ՔՈ ԿԱՐՈՏԸ...
ՔՈ ԿԱՐՈՏԸ ...
Դու եկել ես ու լուռ նստել անկողնուս,
վարդի պես դատարկ
փչում ես լուսամուտից`
ուր թախծից խոնավացած,
սերն է քաղցած,
լռության մեջ շաղախ
կարոտն իր կաթում.
Երբեմն պատերս նկարում էին
մեր սերն ավարտված,
և կարծես մի վերջին անգամ,
սիրում էին իրար
մեր ստվերներն անթև
և ավետում,
որ սիրվեինք մի վերջին
անգամ...
Ստվերները լուռ ու
անձրևի նման
օրօրում էին իմ մենության հոգին,
և վերջում
վերջին համբույրի նման,
իջնում էին դանդաղ
հոգուս մատներին։
Աստղերը քայլում էին մութ գիշերվա մեջ,
կորցրել էին բառերը
սրտիս մեջ,
և բառերը մեղեդի դարձաց
հոսում էին հոգուս պատերին։
Սիրտս փոթորկի պես ավերում էր առավոտը,
երբ ամեն երեկո
շշնջում էր քո կարոտը։
* * *
Իմ պատերս հուշացած գիշեր էր ու լուռ,
ու շուրթացած սուլում էր լուսինը կույր,
ու մենք ապշած
նավակի պես,
լողում էինք դանդաղ գիշերվա մեջ։
* * *
«Ես բուժվել էի քեզանից,
Իմ անձնուրաց
նվիրումից»,
- Երդվել էր երկինքը
քա՜նի-քա՜նի անգամ,
ու լուռ անձրևել՝ կաթիլ-կաթիլ։
Հետո
ժպիտդ
դողաց
մութ երկնքում,
ու իջավ սրտիս
թաքուն-թաքուն...
Իսկ դու եկել ես լուռ
Ու նստել անկողնուս,
Վարդի պես
Դատարկ
Փչում ես լուսամուտից...
