Եթե դու լինեիր

Դու իմ քույր իմ աստղահեր
Պատմիր ինձ կյանքն այդ վերևի
Դու էլ հիմա ժպտում ես երևի
Ինչպես մարդիկ ներքևում կույր
Ապրում են զվարդ ու խոտի պես լուռ
Ու տես թե ինչքան լուռ են հիմա

Չկան ձայներն այս մշուշում
Ու լսողական խաբկանք է բյուր

Ու լռել են բաներն էլ Բանի

Դու իմ քույր իմ աստղահեր
Պատմիր ինձ կյանքն այդ վերևի
Թե ինչն է աստղերիցն այն վեր
Որ ծնվում է մարդ դառնում ալեհեր

Դու իմ քույր իմ Սրբահեր
Ինչու դու էլ չիջար ինձ հետ
Թե դու էլ գուցե տիրոջ նման
Թողիր ինձ գոմն այս գառնահեր

Եթե դու լինեիր մշուշում
Որտեղ տերն էլ չիջավ երբեք
Այլ ուղարկեծ միածին որդուն
Որտեղ գառն էր գայլանում

Եթե դու լինեիր մշուշում
Ու չպատեիր հոգիդ անպատե
Քայլեիր 
Տեսնելով խավարը ճերմախտահեր
Քեզ չէի պատմի տուն հասցե

Դու իմ քույր իմ գարունահեր
Պատմիր ինձ կյանքն այն խոտերի
Թե ինչպես են բույսերը քնում
Ու արդնանում թաց վաղորդին

Դու իմ քույր իմ լուսահեր
Պատմիր ինձ կյանքն այն խոտերի
Ուր քո հոգին ծաղկել է հիմա
Որտեղ քայլում է հոգին իմ մերկ

Եթե դու լինեիր ինձ հետ մշուշում
Մենք կծածկեինք ծաղիկներով այս Սուրբ
Գետին երկինքն ու տիեզերք
Ու չէինք իմանա տունն այն հասցե…

11.06.19թ. 03:30
Եթե դու լինեիր

Комментарии