Կիսահաս ու անտերև
Բարակ թեփուկների պես
Հոգիներ են գնում երկնքում.
Մեկն անտերև, մեկն անվերև
Գնում են մերկ ու թափանցիկ...
Իսկ մեկն այստեղ, սև հողի տակ
Դեռ պինդ կառչել է իր արմատից
Լուռ հառաչում է կարմիր գինին
Հոսում է երկրի երակներով
Ու հագեսնում է ծարավ թփութներին
Որ չարացան այդ ծարավից...
Ու սև սգում է չոր թփենին
Խորը թաղվելով սև հողի տակ
Անհոտ ու անլույս, կիսաթափանցիկ
Այրվում են ձեռքերը երկնքին հառած
Ի՞նչեր են խոսում սև հողի տակ
Խեղտում երազ ու երազանք
Երգում է մեղմ-մեղմ մեղեդին
Մինչ կիջնի սև-սպիտակ իրիկուն
Գարնանն էլի, կանաչ տերևի հետ
Հեռվում ապրող սիրեկանի պես
Ու շատ կարոտած մոր նման
Լույսեր կիջնեն թեփուկների հետ
Թփուտն այնտեղ է, սև հողի տակ
Ու կծաղկի նա էլ նորեն
Ու անօրեն քամու նման
Կանցնի, կանցնի, կանցնի նորեն
31.06.19. 12:34
Комментарии
Отправить комментарий