկ էր, սակայն նկատելի երևում էին ծալված ու նստատեղ դարձրած ծածկոցն ու կիսաթաց թաշկինակը, իսկ տանիքի բազրիկի պաշտպանողական գոտու բետոնե եզրին՝ փոշու և ավազի մեջ, մատներով փորագրված էր. «Օգնի՛ր ինձ, Տե՛ր», «Անետ»... ԴԱ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՆ էր, երբ Աբելն ԱՐԹՆԱՑԱՎ իր իսկ աղմուկից։ Նա, ուրախությունից շփոթված, երազում սայթաքեց ու գահավիժեց բարձր երկնաքերերի տանիքներով, իսկ օդում տեսիլային աղմուկն ու աղաղակն էին... «ԱՐԹՆԱՑԻ՛Ր, Աբե՛լ, տուն ենք գնում...»։
* Հեռուստացույցով հայտնեցին, որ նախագահը համաներում էր հայտարարել։ Բոլորը ուրախությունից դռները ծեծում էին ու սպասում, թե երբ դռները կբացվեն, ու բոլոր կալանավորները ազատ կարձակվեն։ Աբելը, շփոթված ու շուտափույթ արթնանալով ու նկատելով, թե ինչ է կատարվում բանտում, արդեն մտածում էր, որ Ժաննայի հետ միասին կուղևորվեն առաջին հանդիպման։ Կալանավորներին հերթով կանչում էին քննչական տեղամաս՝ ազատ արձակելու։ Աբելը բանտախցից ոչինչ չուներ վերցնելու, բացի իր հաստափոր տետրերից... Տետրերը, տեղադրելով գրկի մեջ, քողարկելով հագուստի տակ, սպասում էր դռան բացվելուն ու «Բաղրամյան Աբել» անվանականչին։ Մեկ ժամ անց արդեն Ժաննայի անվանականչն էր, իսկ Ժաննան մոտեցավ լուսամուտին և ուրախ ու ոգևորված Աբելին հայտնեց, որ պետք չեն հրաժեշտի խոսքեր, և որ սպասում է բանտի դարպասներից դուրս...
Մեկ ժամ էլ անցավ, երբ արդեն ազատվել էին Աբելի խցակիցները, և նոր միայն տարածվեց համաներման բախշման թերթիկը, որտեղ ներառված չէին Աբելի քրեական հոդվածները։ Երևի միայն Տերը գիտեր, թե արդյոք Ժաննան սպասում էր Աբելին պարիսպներից դուրս կանգնած, թեպետ Աբելը հավատում էր ու նայում լուսամուտից, որտեղ միայն անձրևային երեկոն էր իջնում Աբովյանի գարնանային սարերին, իսկ անձրևի երգը մեղմորեն Ժաննայի նուրբ ու քնքուշ ձայնի վերջին «չհրաժեշտ»-ն էր շշնջում ճաղապատ լուսամուտից։ Երեկոն իջնում էր դանդաղ՝ հույսը լվալով թերթերին, թե նախորդ գիշեր երազում մի սեր էր շողում տանիքի վրա, և Աբելը, երազները հիշելով, գրում էր երազները հուշատետրում։
* * *
Գիշերը եկավ, համբույր է ցողում
Նեկտարը լուսնի մուգ շուրթերով։
Գիշերը եկավ՝ թանձր ու անձրև,
Իր միաձև համբույրի շողով։
Լուսինն էլ իջավ անձրևի հետ
Կաթիլների տաք համբույրի պես։
Տարել է գիշերը անձրևը գող,
Կաթում են աստղերը, լուսինն է դող։
Գարունն էլ իջավ սիրուն սոնատ
Ու երկարեց իրիկվան լուսնոտ
Իմ վարարած կարոտի համար
Աստղեր շարեց շուրթին անքուն։
Ճերմակեց սերս պատերին սև
Ու երկարեց լուսնին թաքուն։
Իմ վարարած կարոտի համար
Լուսինն էլ իջավ անձրևի հետ։
Պատերն էլ եկան շոյելու պես
Անձրևն էլ տաք համբույրի հետք։
Իմ վարարած կարոտի համար
Համբուրում էի բարձը երազիս հետ։
Էլ վարարեց գիշերը խելառ
ՈՒ համբուրեց սրտիս անձրև։
Սիրտս անձև, ինձնի՜ց խելառ
Շուրթիս հոսեց լուսնից անքուն։
Աստղեր ելան՝ ինձնից թաքուն
Բոցկլտալով ճաղի էջում,
Իջան անքուն անձրևի ցող,
Իմ վարարած կարոտիս համար
Ինձնից խելառ լուսինն էր գող։
* * *
