***
Հոգիս մի տաք բարև է առել,
Տեղում է դանդաղ զեփյուռը հեռու
Ու սառում եմ ես ամեն անգամ,
Որտեղ մի ցրտահար բարև են արել։
                        ***

Ինչքան թևեր, քամի, աղմուկ,
Ու անաղմուկ զեփյուռ՝ սառած.
Դրսում՝ անգույն, թափանցիկ մի օդ,
Շա՛տ պարզ է տեսնել գույներն աշխարհի,
Ներսում՝ այրված, վաղուց մի ծուխ,
Այդպես են գալիս մարդիկն աշխարհի։

Հոգիդ երկինք դու մի հառիր՝
Քանի դեռ կաս այս աշխարհում,
Ու ո՛չ երկինքն է ընկել քո ետևից,
ԵՒ ո՛չ էլ դու աշխարհի…

Комментарии