Կարմիր խնձորենի

ԵՎ կշրջվի լուսինը լույսի,
Կբացի կամուրջը սիրո,
Ես էլ` կարմիր խնձորենի,
Շունչը կբանամ առաջին սիրո:
Եվ բույրս կբանամ այն շուրթերին,
Որ չի երգել ոչ-մի ծառի,
Որ չի հպվել ոչ-մի շյուղի:
Ես էլ արդեն, հասկ եմ տվել նոյեմբերի,
Բայց տնկել էին հետեվը սարերի...
Եվ ես էլ`, վայրի խնձորենի,
Շունչը կտամ առաջին իմ սիրո,
Համը կբանամ առաջին պտղի,
Բույրը դառնամ քո շուրթերի։

Ե'ս, մի` կարմիր, վայրի խնձորենի,
Թե գինի չդառնամ մութ նկուղների,
Թե շուտ առնեմ բույրն իմ բաժին անարատ շուրթերի`
Շունչը կբանամ առաջին իմ սիրո,
Երբ կշրջվի լուսինը լույսի,
Երբ կբացվի կամուրջը սիրո:

02. հոկ. 2017թ.

Комментарии