Ո՞վ է, չի թողել դեր անավարտ

Ո՞վ է եղել ուժեղ անբիծ,
Ո՞վ չի թափել արցունք թախիծ
Ո՞վ գեթ՝ մեկ օր չի տրտնջել կյանքից, բախտից,
Եթե տերն էլ եկել,
Արցունք է հեղել,
Իր արցունքով աշխարհ մկրտել:
Իսկ ձեր արցունքներն ու°ր են տեղում,
Ի°նչ են բունում,
Ի°նչ են ուզում խմորել,
Երբ տրտունջ եք` գեթ մե'կ պայքարից,
Գեթ` մեկ թեթև անկումից:

Ո°վ է եղել անսիրտ, անբիծ,
Ո°վ է եղել՝ անհոգ երկաթից,
Եթե չարքն էլ կամովի
Կամք է կերտել՝ հոգի սիրելու,
Կամք է կերտել ոսոխ հոգալու:
Եվ չարքն էլ՝ չարովի,
Իր թախիծն է ապրելու,
Ամեն մեր բարի գործին,
Նա է'լ, արցու'նք է թափելու:

Հե´յ, դու', անդեր շյու'ղ
Ի°նչու ես բեռում ծառին,
Խռովում, անիծում բախտին։
Գտա' դերդ, պոկվի'ր ու տուր քեզ քամուն,
Սավառնի'ր քո զեփյուռներում:

Ո°վ է եկել` դերը ճակատում,
Ո°վ է, չի թողել` դեր անավարտ։
Միշտ էլ մարդիկ կեսից են գնում,
Կամ էլ կիսատ են դերերը թողնում.
Գտա դերդ, պոկվի'ր ու քեզ տուր քամուն,
Սավառնիր անտեր զեփյուռներում:

28. 09. 17թ. 05:25