Կթափառեմ հոգուս մենությամբ

Քո հոգին հիմա մի պաղ առվակ է,
որ ջերմում էր ձմռանն ու երգում՝
ամառային մի երեկո…
Հիմա քո լռության մեջ, թվում է, թե հոգեցուցիչ ամպեր են,
բայց ես կարդում եմ քո աչքերը։
Երանի մտնեի արյանդ մեջ,
թափառեի քո մարմնում,
լսեի քո մենության սիմֆոնիան
ու ամպվեի քո սրտի եղանակներում…

Քեզ փնտրելուց ես վեր չեմ նայի,
Կփակեմ աչքերս, որ չզգաս հոգիս։
Լուռ ու գլխիկոր, ամպերի պես կհետևեմ, 
երբ քո հոգին տխուր մի օր վեր նայի…

Այնժամ, երբ կխորտակվի հոգիս
 արշալույսի վաղորդյան վերջին շնչին, 
ես կգա՛մ նորից 
որպես զեփյուռ, որպես գարուն…
Այնժամ, երբ աշնան վերջին մայրամոտը լռի,
երբ քո հոգում անտակ մայրամուտը եթերի,
Իմ պաղաղ հոգին կիջնի ձյունացած, 
որպես ձյուն, որպես զովք,
կամ կռունկ քաղցած…

Комментарии