*Ինչպես ամեն առավոտ, աննկատ իջնում էր առավոտվա տաք կաթի կանչը, որ ամեն առավոտվա ութին հնչում էր բանտախցի դռան փոքր դռնակից և ավետում, որ արդեն ուշ է, իսկ Աբելն այդպես էլ չքնեց ամբողջ գիշեր և միայն նոր պետք է հեռանար երազների օվկիանում։ Աբելը պառկում էր անկողնում՝ մտովի սլանալով բոլոր այն ծանոթ ու անծանոթ փողոցների հայացքներով, որտեղ բոլոր մարդիկ այնքան էին դանդաղ ու պարապ, որ Աբելին թվում էր, թե բոլորը մոլորվել են աշխարհում, և ժամանակը կիսված ու լուռ սպասում է այն հին վերջին պահի պես կանգնած, երբ Աբելը բացակայեց աշխարհից ու հուշացավ նրա առավոտը, այնինչ ժամանակը սլանում էր արագ, իսկ Աբելը դեռ գավառի սարերից բացի ոչինչ չէր տեսել կյանքում։ Խորհում էր լուռ ու մտովի մի ամբողջ կյանք կառուցում, վերջում ավիրելով, հեռանում էր «Գողացված Առավոտը» կտավի մշուշավոր հորիզոնում։ Առաստաղի դեղնականչավուն շրուշակներում ծխախոտի ծուխը ծովի պես ալեկոծում էր, մինչ վրա կհասնեին վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող լույսի փոթորկված հուշերը... Իսկ առավոտյան հեռանում խավարած գիշերվա ավերված երազներում։
*Նորից խավարում էր առավոտը, երբ գիշերային մարդուկը հեռանում էր մութ ու փոթորկված գիշերվա խուլ երազներում։ Նախորդ երազի եզրին Աբելը արդեն փոթորկված աշխարհի ամենաբարձր շենքի տանիքին էր հասել։ Տանիքը թեպետ դատարկ էր, սակայն նկատելի երևում էին ծալված ու նստատեղ դարձրած ծածկոցն ու կիսաթաց թաշկինակը, իսկ տանիքի բազրիկների պաշտպանողական գոտու բետոնե եզրին փոշու և ավազի մեջ մատներով փորագրված էր. «Օգնի՛ր ինձ, Տե՛ր», «Անետ»... Գիշերային մարդուկը կարդաց և հասկացավ, որ ներքևում՝ շքամուտք մտնելուց առաջ, հենց Անետն էր, որ դիպավ նրա ուսին ու կորավ գորշ մշուշում, և որոշեց նորից իջնել փողոց ծաղկեփշերի ու Անետի ուղղությամբ։ Աբելը, սանդուղքները շոշափելով, իջավ տանիքից ու հասավ շքամուտք, ուր այլևս չկային ո՛չ ծաղկեփշերը և ո՛չ էլ Անետը։ Գիշերային մարդուկը որոշեց ուղիղ ճանապարհով ընթանալ լուսնի ուղղությամբ (որը ներքևից չէր երևում)։ Միայն ալիքաձև թախծի քամին էր օրօրում մութ փողուցներում, ու կարծես օդը, աստիճանաբար դառնանանալով ու արցունքահամի նման խելտելով, կանգնում էր Աբելի կոկորդին, իսկ ձայնալարերը, յուղոտ սննդի նման տաքացած, էլ ավել էին հիշատակվում քաղցած ու ծարաված ստամոքսին։ Հասկանալի էր միայն այն, որ Անետն էլ, տանիքից տեսնելով հեռավոր հորիզոնում թրթռացող լուսային օբյեկտին (որը անկասկած լուսինն էր փոթորկված տիեզերքի վերջին շիթերում), որոշել է ընթանալ լույսի ուղղությամբ։ Ճանապարհին Աբելը խորհում էր «Բառերը՝ թվայնացված պատկերներով » հավելվածի մասին և որոշեց ծրագրի առաջին մոդուլը ստեղծելիս պատկերավոր հավաքել այն, ինչ որ նա միշտ զգացել է, բայց երբեք չի կարողացել արտահայտել։ Որոշեց գրել իր հոգեվիճակն ու բառ առ բառ պատկերներով թվայնացնել։ Նրան միշտ թվում էր, թե
*** իրականում էլ աշխարհում ամեն բան ու բոլոր մարդիկ էլ անիրական են, թե կյանքն էլ մի կեղծ երազ է, ուր նա սպասում է միշտ, թե երբ պետք է արթնանա, իսկ մարդիկ մարդիկ չեն, այլ ինչ-որ օբյեկտներ, և որ աշխարհն ու կյանքն էլ միայն խաղային փորձության պես բան են կամ երազ, որտեղ նա արդեն վաղուց սպասում է, թե ուր որ է կարթնանա «Իր երազանքների աշխարհում», որտեղ հոգինեը սպասում ու հետևում են նրա կյանքի բոլոր քայլերին։ Աբելը նույնիսկ իր մտքում, երբ մի բան էր մտածում, ու դա մեղավոր միտք էր լինում, նա զխջում էր ու ինքնաշտկում մտքերը... բայց հետո նայում էր մարդկանց դեմքերին, լսում նրանց ձայներն ու հասկանում, որ գուցե ինքը մի քիչ խելագար է և երբեք