Դու այդպես էլ չիմացար, թե ինչ էր երգում գիշերվա հեռուն ու ինչ կար հոգում խոր երկնքի. Դու չիմացար ինչն էր երգում լուսաբացին, ինչ կար հոգում կիվսած խոսքի. Քո կյանքն անցավ վաճառատան աղջամուղջներում, իսկ դու, ինչպես քաղցած մի բորենի, կյանքդ ապրեցիր՝ վերջանալու պես։ Դու չիմացար, որ երջանիկ լինելու համար, միայն տեսնել, զգա՛լ էր պետք։ Ջգալ, թե ինչպես էր սառը զեփյուռն իջնում հանդերից, Հետո քնքուշ ու հոգնած, ամուսնու նման, հերդով ծառերին հպվելով իջնում դաշերին կանաչ։ Պետք էր զգալ ու լսել հեքիաթը կյանքի, այն, որ չի վաճառվում, բայց վերջանում է մի օր հանկարծ… Դու այդպես էլ չիմացար քրքիջը հեռու առուների, որ պատմում էր՝ մերթ մեծերից, մերթ փոքրերից, որ անցնում էին դարերի հետ, ու միայն քամին էր մնում սերն իր հին ու հավետ։ Դու այդպես էլ չիմացար, թե ինչ էր երգում վայրի մասրենին ու կոտրեցիր հաճախ ու անցար։ Դու չիմացար, որ կյանքում, ապրելու համար, միայն հաճույքը քի՛չ էր բնավ, որ թե հավերժ չէր այն։ Դու չիմացար ինչ կար խոսքում հոսող անձրևի, որ թե մեկին ժպիտ էր բերում, մյուսը մրսում էր առանց բարևի։ ...