Ես քո անունն եմ շնչել իմ հոգին

Հիշիր, փերուհի
Հիշիր, որքան էլ լուսինը չհուշի։
Հիշիր, որքան էլ կյանքը հոգիս խոցի,
Որքան էլ, թեպետ երկինքը ալեկոծի,
Կպահե՛մ քո պահապան աղոթքը լույսի…

Լսի՛ր երբեմնի մեղեդին կեղեված լուսնի,
Թեպետ երբեմն միտքս հետդ չխոսի,
Երբեմն հոգիս խորը համրանա,
Թեպետ սիրտս աշխարհում դառնանա,
Կպահե՛մ քո պահապան աղոթքը լույսի.

Լսիր փերուհի,
Լսի՛ր համրած մեղեդին քո կրծքի,
կրկին ելնում եմ ես խավար ճամփի,
Կրկին կարեմ որոտը բախտիս,
Եվ հենց դո՛ւ ես հռչակը մեջքիս,
Որ տերն էր կարգել՝ պահպանես հոգիս,

Դու մի թախծիր իմ բախումներից,
Թող իմ կարոտը քեզ թով մեղեդի թովա,
ՈՒ դու պարես փոթորկումից ու շանթից,
Բայց քեզ երգչոտ մեղեդի թվա...