Իմ վարարած կարոտիս համար
Գիշերը եկավ, համբյուր է ցողում,
Նեկտարը լուսնի մուգ շուրթերով։
Գիշերը եկավ՝ թանձր ու անձրև,
Իր միաձև համբյուրի շողով։
Լուսինն էլ իջավ անձրևի հետ՝
Կաթիլների տաք համբյուրի պես.
Տարել է գիշերը անձրևը գող,
Կաթում են աստղերը, լուսինն է դող։
Գարունն էլ իջավ սիրու՜ն սոնատ,
Ու երկարեց իրիկվան լուսնոտ,
Իմ վարարած կարոտիս համար,
Աստղեր շարեց շուրթին անքուն։
Ճերմակեց սերս պատերին սև
Ու երկարեց լուսնին թաքուն։
Ի՛մ վարարած կարոտիս համար,
Լուսինն էլ իջավ անձրևի հետ։
Պատերն էլ եկան շոյելու պես,
Անձրևն էլ տա՜ք համբյուրի հետք։
Իմ վարարած, կարոտիս համար,
Համբյուրում էի բարձը երազի հետ։
Էլ վարարեց գիշերը խելար
ՈՒ համբյուրեց սրտիս անձրև։
Սիրտս՝ անձև, ինձնի՜ց խելար,
Շուրթիս հոսեց լուսնից անքուն։
Աստղեր ելան, ինձնից թաքուն,
Բոցկլտալով ճաղի էջում,
Իջան անքուն անձրևի ցող.
Ի՛մ վարարած, կարոտիս համար,
Ինձնից խելար՝ լուսի՜նն էր գող։
11.04.18թ. 05:47
