Claude Monet
*Աչքերիս առաջ ձեռքերդ են երերում,
Ձեռքերդ՝ սառած սիրտս է շոյում
Եվ ես էլ կարոտից ջերմաց,
Փակում եմ աչքերս՝ արդեն կամանց.
Արդեն կամանց- կամանց գրկում եմ բույրդ կարոտած:
Նայի՛ր, հոգիս թրջվեց.
Հոգիս ալիքի պես՝ կարոտով խեղտեց։
ես արդեն վաղուց չեմ երազում...
Երևի նրանից է, որ հաճախ չեմ քնում,
Հաճախ՝ ես ոչինչ չեմ ուտում, չեմ խմում,
Աչքերս փակ՝ քեզ եմ տենչում:
Կարոտից արդեն շուրթերս եմ գզում,
Բայց մեկ է´, քեզ չեմ հպվում։
Եթե հպվեմ՝ էլ չեմ նկարի:
Իդե՛պ, տեսնես՝ ո՞վ նկարդ կգնի.
Հա´, կգնի ու հենց հյուրասենյակն էլ կդնի,
Բայց տեսնես` քանիսով կգնի...*
-Ես քոնն եմ մնալու...
*
Լսի՛ր, դու արդեն շատ ես նավսում,
Նայի՛ր չդառնաս այրի:
Այնպես խզմզեմ... արի´...
Որ անառակատանն էլ չեն ընդունի.
Ասում են դրանց բարդելներն էլ են փակվում,
Դե՝ քաղաք նոր ոստիկանապետ են բերել…
Է~ Մա՛րս, ապրելը շատ է դժվարացել...
Բայց դու մի՛ նեղվիր,
Դե´, ժպիտդ դզի՛ր,
Որ հանկարծ՝ ես նկարդ էլ նամռոտ չլինի:
Լսի՞ր, տե՛ս ռադիոն ինչ է ասում,
Ասում է՝ նոր գեղարվեստի դպրոց են բացելու,
Ասում է աճուրդի տուն է հատուկ հիմնելու,
Բայց գիտես, չէ՞, սրանք ճիշտ բան չեն ասում,
Սրանք զուտ՝ մարդկանց աչքերին թոզ են փչում:
Է~ Մարս´, զուր կյանք ենք մաշում,
Զուր ամբողջ կյանքներս փողին ենք մատնում.
Օրերն էլ, հո տեսնում ես՝ ինչ արագ են անցնում...*
-Իսկ իմ օրերը կարծես չեն անցնում.
Ամբողջ օրը՝ սպասելուց եմ թմրում...
*
Լսի՛ր, վերջում՝ դու պիտի հավերժանաս,
Պետք է` դարերին իմ անունը տաս:
Լսի՛ր, կանայք հավետ քեզ կնախանձեն...
Հա´, ու մի քիչ էլ շատ կբանբասեն...*
-Իսկ ես ուզում եմ կյանք ապրենք,
Եթե ուզեզ` գուցե երեխա…
*
Լսի´, դու մեկ-մեկ իրոք շատ ես խոսում.
Սո՛ւս, աչքերդ եմ դզում:
*
-Իսկ դու´, որ այդքան մարդուց ես խոսում,
Դու հոգի ունե°ս,
Դու սիրտ չո՞ւնես.
Երեխա ե՛մ ուզում,
Արի՛ քնենք, սիրվել եմ ուզում...
*
Դե, միքիչ էլ սպասի´,
մեկ-երկու օր, գուցե մյուս տարի
Եվ խոստանում ե՛մ, երեխա էլ կունենանք։
Գի՞տես, ուզում եմ երեք տղա, երկու աղջիկ ունենանք...*
------------------------------------
-Երևի դու՝ ինձ դավաճանում ես,
Գիտե՛մ, երբեմն լռում ես,
Իսկ ես զգում եմ` երբ դու լուռ ես...
Երբ` դու լուռ ես,
Երբ` դու լռում ես,
Կարծե՛ս չես շնչում,
Կարծես լռությանդ կղանքը
Սիրտս է հոսում...
Ես այպես ապրել չէի ուզում,
Ես մայրության բույրն էի ուզում,
Իսկ քե՛զ, էլ ոչինչ չի հուզում:
Ես այդպես ապրել չեմ ուզում,
Այսօրվա՝ իմ կյանքը ապրել եմ ուզում,
Իսկ դու´, շարունակ ապագատ ես գզում.
Ինձ վաղվա դարերի կյանքը այնքա֊ն չի հուզում,
Երբ մենք չենք լինի՝ իրար գրկում,
Երբ մենք նկար ենք` իրար ենք գզում,
Եվ երջանիկ մայրերը մեզ են նայում...
Նրանց այնքան եմ նախանձու֊մ։
Ես մայրության բույրն եմ երազում:
*
Դե տե՛ս, կուրծքդ եմ խզմզում.
Գիտե՛մ, շատ ես հուզվում,
Բայց արդեն՝ կոնքերդ եմ բզբզում:
Սպասի՛ր, մի քիչ ոտքերդ եմ շոյում...
Ուզում եմ խոցվեմ քո աչքերում.
Գուցե` այսպես թուլանաս,
Արի´ մի քիչ շոյեմ ոտքերդ,
Արի համբյուրեմ կրցքերդ.
Գո՞ւցե այսպես հանգստանաս...
Ուզում եմ մի քիչ ժպտաս, Մա՛րս,
Ուզում եմ ավարտեմ նկարս:
Թող´ շոյեմ ոտքերդ,
Տե՛ս, արդեն դողում են ձեռքերս.
ՈՒզում ե՛մ քեզ:
Գո՞ւցե մենակ երազես,
Ուզում եմ այսօր՝ դու էլ քեզնով սիրվես,
Որ դու էլ` ինձ պես, քեզ սիրահարվես,
Որ դու էլ` ինձ պես, կրքով խելագարվես...
Ես էլ´, խելագարվել եմ ինձնով
Եվ ուզում եմ փառավորել դարերին.
Ես ուզում եմ ճմխրձվել մոռացումին
Եվ հավերժանում եմ՝ քեզնով.
Թո՛ղ նկարեմ քո հանգստացումին,
Բայց ծածկած` մեր խենթացումին...*
03. նոյ. 2017թ. 18:16
(Աստղանիշով նշվածը նկարիչն է խոսում, Իսկ բնորդուհին ճիշտ մինուսով) ;)
Комментарии
Отправить комментарий