Զարթոնք

Ամպն է այրվում բոցուն մայրամուտներում,
Փակում է երեսն արևի,
Որ պոռնիկ է մայրամուտն էլ` երևի,
ՈՒ նա էլ չիշմարվի մարդոց աչքերում...

Ամպն է շանթում սիրտը գելերի,
Որ Գողը, ինքը' մեղեդուց պարի.
Մեղեդու'ց, սիրտը բախտին կարած,
ՈՒ գնա փողոց`
Գրպաններում քորոց,
Որ տանի դռները մարդոց,
Որ հաց տանի իր նանիին,
Հանձմունք տանի գելերին,
Որ վարդ տանի իր սիրունին։

ԵՎ չզարմանա´ք, գելն էլ սիրտ ունի,
Անսահման, իր մեծ սրտում,
Սիրում է մարդոց ժպիտներուն,,
ԵՒ պետք չէ´ անիծել արկածային գելերին,
Թե քեզ էլ են կողոպտում.
Ձեր գրպանը կլցվի հաջորդ լուսաբացներին:

Ամպն է փաթիլ ձյունում երերուն,
Զովք է տալիս սրտերին տրտում:
Ամպն է սառույց շերտել երկինք,
Ծածկել է վերքերը թաց,
Կրքերը բաց,
Հետքերն աշնանն անցած...
Ամպն է պատել, շարել երկինք,
Որ երկինքն էլ, ինքը' վիրավոր է սրտից,
Որ անիծվեց մարդոց բախտից,
Երբ տրտմեցին խոր աշուններից...

Ամպն է ժայթքում,
Կարկուտ հեղեղում,
Մարդոց սրտերի սառույցը փշրում:
Մարդոց սրտերին գարուն է իջնում,
Արև է փայլում,
Ամպերը մեռնում.
Մարդոց աչքերուն աստխեր է շարում,
ԵՎ մարդիկ էլ անգամ աշունը չեն հիշում.
Ծիածան է բուսնում,
Ծտեր արբեսնում
Եվ գելերին զարթոնք ավետում...

09. 10. 10թ.

Ամպն է խենթում հեռվում երկնքի,
ՈՒզում է պատռել միջանցքը թախծի:
Ամպն է թախծում՝ որոտը արտասուքի,
Որ մարդը, ի'նքը չարտասվի: