Հիշիր ծաղիկներն իմ կիսամարմին

Նայիր սիրելիս ծաղիկներն իմ նուրբ
Դա լուռ գիշերն էր ամենա Սուրբ
Լուսինն էլ հեզ պոռնիկի պես
Խառնում է գիշերը աստղերն ու մեզ

Գրկիր ինձ սիրելիս անխառն մթով
Պարուրիր թովիչ քո թևերի մեջ
Գտիր անազատ երազներն իմ ծով
Ազատիր իմ կարոտ տենչերը լիրբ

Թե ծաղիկները իմ շոյի ծոծրակդ՝
Նուրբ անձրևի պես,
Քամի երազանքը քո ոտքերի
ԵՒ անվերջանա լուսինն էլ անծայր
Հիշիր, իմն էր գիշերը մինչ լուսաբաց

Լուսաբացին փնտրիր ինձ թաքուն
Հեշտանքն այն աստղերի կիսամարմին
Ես այստեղ եմ օդի մեջ ու անմարմին
Օդային գալուստը որ խորն էր ավելի…

23.05.19. 13:16

Комментарии