ՄԱՆԵ-ՀԱՅԿ
Դու մի´ ննջիր, սիրելի՛ս,
Դու մի´ փակիր աչքերդ՝ արծաթե.
Դու մի´ խոսիր,
Միայն լուռ նայի՛ր աչքերով թավշե,
Ու վարսերս շոյի՛ր,
Շոյի՛ր քո մատներով լուսե,
Որ հայացքը ՔՈ` երգս հյուսե,
Եվ իմ երգում՝ լռեն մոմերը խոնավացած…
Սիրելի՛ս, զարդնի՛ր, հոգի՛ս,
Զարդնիր, ապտակի՛ր մորմոքը սրտիս։
Պոկի՛ր ինձ` այս գորշ աշխարհից,
Տու՛ր ինձ էլ քո հրեշտակի թևերից,
Որ ես էլ ճախրեմ,
Անէանա՛մ աշխարհից...
Զարդնի՛ր, հոգի՛ս։
Կարուստից` լռել են ձայները ժամանակների.
ժամանակների մեջ՝ ես դարձել եմ սլաք,
Մի` զարդուցիչ,
Զարդուցի՛չ, որ չգիտեմ երբ կհնչի...
ՈՒ հիմա իմ ականջներում
Հավետ` քո վերջին զանգդ կզնգա...
Դու մի´ ննջիր, սիրելի՛ս,
Թո՛ղ չխորտակվի հոգիս,
Ուր լույս է պատել իմ խոնավ մոմերից,
Ուր վիշտը՝ սքի,
Խաթարել է մտքիս:
Հերի՛ք ննջես, հոգի՛ս,
Զարդնի՛ր, ապտակիր´ մորմոքը սրտիս...
09. 10. 10թ. 06:18
Комментарии
Отправить комментарий