Լուռ համբյուրել շուրթերը քո…

Ես այսօր տեսա նրան
Թաց մայթին ոտաբոբիկ
Կաթիլներն էին հպվում
Նրա կարմիր տաք շուրթերին

Ժպիտը քաղցր էր այնքան
Որ ստիպում էր սիրել փողոցին
Կաթիլներն էին հպվում
ԵՒ անձրևն էր երգում իր մեղեդին
…………
Ուզում եմ դառնալ մի կաթիլ
Լուռ համբյուրել երեսը քո
Ուզում եմ դառնալ անձրևի մեղեդին
Լուռ համբյուրել շուրթերը քո…
..............

Комментарии