պետք չէ դրա մասին խոսել մարդկանց հետ։***
Աբելը երազում էր երբևիցէ գրել հոգեվիճակն (ու ստեղծելով տեքստերի պատկերավորման հավելվածը), այդ հոգեվիճակի պես մի բան պատկերավոր տեղադրել՝ որպես հավելվածի առաջին մոդուլ։ Գիշերային մարդուկը, խորասուզված երևակայությունների անծայր ծովում, երազում, ընթանում էր ուղիղ, մութ փողոցով և չէր էլ նկատել, թե երբ էր այդքան ճանապարհը կտրել ու հասել քարքարոտ ու անապատաձև, անտառային աղքատածածկույթ հողմերին։ Վերջապես երերաց լույսի ցոլքը՝ այն էլ արտացոլված հողմաջրերի մեջ։ Թեպետ անապատացման եզրին էին հողերը, և չկային ծառեր ու բույսեր, սակայն պահպանված էին ջրային խիստ սահմանափակված ճահճաշերտերը։ Գիշերային մարդուկը սովից ու ծարավից թավալվում էր հողմի վրա ու լիզում ջրային հողը։ Վերջապես քաղցն ու ծարավը հագեցրած՝ պառկեց հողմերին, և նայելով մութ ու դատարկ երկինք, ժպտում էր՝ կյանքի համն ու բուրմունքը սրտից առկայծելով, որ վերջապես հույսի շողը ժպտաց, որ կյանքը շարունակվում է։ Երկար ու հագեցած հողմերին պառկելուց հետո, գիշերային մարդուկը իր շնչի մեջ առավ կյանքի համն ու եռանդը և ոգևորվածությունը կրծքին դողալով՝ ցատկեց ոտքի ու սկսեց սլանալ խառը հողմային ճանապարհով։ Ճանապարհը ընթանում էր անապատացած օվկիանոս հիշեցնող ավազաշերտի ու խոնավ հողմերի վրայով։ Գիշերային մարդուկը քամու պես արագ սլանում էր անապատով ու մտածում, թե արդեն կտրել է օվկիանոսի հատակը, երբ վերջապես մթի մեջ շողացին երկու մանր լույսեր։ «Դրանք երևի գազանի աչքեր են», -մտածեց Աբելը, և մտածում էր, թե հիմա ամենուրեք քաղցած գազանները կհայտնվեն ու կհոշոտեն իրեն, սակայն աչքերը երկար սպասեցնել չտվեցին, աչքերն էլ կարոտել էին «մարդը». դրանք կատվի աչքեր էին, որը, անմիջապես մլավելով, ցատկեց Աբելի ուսերին և սկսեց լիզել Աբելի այտերն ու շուրթերը։ Աբելը, նրան լույս անվանելով, համբուրում էր ու լույսով ողողում սիրտն ու հոգին՝ չնկատելով էլ, որ արդեն ձայնային տիրույթը փոքր-ինչ բաց է, և ձայները լսվում են մեղմորեն ու լցնում աշխարհը։ Գիշերային մարդուկը կատվին պատմում էր իր և իր անցած ճանապարհի մասին և շփոթությունից երգում ու գոռում էր (չնկատելով, որ ձայները հասնում են երազից դուրս բանտի պատերով ՝արձագանքելով ու բզելով աշխատակիցներին: Սակայն, աշխատակիցները բուռն չէին արձագանքում՝ մտածելով, թե Աբելը փորձում է գիժ ձևանալով խաբս տալ ու դուրս պրծնել բանտից), իսկ ձայները խեղդվեցին՝ արձագանքելով լռությունը, երբ ՆՈՐԻՑ ԼՍՎԵՑ ԵՐԿԱԹԵ ԴՌԱՆ ՓԱԿԱՆԻ ԺԱՆԳՈՏ ՁԱՅՆԵՐԸ, և երազները նորից սառան բանտախցի ծխագույն առաստաղին... «Արթնացի՛ր, Աբե՛լ, դատական նիստի ես։»
* Աբելին ամենևին էլ չէր հետաքրքրում, թե դատարանում ինչպես կքննարկվեր անձնական գործը և թե որքան կդատապարտեն ազատազրկման, քան այն, որ նա կրկին հնարավորություն կունենար նայել ոստիկանական մեքենայի ճաղապատված լուսամուտից ճանապարհներին ու կկարողանար տեսակցվել մարդկանց հետ։ Մեքենայում հսկիչ աշխատակիցներն էլ խոսում էին հարազատ ու խորդացած բարբառով ու դրանով ակամա ստիպում էին կարոտել հարազատ քաղաքն ու մտերիմներին։ Դատարանում Աբելը ոչինչ չէր խոսում, իսկ դատապաշտպանը (միայն վերջին դատական նիստին պարզվեց) իրականում խուլ է, վաղուց նա ոչինչ չի լսում և վաղուց թոշակի հերթն է, սակայն նա հանրային դատապաշպան էր, իսկ Աբելը