Դու չես փակի դուռն անցյալի
Դու չես փակի դուռն անցյալի
Կարոտն այն հին հուշարձակի
Ուր հոգիդ մանուկ խաղում էր լուռ
Ուր հոգիդ ալեկոծ կանչում է դեռ
Գարնան վար գետակի հետ
Դու չես փակի քո սիրտը քար
Կամաց ու լուռ կարկաչի հետ
Երգիր թախիծ իմ անուշահեր
Ու որքան զարմանք ջրերում դեռ
Ուր չպարտված քո կյանքը լուռ
Փրկում է մի ձուկ որ լողում էր վեր
Հիշիր համբյուրն իմ առաջի
Երգիր, թող գետակն այն ամաչի
Իմ հոգին կանաչ թող կարկաչի
Երբ արևն իր շողը լացի
Գարնան վար գետակի հետ
Դու չես փակի քո սիրտը քար
Կամաց ու լուռ, կարկաչի հետ
Երգիր թախիծն իմ անուշահեր
30.05.19թ. 16:17

Комментарии
Отправить комментарий