Ես հեռանում եմ անձրևի հետ
Հեռանում եմ հպվելով անձայն՝
Հպվում եմ բոլոր սառած քարերին,
Որ խոցում են հոգիս սառած, ու անձայն
Հեռանում եմ մութ գիշերվա նման,
Ուր վերջը իմ կիսատ էր այնքան։
Հետո կիջնի երեկոն իմ թաց,
Կպատմի գիշերը հոգին իմ լուռ,
Լուռ կխոսեմ գիշերների հետ,
Կհնչեն իմ հոգու խոսքերը բորբ։
Երբ կիջնի երեկո, մայրամուտ ու մութ
Կպատմեն չասված հոգին իմ լերկ
Թաց վաղորդի աչքերն էլ մերթ…
Ես հեռանում եմ անձրևի հետ,
Ու չեն հիշի առավոտյան.
Միայն մի հուշիկ թախիծ կմնամ։
Իբրև խոնավ եղյամ ու փոշի
Կհպվեմ քնքուշ լուռ սրտերին,
Լուռ կխոսեմ ամպերի հետ,
Կպատմեմ իմ երազները բորբ,
Կհոսեն իմ հոգու խոսքերը լուրթ,
Կպատմեն չասված հոգին իմ լերկ…
Դանդաղ կիջնի երեկոն իմ թաց,
Կպատմի գիշերը իր դյութին,
Ու թե ինձ չհիշեն մարդիկ էլ այնքան,
Կպատմի գիշերը հոգին իմ լերկ։
Ես եմ, գիշերը, աստղերը մերկ…

Комментарии
Отправить комментарий