չէր կարող այլ դատապաշտպան վարձել, ուստի Աբելին դատապարտեցին մեկ և ևս հինգ տարի ազատազրկման։ Աբելը այնքան պարզ ու հանգիստ արձագանքեց, որ վերջում չէր էլ ցանկանում մնալ ու շարունակել լսել անիմաստ դատական ճառերը և շտապում էր կրկին հասնել բանտախուց, քնել խոր խավարած գիշերային մարդուկի փոթորկված երազներում։ Ճանապարհը ընթանում էր հարազատ քաղաքով, իսկ Աբելը, ոստիկանական մեքենայի լուսամուտին հպված, նայում էր փողոցներին, ուր արդեն աշնանային մայրամուտի շողերը այրվում էին հուշապայծառ ճաճանչներում, բայց նա նայում էր արևին և փորձում երևակայել «Անետի» լուսապատկերը։ Ճանապարհը մտասուզված ու խորդ սլանում էր անձրևային ու շիկացած ամպերի շողերի տակ, և աշնան տերևացած ճառաքայթների լուսանցքում փողոցներն ու մարդիկ փայլում էին լուսապայծառ ու անհաղորդ երկնքի տակ։ Ճանապարհներն ու մեքենաները խորթացել էին Աբելի հուշերում, թեպետ նա դեռ միայն ոստիկանական մեքենայի ճաղապատ լուսամուտներից էր տեսել քաղաքները։ Փողոցներում հարազատ ու ծանոթ մարդիկ էին, որոնք նայում էին լուսամուտին ու հայացքները փախցնելով՝ հեռանում էին անհաղորդ ու գլուխները կախ։ Վերջապես մեքենան հեռացավ հարազատ քաղաքից և ընթանում էր կիսամութ ու անձրևային Աբովյանի ուղղությամբ, իսկ ոստիկանական մեքենայի ռադիոյում Մեսչյանի «Բարով մնաք» կատարումն էր սոսնձում հուշերի մանկության մեղեդին։ Աբելը ներքուստ հանգիստ էր, որ սպասվածից քիչ դատապարտեցին և արդեն տեղյակ էր, թե երբ կվերջանային ազատազրկված տարիները։ Ճանապարհին խորհում էր, որ երբևիցէ կվերադառնա հարազատ քաղաք ու ճանապարհների դատարկ երիզներին ինչ կառույցներ կհիմնի։
*Բանտախուց հասնելուն պես Աբելը (վերջին ժամանակներս առաջին անգամն էր, որ չսպասելով տաք կապույտ վաղորդյան հուշերի նշույլներին) պառկեց քնելու։ Երազին կրկին նույն գիշերում էր, նույն անապատացած օվիկանոս հիշեցնող կիսախոնավ ավազային հողմացած շերտին ու «լույս» անվանակոչված կատվի հետ, որտեղ արդեն որոշակի ձայնային տիրույթ կար, իսկ հեռավոր հորիզոնում արդեն երերում էր ինֆրակարմիր լուսային օբյեկտը։ Գիշերային մարդուկը, կատվին պատմելով իր չարտասանված եղելությունն ու անկատար երազնքները, ընթանում էր մութ ու հողմային ճանապարհով։ Տեղ-տեդ հոգնած ու սովից կոտորված՝ նստում էր հանգստյան և ավազահողմերը ուտելով, ավազից իր և կատվի մասին հուշարձանիկներ շարելով՝ շարունակում էր ճանապարհը։ Կատվի լռության ու սրտի հանգստության դզդզոցները ավետում էին, որ ամեն ինչ լավ կլինի, ու շուտով կգտնվեն գողացված առավոտվա հուշացած լույսի նշույլները։ Աբելը, մտասուզված մտքերի անծայր ծովում, ընթանում էր՝ կատվի հետ փնթփնթալով, երբ վերջապես հասավ հորիզոնաձև ճանապարհը կտրող պարիսպաձև վահանակին և պարզ դարձավ, որ դա հենց անապատացած օվկիանոսն էր, որ կտրեց ու անցավ։ Հենց ճամեզրին շողշողացին լույսերը, որ փնջերի նման տարածվել էին դաշտերին։ Դրանք նույն լուսատու փշածաղիկներն էին, որ մինչ այդ էլ կային Աբելի երազում։ Վերջապես երերաց լույսերի մարգագետինը՝ փշային բույսերը, որ կյանքի ու լույսի համի նման ջերմացնում էին Աբելի սիրտն ու հոգին։ Գիշերային մարդուկը պառկել էր ծաղկեփշերի մեջ ու կրկին երգում էր փշերի մասին, երբ հանկարծ լռությունը ծաղկեց մթում, ու լսվեց արձագանքող ու անուշաձայն վաղորդյանի նման ձայնակցող ձայնը...
