Դու չես լսում, գիշերը երգ է

Գիշեր է ու լույս է անտանելի…
Դու չես լսում գիշերվա երգը
Ու ես սպասում եմ խելագարի պես։
Մեր անկողինը երկինքն է թաց.
Դու քո շքեղ սենյակի մեջ ես,
Իսկ ես իմ տգեղ վերմակի։
Ու սառը քամիները ջերմում են՝
Հպվելով իմ երկաթե սավանին։
Գիշերային կիսամութի միջով,
Քեզ կոմֆետներ եմ բերել լուսամուտից։
Քո փակ կոփերին աստղեր եմ շարել
Ու լուսնային քնքշությունը,
Հուշագրում է սիրո ուրվագիծը։
Իմ հոգին անձևացել է ու հիմա
Հուշագրում է միայն քո ուրվագիծը։
Թե քեզ համար մութ է նորից դրսում
ԵՒ տաքուք մարմինդ տենդում է
խինդով իմ գիշերվա,
Լուռ երիզվի՛ր ափերին իմ,
Որ առագաստներ են մութ գիշերում։
Գիշերն ավարտում է լուսաբացները,
ԵՒ չի ավարտվում լուսաբացին…
Դու չես լսում, գիշերը երգ է,
Ուր ես սպասում եմ, ուշացած իմ կե՛ս:
                   24.05.19թ 02:46



Комментарии