Թող երգի հոգին իմ այս աշուն
Բարև, իմ սեր, կանաչ բացատ ու տրորված խատուտիկներ։ Պարեք ինձ համար մինչ մայրամուտ: Սեր եմ բերել, երգն իմ լուսաբացի, ու հեռվում դեռ հնչում է զանգակների քրքիջները մեղմիկ, որ տրոփում է սիրտս քաղաքի վրա, թե որ քար չէի ես երբևէ… Ալո, լսու՞մ ես, սեր իմ, կարմիր մորենի, մի խեղդիր երգդ արմատներում, թե որ մինչ հաջորդ գարուն, երգես դու երկնքին անխռով։ Ի՞նչ իմանաս` ձմեռն ինչ կլինի, երբ տրորված փաթիլները իջնեն ճերմակ մայրամուտներ, ու ծածկեն հոգիս սև հողի մեջ... Ալո, իմ սեր, գարու՜ն, երգիր այս աշուն հոգին իմ լեցուն, ու թող փաթիլներ իջնեն քաղաքի վրա, երգեն հոգին իմ այս աշուն…