«Փշերն էլ ծաղկում են վարդերի նման,
Ավելի խոսուն ու ավելի անձայն։
Խոսում են վերջում փշերի մասին,
Թե ինչպես ճերմակ վարդերի հասան։
Լուռ ու անձայն գիշերավա եթերումից,
Թե գարունքի փոշոտման սովից,
Տանում է դանդաղ ծաղկումը մեղրի...
Փշերն էլ ծաղկում են վարդերի նման ...»
*Մթի և փշածաղիկների փայլերի արանքում արտացոլված էր Անետի լուսապատկերը, որ երգում էր մեղմաձայն փշերի երգը, և գիշերային մարդուկն ու «լույսի» կատուն շրջվեցին Անետի ուղությամբ, իսկ Անետը, գետակի նման սնգսնգալով, կորավ փշածաղկած մշուշի մեջ։ Աբելը հասկացավ, որ դա հենց Անետն էր, նրա անունը արձակելով՝ փնտրում էր նրան, իսկ Անետը խուսափում էր և երևի չէր կարողանում հավատալ տեսածին։ Գիշերային մարդուկը՝ գիտակցելով, որ Անետը ինքը ամեն ինչ հասկանալով հետ կվերադառնա, որոշեց ուղղակի նստել ու սպասել հանդիպմանը։ Մշուշի մեջ լուսապայծառ ամպերի պես երերաց փշածաղիկներից պատրաստված փչակաձև տնակը, որ կառուցել էր Անետը դեռ նախորդ գիշեր։ Տնակը դատարկ էր, և միայն իր հին ու կիսափշրված բենգալյան ճրագի նմանվող շիթերից այրված ծաղկեփունջն էր, որ փայլում էր էլ ավելի լուսապայծառ ու գունեղ։ Անետը խնամքով ծաղկեփշերը տեղադրել էր ծաղիկներից պատրաստված անկողնու բարձե եզրին, իսկ ինքը արտասվում էր տնակի ետնամասում։ Գիշերային մարդուկը հասկանալով, որ եթե մոտենա, նա կրկին կկորչի մշուշում, որոշեց ներսից խոսել ու կանչել։ Մի քանի րոպե անց Անետը ծիկլակում էր փշերի արանքից, իսկ կատուն մոտեցավ Անետին ու սկսեց լիզել ձեռքերը։ Անետը գրկել էր կատվին ու համբուրում էր, երբ կատուն ցատկեց Անետի գրկից ու մոտեցավ Աբելին։ Անետը ներս մտավ, բայց ոչինչ չէր խոսում, միայն լուռ ուսումնասիրում էր Աբելին, իսկ Աբելը սկսեց պատմել տանիքի ծալված ու նստատեղ դարձրած ծածկոցի, կիսաթաց թաշկինակի և տանիքի պաշտպանողական գոտու բետոնե եզրին՝ փոշու և ավազի մեջ, մատներով փորագրված «Օգնի՛ր ինձ, Տե՛ր», «Անետ»-ի մասին։ Հետո Անետն ու գիշերային մարդուկը սկսեցին պատմել իրենց անցած ճանապարհի մասին։ Աբելն ու Անետը, լույսի կատվին և փշածաղիկները ձեռքներին, ընթանում էին հեռվում իշմարվող լուսային օբյեկտի ուղությամբ։ Ճանապարհը լաբիրինթոսաձև հասցրեց նույն ու հին անցած, երկար ձգվող երկնաքերերի պողոտան, բայց հորիզոնում շողշողացող հուշապայծառ լուսային օբյեկտը դեռ այրվում էր հեռվում՝ ինֆրակարմիր շիթերում։ Անետը կարծում էր, թե չարը հաղթել է աստվածներին, և թե այսուհետ միայն խավարն է իշխելու աշխարհում, բայց Աբելն էլ ասում էր, թե Տերը, հասկանալով մարդկանց չարությունը, չարացել է աշխարհիս անգործությունից ու ավտոմատացված պարապությունից և որոշել է ջնջել աշխարհը անկապ ու անիմաստ գործունեությունից։ Անետը պատմում էր իր մասին և հետո Աբելին առաջարկեց այցելել իրենց տուն։ Տունը դատարկ ու խավար իշմարում էր միայն Անետի հուշացած բուրմունքը, սակայն Անետը գիտակցում էր, որ երազի մեջ է, որից հետո որոշեց Աբելին առաջարկել այցելել Աբելենց տուն։ Նրանք շրջում էին դատարկ ու մութ փողոցներով ու հասան «Աբովյան» Ք.Կ.Հ.-ի դարպասներին, ուր նորից միայն մշուշապատ ու անծայրածիր խավարն էր իշխում դատարկության արձագանքներից, իսկ Աբելի բանտախուցը դեռ սուլում էր նույն ու դեղնականաչավուն առաստաղի ծխագույն շրուշակների հուշացած մեղեդին։ Գիշերային մարդուկը Անետին պատմում էր «Գողացված Առավոտը» կտավի երազանքը, և աշնանային խոնավ քամու պես ընթանում էին դատարկ ու մութ իրիկնամութին։ Միայն ալիքաձև թախծի քամին էր օրօրում քաղցած ու ծարաված մայթերերին, և չորացած երկնաքերերի անծայր ձգվող պողոտոան էր ուղեկցում անհայտ քաղաքներում։ Անետը պատմում էր, թե երազում է երբևիցէ ջութակահար դառնալ, և բոլոր շենքերն ու շինությունները սողոսկելով՝ ջութակ էին որոնում, սակայն ամենուրեք միայն ալիքաձև թախծի դատարկության քամին էր սուլում։
