Իմ Լուսե Աղջիկ

Մի օր քո կյանքը կկատարվի ու դու կմոռանաս քո իրիկունը, թե ով էր հոգուդ սատար ընկերը։ Դու կգրկես լուսաբացը ու չես հիշի ինձ, որ ապրում էի քո հոգու վերնահարկում: Թեպետ հիմա, թվում է, թե չես էլ զգացել երբևէ… Դու մի օր գրեցիր ինձ քո լուսաբացի կարոտը ու ես ասացի քեզ, որ կկատարվի, մաղթեցի ու աղոթեցի քեզ համար։ Դու երևի չլսեցիր սիրտս… իսկ հետո քեզ տարավ լուսաբացի  պատրանքը… մի օր մենք կնստենք վերևում։ Դու կտեսնես ինձ ու կհիշես իմ հին խոսքերը և կլսես նաև այն՝ ինչ իմ հոգին ասել էր լուռ, կիմանաս այն սիրո մասին, որոնք բառեր չունեին և չունեին տառեր, իսկ նշանակությունը, կզգաս՝ անմեկնաբանելիորեն, իմ սիրո պես… Եվ դու կկախես քո ցցած քիթը, իմ «Լուսե աղջի՛կ»…


Комментарии