Արդեն ուրիշ է, տեր…

Արդեն ուրիշ է, տեր,
Ուրիշ են մեղքերը մեր։
Գուցե չկան քո բառարանում, թե ուր են տանում մարդիկ՝ քո լույսն իրենց ափերի մեջ, ջանելով իրենց սրտերն այն «հյուր».. Արդեն ուրիշ է, տեր, ուրիշ են բացվում առավոտները մեր: Ուրիշացան մտքերը մեր և ես էլ, ուրիշացա, կամ ուշացա խոսքերից քո, որ հնչում էր հոգիս՝ իբրև մեղմիկ մի զեփյուռ, կամ մի դալուկ ճրաք, հոսում էր հոգիս լույսը քո խավար իմ մթին։ Արդեն ուրիշ եմ, տեր։ Գուցե ըմբոստ եմ, հոգիս, գուցե չեմ ուզում տանջել սիրտս՝ իբրև «հյուր» այս փոթորկվածին եթերի։ Իսկ հե՞տո, տեր, իսկ հետո, չխորտակվե՛լ գալիք մեղքերիս, անտարողունակ այս եթերումից։ Օ, ըմբոստ եմ, Աստված իմ, հոգի՛ս, մի՞թե մեղավոր է իմ հոգին, և հիմա լոկ խամաջիկն է սրտիս, որ պետք է տանջե մինչ հուրը վերջիս։ Վերջը ի՞նչ է, գալու է, հաստատ, և, թե չլիներ խոսքը քո «վերջի», ես այսօր էլ կվերջանաի ինքս, կամովի։ Արդեն ուրիշ է, տեր, ուրիշ են բացվում առավոտները մեր...

Комментарии