*Մի քանի օր անց Անետն ու գիշերային մարդուկը կտրեցին անապատացած օվկիանոն ու նորից հասան լուսատու փշածաղիկների մարգագետին։ Մարգագետնում մանուշակաձև ծաղկած փշերը հույսի ու կյանքի համի պես լուսավորում էին լռությամբ հոշոտված իրիկնամութի թաց շերտերը, և Անետն ու Աբելը հայտնվեցին ինֆրակարմիր բենգալյան ճրագի պես բոցկլտացող լուսնի փոթորկված ճառագայթներին, որոնք ձգվում էին լուսաթաց սարի ետնամասից։ Լույսի կատուն առաջնորդեց ճանապարհն ու վերջապես հասան... հասան ավիրված ու բռնաբարված լուսնի շողերին։ Լուսինը պատառոտված հեռուստաէկրանի նման այրվում էր ինֆրակարմիր ճառագայթներում ու զումեռային աղմուկի ներքո։ Աբելն ու Անետը շիվարած նայում էին լուսնին ու հասկանում, որ դա լուսինն էր, որ դեռ կար աշխարհիս երեսին։ Գիշերը խժռում էր լուսնին ու թանաքի նման տարածվում լուսնի սրտում (ինչպես թանաքը ջրի մեջ), իսկ լուսինը խժռում էր գիշերը սերմերի պես և բռնաբարվող կույսի նման աղաղակում զումեռային ու միալար ձայներով, իսկ հետո լուսինը գիշերվա բռնաբարված սերմերից արտադրում էր ինֆրակարմիր ու վիժված աստղերի հոգին։ Գիշերային մարդուկը դեռ չէր ցանկանում Անետին պատմել իր կարծիքը, սակայն Անետն էլ դեռ լուռ ու շիվարած կանգնել էր անշարժ և նայում էր լուսնին։ Մեկ ամիս գիշերային մարդուկն ու Անետը հայտնվում էին նույն երազի նույն վայրում ու լռությամբ նայում գիշերվա և լուսնի փոթորկվող ալիքներին, երբ վերջապես Աբելը խոսեց ու ասաց, որ դա գիշերն էր բռնաբարում լույսին... Անետի շնչառության ու լռության առանցքում թվում էր, թե անգամ լուսինն էլ լռեց ու խնդաց մի քիչ: Լույսի կատուն էլ մի կարգին մլավեց ու լպստեց Աբելին։ Մի քանի րոպե ինքնամոռաց ու լիաթոք խնդալուց հետո նորից լռությունը կպատեր աշխարհը, երբ լսվեց մեղվի բզզոցը։ Լույսի կատուն ու մեղուն հեռացան փշածաղիների մարգագետնում, իսկ Աբելն ու Անետը մնացին փոթորկված լուսնի միայնակ զույգ ունկնդիր։ Գիշերային մարդուկը այնքան կատակեց, որ թե գիշերը սիրում է լուսնին ու թե ինֆրակարմիր ճառագայթներն էլ սերմերն են, որ հիմա անձրևի նման թափվում են ցած, որ Անետի ամաչկոտ ծիծաղն ու զրնգուն ձայնը պատեց Աբելի թախծահամ սիրտը, ու քաղցրացավ խավարը Անետի աչքերի փայլերում։ Մի քանի րոպե անց Աբելն ու Անետը հասկացան, որ այլևս անտանելի չէ գիշերը, և որ դեռ պետք է կյանքը ծաղկի: Գիշերային մարդուկն ու Անետը, հերթով իրար հաջորդելով, արտասանում էին՝ հորինելով, որ թե կյանքում որքան էլ դժբախտությունն ու անելանելի թվացող իրադարձությունները ավիրեն կյանքի հույսը, երբեք չի ավարտվում լույսի շողը, և չկան անելանելի ու հավիտենական տանջանքներ։ Միշտ էլ կյանքի ամենախոր ու մութ անդունդներում կա մի լույսի շող, որ ջերմացնում է ծարավի հոգին և ուղղորդում երջանկության ուղղին, և թե խավարին միշտ հաջորդում է լույսը՝ իր հուշացած ժպիտն էլ թողնելով անցյալին...
