Գուցե հեքիաթ ենք մի անրջոտ…
Քո բուրմունքը սիրո՝
Պատել է հոգիս,
Պատռել է, մաքրե'լ
Հոգիս մեղքից.
Քո բուրմունքը սիրո՝
Խենթել է ինձ,
Ու ես արբել եմ քեզ շնչելիս...
Քո աչքերը ճայ, ծով ու մայրամուտ,
Քո մուգ շուրշերը տաք իրիկնամուտ,
Ու գիշերը ծաղկած քո վարսերի մեջ,
Լուռ լողում էին իմ հուշերի մեջ։
Շունչացած եմ գարնան քամուն,
Մեղմացած շոյելու շուրթերդ ծածուկ,
Եվ այնպես մեղմիկ ու նուրբ,
Որ ակամա շողա սիրո քամին,
Եվ ես առնե'մ բույրը շնչիդ...
Լուսաթաց եմ մթի ծովին,
Սուզվելու՝ քո ծովի
Պաղ ալիքներին.
Իմ սառը ձեռքերի,
Նուրբ ծվենին,
Թո'ղ խենթասնի,
Այրի' սիրո հոգին։
Դյութացված եմ աշնան քամուն,
Շուրթացած շոյելու կոնքերդ ծածուկ,
Եվ այնպես մեղմիկ ու նուրբ,
Որ հնչի' սիրո հոգին,
ԵՒ ես առնեմ բույրը շնչիդ...
Քո թևերը նուրբ ու ճերմակ
Առագաստներ են իմ գիշերում,
Քո վարսերը խուճուճ ու քնքուշ,
Լույսեր են իմ մթի ծովում։
Շուրթերդ նավակի նման,
Լողում են կարծես իմ օվկիանում,
Ու քո կոնքերն ալեկոծ ծովափի նման,
Տանում են գիշերը մի վարկյանում:
Քո շուրթերի աստղերում պահված,
Երկինքն է շողում հոգուս ամպամած,
Ու գիշերը լուռ, կամաց-կամաց,
Մեղմ երգում է մինչ լուսաբաց։
Դու', իմ ծով, հե'զ,
Զո'վ տենչանքի,
Դու՝ իմ քաղցրիկն ես,
Հա'մ բերկրանքի։
Գուցե հեքիաթ ենք՝
Մի անրջոտ,
Կամ կրքոտ տենչ,
Անհո'ւն պատառոտ:
Բացվի'ր, սիրելի'ս,
Բացի'ր ափերդ.
Ա'ռ ինձ, սիրելի'ս,
Ա'ռ փեշերդ.
Զեփյուռի պես
խառնեմ ալիքներդ...
Դե բա'ց, բա'ց դոշերդ,
Համբույր դառնամ,
Շնչե'մ շուրթերդ...
