Հուշագրում էր սերն իր ուռենին

Նորից իմ տանն եմ՝ ուռենու տակ,
Սեր եմ գրում նստարանին.
Ուռենին թեթև թեքվել է ցրտից,
Տափաստան է փնտրում իմ տողերում։

-Իմ տողերն այրվում են թաց երկնքում՝,
Հուշագրում էր սերն իր ուռենին.
Քո կարոտն է քամին իմ սրտի տակ
Ու սիրուց հիվանդ էր իմ ուռենին։

Հուշագրում էր սերն իր ուռենին,
ԵՒ ամեն մի շյուղ օրորելիս՝
Պատմում անցած օրերն իր հին։

Ուռենին պատմում է սերերը հին,
Անցած սերերը՝ նստարանին,
Որ հենց փայտն էլ նստարանի՝
Իր սիրաթախծն էր հին ու ճռալի…

07.05/19թ.

Комментарии