Դե պարի՛ր, սիրո փերուհի…
Ես եմ եղել տրոփն աստղերի,
Որ ժպտացել է հուր աչքերի:
Ես եմ եղել սառույցը լուսնի,
Որ սահել է ուրվագիծը քո կոնքերի:
Փայլն եմ եղել քո շուրթերի,
Որ պարուրել է ճաճանչը քո ժպիտի:
Ես եմ եղել շանթը կրծքիդ,
Որ շնչել եմ բույրը՝ քո նռան գույնի։
Ես եմ եղել տրոփն արևի,
Երբ գրկել եմ բույրը լուսաբացների,
Երբ սահել եմ ծոծարկդ շուրթել
Հուր աստղերով մարմինդ պատել.
Աստղերը տիեզերք են կանչել,
Տիեզերքն էլ հարբել,
Խենթի պես պարել...
Պարել է քե՛զ համար, փերուհի,
Եվ առել է մեղեդին նռան բույրի...
Դե հիմա էլ դու´ ինձ համար պարիր
Լսելով մեղեդին քո լուսաբացի,
Վայելելով տրոփը բոլոր աստղերի,
Որ բոցել է տենչն իմ աչքերի։
Դե հիմա էլ՝ դու ինձ համար սահիր,
Սահիր ծայրով տիեզերքի.
Տո՛ւր համբույրդ նռան բույրի,
Որ իմ տիեզերքը արև բանի.
Եվ ա՛ռ մեղեդին տրոփը լուսնի,
Երբ իմ տիեզերքը նռնակի պես շանթի
Եվ դու զգաս ճաճանչը լուսնիդ,
Երբ ցողեմ այգաբացը լուսաբացներիդ,
Եվ գրկենք բույրը նռան գույնի...
Դե պարի՛ր, սիրո փերուհի՛,
Մեղեդում սիրո կայծակների։
Աստղեր եմ շարել քո մարմնին,
Հետո շուրթս հպել աստղի շուրթի:
Դե պարի՛ր սիրո փերուհի,
Լսելով մեղեդին քո լուսաբացի,
Որ ցողել է ճաճանչն իմ տիեզերքի...
Դե պարի՛ր, իմ դիցուհի,
Դո՛ւ իմ տիեզերքի սիրո փերուհի...
