Ես թակում եմ դուռը սրտիս
Ես թակում եմ դուռը սրտիս...
Ո՛ղջ եմ, թափառում եմ, հոգի՛ս,
Մի տեսակ ուրիշ, շրջում եմ մթում,
Մի տեսակ ուրիշ եմ շնչում ամենքից։
Հոսում ես, գիշե՛ր, եռում ես, հոգի՛ս,
Անկուշտի պես սահում ձեռքիս։
Հոսի՛ր, պատմի՛ր վառ թևուտից,
Խոսի՛ր թով-թաց վերջալույսից։
Ինձ մի՛ պատմիր առավոտվա փոշին,
Մեղմ ներարկի՛ր ուշացումից.
Ես մոռացել եմ հոգալ իմ մասին,
Հեռացել եմ, վերացել աշխարհից,
Դարձել եմ երազահան ու քնահարամ,
Մտել եմ ու ցուրտ մթության մեջ լողացել,
Մրսել եմ, դողացել, հոգիս մոռացել։
Աշխարհում վերքեր են միայն հոսում,
Անբախտ ու խորթ որբերի բիբերում։
Երանի ճախրեի խղճի թավուտներում,
Լույս տանեի Սուրբ դարպասաձող,
Եվ բարին ցանեի այն սրտերում,
Որ խոցում են մայրերին ու որբերին,
Եվ հանձնում են պտուղը բախտի ծառին,
Թողնելով մեկուսի, թափառող ու անտեր.
Թողնում են մայթերին՝ սոված ու անտուն,
Որոնելու կյանքում բախտ ու ջերմություն:
Իսկ մայթերում ո՞վ կա բարի՝
Գողե՛րն են միայն ժպտում որբերին,
Եվ մի քանի պոռնիկ գրկում են ուժգին,
Հիշելով իրենց վերքերը կյանքի։
Ժպտում են, գրկո՛ւմ, ավերը կիսում,
Իսկ բարո մարդիկ, անցնում են սառած...
Հիմա դո՛ւ, ասա Աստվա՛ծ,
Ո՞վ է բարո,
Եվ ո՞վ անբարո ասված...
Իսկ ի՞նչ է լինում ձմեռը սառած...
Չէ՛, չե՛ն մրսում մանուկներն անտուն,
Երկինքը, ի՛նքը, ջերմում է սոված,
Երբ որբի աչքերն են ջերմում սառած։
Մարդիկ խոսում են ամբիոններից,
Դատեր են կարդում պերճախոս ու ստից՝
Կարծես ոսկի է թափվում նրանց շուրթերից,
Բայց սուտ ու կեղծիք է նրանց երակներում։
Ծափողջույների տակ, անցնում են նրանք,
Բայց նրանց աչքերից, քամու պես,
Անտարբերությունն է փչում ահասարսուռ։
Մայթերում մարդիկ անցնում են խաղաղ,
Եվ օդն էլ ծանր, ծամում են միապաղաղ...
Կարծես օդն էլ նրանցն է միա՛յն,
Եվ շնչելն էլ մի տեսակ ուրիշ է կարծես,
Իսկ որբերը չունեն ոչինչ քո հողից,
Դառնում են գողեր, թալանու՛մ գրպաններից,
Հեռանում կարոտախտ, ժանգոտ բերդերից։
Ես թակում եմ դուռը սրտիս...
Մի տեսակ ուրիշ է հոգիս՝ դատարկված,
Մի տեսակ թաթախ են աչքերս մթում.
Որոնում են ցավերը կարծրացած,
Բայց լուռ է, սրտերը դառնացած։
Միայն ցավերն են աշխարհում կարծրացած
Եվ միայն մի արև, հեռվից է դողում...
Տե՛ր իմ, թող ապտակեմ հոգիները չկամ,
Թո՛ղ ապտակեմ իմ վեհությամբ,
Թո՛ղ, որ ապրեմ աստիճանը բարձրության,
Զարմանքից առնեն ապտակը հոգու,
Թե ինչպես եղավ կամքը Աստծու,
Որ բարով է հե՛նց քենն իմ հոգու։
Եվ ապտակեմ բարությամբ,
Որ հեծկլտան անճարությամբ։
Տե՛ր իմ, թող ապտակեմ սիրտը գորշ ներկայի,
Որ բարուրից ճամփում են սրտերը խոցման։
Տե՛ր իմ, թող լինեմ բարով, փառքով
Եվ բարով ապտակեմ սրտերը չկամ,
Որ հանձնվեն Սուրբ դարպասաձողին,
Եվ ինձ էլ գթաս քո Սուրբ քողին,
Եվ ինձ էլ կարես քո ճամփեքին...