*Աբելը շարունակում էր բանտային կյանքը՝ արդեն կարոտելով ու սպասելով վաղորդյան տաք կապույտ սավանի վրա հասնող լուսնի փոթորկված երազներին ու Անետին։ Դեղահաբերի օգնությամբ Աբելը հնարավորություն էր ունենում ավելի շատ քնել ու ավելի երկար տեսակցել Անետին ու «լույսի» կատվին։ Անետը դեռ ոչ մի անմիջական ու մտերմիկ շփում չէր ցանկանում ու միշտ հեռու էր վանում մտերմացնող խոսակցությունները, սակայն ժամանակը ընթանում էր, իսկ նրանք դեռ կանգնած էին նույն միայնակ ու փոթորկված լուսնի հետ միայնակ և զգում էին, որ աշխարհը վերջանում է ամեն լուսնի ինֆրակարմիր ճառագայթման հետ, վերջանում է հույսի շողը, և ժամանակը պարզապես վիժում է կյանքին։ Երկար ժամանակ էր անցել, երբ պարզապես հասկացան, որ նրանք խոսել են աշխարհի բոլոր ծանոթ անծանոթներից և արդեն նույնիսկ հասել էին նրանց այս կամ այն հուզական ապրումներին։ Հետո նրանք երկար խոսեցին կենդանիների, բույսերի և երկնքի հուզական ապրումների մասին և նորից հասան լուսնին։ Օրերը անցնում էին միապաղաղ, բայց լարված՝ սպասման ու կարոտի ցասումը լարելով սրտին, և ստիպում էին մտերմանալ ու սեղմել փշածաղիկները սրտին։ Ավելի գորշ էր թվում երկինքը, երբ երբեմն ուշանում էին Անետն ու լուսինը, իսկ Աբելը դանդաղ մոտենում էր իր պատրաստած փշե տնակին և ստիպում իրեն մտածել՝ համարձակվելու տիրանալ Անետին։ Լուսինը արտասվում էր՝ կյանքի վերջին ալիքները սրտի զարկերին խոցելով, և թախիծը, լուռ հոսելով, ստիպում էր համբուրվել՝ կյանքի համը որոնելով։ Գիշերային մարդուկը զգում էր իրեն աշխարհի «Նոյն» ու սկիզբը նոր, իսկ Անետը մայրն էր աշխարհի, երբ արդեն ծաղկում էին երկինքը ու փշերը դաշտերի։ Երկինքը խաղաղ էր, բայց դեռ շթում էր վիրավոր լուսինը, իսկ աստղերը դանդաղ հեռանում էին լուսնից։ *Երբ ծնվեց առաջին դուստրը, ընտանիքը խինդում էր արևից էլ պայծառ, սակայն դեռ գիշեր էր և միայն երկինքն էր, ու սև մութը հետևում էր ու դատարկ սուլում անձայն...
