Ճամփաբաժան
Երիզվում է հորիզոնը ու մայրամուտը ելել է ափը սոված ձկան նման։ Օրօրվում են լապտերները ու ճամփան մեր հին տան։ Անձրևից գինովցած ու հարբած են թփերը, որ հեշտությամբ սահում են իմ ոտքերի տակ։ Մայրամուտը երկարել ու անձրևում է իր տան ճամփին։ Մի ժամանակ, հոգիս ճախրում էր բերդի պատուհանից, գտնում էր մեր տան պատուհանը, ֆիքսում հոգուս մեջ ու իջնում էր մեր տան պատերին։ Հիմա ճանապարհին թփեր են աճել ու խանգառում են ինձ տուն հասնել։ Արջևում Կամամատարն էր, հետո իջնում էր մեր ձորը, որտեղ դեռ վազում էր մանուկ օրերիս հուշացած աղմուկը և աննդմեջ խոսում շերեփուկներից։ Խաղում էի խաղաղ, մեր ձորի մեջ, երբ փախչում էի գիշերօդիկից։ Հետո սկսվում էր մեր տան ճամփան, ու օրօրվում էին ծառերն ու փողոցները, ուր վերջանում էր մեր տունն ու պապիս խեղճացած ու սառը ձեռքերը… Ֆիքսում էի մեր տան ճամփան ու հեռանում էի պատուհանից։ Հետիս մարդիկ, մտածում էին, թե ես սառը, քար ու լուռ մարդ եմ, որ միշտ լուռ էի արտաքուստ։ Ներքին աղմուկը, դադար չէր տալիս երկար խոսելու։ Ետ բերդում, ընդամենը երկու ամիս մնացի, բայց թվում էր, թե ամբողջ կալանքիս տարիները այդտեղ մնացի։ Գիշերային լապտերը, միշտ ինձ արև ու լուսին եղավ, որ դեռ մանկուց, երկարում էր հոգուս պատուհանին։ Մի քանի անգամ, ջարդեցի ես մեր փողոցի լապտերը, որ բաժանում էր մետ տունը, եկեղեցին, բերդն ու գիշերօթիկը, բայց հա նորոգում էին նորից, և եթե չլիներ փակ պատուհանը և գիշերային դեղին ու խռոված լապտերների ահասառսուռ ահազանգերը, ես չէի մտնի երբեք ձեր պատուհանից…

Комментарии
Отправить комментарий