Դու կսիրե՛ս քո սառը անկողինը

Երբ փնտրես նոր ներկա,
Եվ վազես ապագաի հետքերով,
Դու կհասնես ներկա',
Մի ներկա, անծանոթ գույներով:
Երբ գա չսպասված խնդիրը`դու գոհ ու մարտական հաղթանակի կվազես,
Երբ նկատես քո միայնության խնդիրը` դեպի <<քեզ>> կվազես,
ԵՎ երբ քեզ հաղթես` դու ամենաբարձրունք կհասնես.
Գլուխդ՝ վեր երկինք կհառաչես,
Երբ զգաս աննպատակ էր՝ գլուխդ վար կկախես.
Մի քիչ ներքև քո աշխարհն էր՝
Ուր, տե'ս, դու երջանիկ չես...
Ուզու°մ ես, նստի'ր միայնակ.
Գիշերը կնայես լուսնին,
Ցերեկը` շողերին,
Միշտ քո հաղթանակի հետ միայնակ...
Որոշ ժամանակ անց` գուցե խելագառվես,
Միայնակ կնստես ու քեզ հետ կխոսես՝
Մինչև քո սեփական կորուստը չզգաս,
Մինչև, առ՝ քեզ կարոտ զգաս:
Կերազես փշրել քո էությունն անցյալին,
Ինքդ տեսնել էության դերն` առ լուռ ներկաին...
Բայց երբեք չապսոսա'ս,
Նոր ներկա փնտրի'ր, նորե'ն:
Դու կսիրես~ քո սառը անկողինը,
Իբրև երազանք կկարոտես քո հուշերը,
Կապրես հավերժական հիվանդ հույզերը,
Թե, իբր` դու զգում ես՝ քո անկողինը...
...
Չտխրե'ս, դու հաղթել ես,
Դու կսիրե'ս քո սառը անկողինը...
18.10.12թ.