* Աբելը արդեն չափահաս էր, և ավարտվում էր կալանքը։ Երբ հարցրեցին, թե ինչով է զբաղվելու ազատության մեջ և թե որտեղ է ապրելու, հարցերը կտրուկ փշրեցին երազներն ու ստիպեցին հասկանալ անունակության բարդություններն ու ստիպել անքուն մտածել։ Աբելը մտածում էր, որ գուցե կնկարի «Գողացված Առավոտը» կտավը և կփորձի արտահայտությունների պատկերավորման հավելվածը, սակայն հասկանում էր, որ այլևս հասուն է և պետք չէ երազել մանկան պես։ Օրերը սլանում էին արագ, բայց նա դեռ ոչինչ չէր պլանավորել և նորից լսվեց դռան ժանգոտ ու հարազատ փականի ձայնը, իսկ ձայնը կանչում էր ճաղերից հեռու…
Մեղմ սուլում էին սարերը՝ հեռվից կանչելով կարոտի հոգին։ Տերևներն իջնում էին սաղարթապատ ու մութ, ողորկ լեռներով, ուր հազիվ֊հազ իջնում էր հուշերի քամին և կես պատառ կարոտի փոշին։ Երկինքը իջնում էր հողմի պես մռթնած՝ առնելով զարկերն ու իմ գարնան առաջին մեղեդին։ Երազները հեռանում էին հորիզոնում անձրևելու, իսկ հուշերը մեղմիկ հեռանում էին՝ ապագայում կառուցվելու։ Ճանապարհը ընթանում էր գարնանային թեպետ մռայլ ու արցունքոտ մայրամուտին։ Կարծես Աբելը սպասեր ավարտի, մի ինչ-որ անհայտ ավարտի, որ կարծես կվերջանար բնակավայրի ճամփեզրին։ Ուղղությունը հստակ էր ու անփոխարինելի, որ պետք էր այցելել եղբորը։ Կարոտի սպասումը և ճանապարհի ջրափոսերը Աբելին ստիպեցին հեռանալ մեքենայից և ավելի շուտ հասնել հանդիպմանը, իսկ հանդիպումը արժեր հինգ կարոտ տարի և ևս մի ամբողջ ալեկոծված կյանք...
Երեք ամիս անց կարոտը չափչփած Աբելը վերջապես նկատեց, որ մարդիկ ապրում են զուտ գոյատևման համար. բոլորը մոռացել են երազներն ու երազանքները ու ապրում են հազիվհազ ու քրտնաջան աշխատանքով։ Նա չէր կարողանում հասկանալ մարդկանց, որոնք, ամբողջ կյանքում մի կրպակի մեջ հաց վաճառելով կամ մեկ այլ աշխատանքով, ապրում են միապաղաղ, և ստիպում էր իրեն մոռանալ երազներն ու սովորել «ապրել միապաղաղ»։ Ծաղիկների հանդեպ նրա մեծ սերը ստիպեց նրան գնել ու հավաքել ամենատարբեր տեսակի տնային ծաղկաբույսերը, իսկ խնամելը տվեց իր բարի պտուղը և վերջապես Աբելը հասկացավ, որ դա իր կյանքն է։ Ծաղիկների մանրածախ առևտրի գաղափարը ստիպեց, որ դեռ կանխավ կեղծ կրպակ գրանցել, որպեսզի բիզնես վարկով սկսի իրագործել երազանքները։ Առօրեական խնդիրները խեղդում էին Աբելին ու ստիպում ուղղակի ոչինչ չանելով խանգարել անողներին... Բայց վերջապես սկսեց ժպտալ Աբելին հաջողության լույսը։ Կրպակում դիզայներական նմուշներ էին՝ ծաղիկներ, հուշարձանիկներ և գաղութից պատրաստված քանդակներ։ Կյանքը կտրուկ փոխել էր Աբելի հայացքները, ու նա մոռացել էր իր երազները։ Երազները, երազանք դարձած, քրքրում էին Աբելի սիրտն ու հոգին և ստիպում ստեղծել «Գողացված Առավոտը» կտավը, սակայն խնդիրները խեղդում էին ժամանակին, իսկ ժամանակը անքուն լարվում էր Աբելի հոգսերին։
Չորս ամիս անց մի կիսավեր կտավ գտավ Աբելը ու սև բացատի վրա թաթախեց մոխրագույն թախիծն ու գունազարդեց չարտասանված երազանքների գունախափայլային գամման և վերջում ծածկեց վաղորդյան կապույտ սավանի վրա հասնող այգաբացի լուսնաթաթախ հուշերով... Իսկ կտավը կիսատ ու աննկատ մնաց կրպակի ետնամասում՝ անտեսության փոշին ու շունչը մշակելու։
Արդեն աշունը հեռանում էր, երբ սուլում էր ցրտաշունչ քամին ու պոկում մարդկանց փողոցներից։ Աբելը խորասուզված հաշվում էր երազները, և թե որտեղ և ինչու են վերջանում բոլոր երազանքերը, իսկ կրպակում մի կին էր շրջված նայում կտավին։ Նրա բույրը ծանոթ էր այնքան, որ Աբելը շփոթվել չէր կարող։ Նա շուտափույթ մոտեցավ նրան. դա կտավի գնորդն էր, որ գնեց ու հեռացավ աննկատ։ Աբելը հասկանում էր, որ նա ծանոթ էր, այլապես չէր գնի կտավը, և բույրն էլ, ինքն էլ ծանոթ էին, սակայն չհաղորդակցվեց։ Աբելը փակեց կրպակն ու որոշեց հեռանալ տուն, երբ նորից ճանապարհը մեքենայով կտրեց և առաջարկեց ուղեկցել, գնորդը...
