Կապույտ վարագույրը

Լուռ է, գիշեր ու բոլորը քնած։ Ջրափոսերում խորը երգում է գիշերը ու լուսնային քամին օրօրում է թաց պատուհանն իմ հոգու։ Անձրևը լվանում է ստվերները փողոցի։ Կապույտ վարագույրը ծածանում է հուշերն իր ալեկոծված ու տանում է երկինք, ուր միայն ես եմ ու աստղերը, որ ալեկոծ նավերի նման, լողում են բեռնված լուսնի հետքով։ Ծղրիդները երգում են գիշերվա մասին... ու ես ծխում եմ կանաչ իմ ուռկանը, որսալով հետքերն իմ լուսաբացի։
  Այդ ամենը երգ է, որ հնչում է ինձ անծանոթ մի բառբառով, որ ես երգել եմ մի դար առաջ, ու թեպետ հիմա, լոկ մեղեդին է արձագանքում իմ հին  սենյակում։
   Որ շուտով, առավոտվա լույսի կանչը, իր գրկի մեջ կառնի իմ թաց թևերը ու գրպանահատի պես, կթալանի փողոցներն ու հուշերը իմ հոգու ...


Комментарии