Աշուն է...խոր աշուն...
Աշուն է... խոր աշուն...
Արդեն ամպերը հոգնել են անձրևելուց,
Սառել են հեռու հորիզոններում:
Եվ ո°վ գիտե, ո°վ է հեռու հեռվից`
Մի ոսկե լույս,
Մի Հայուհի` ու կույս,
Շողում է, հոգիս խոնարհում:
Նա արդեն այնքան մոտ է կարծես,
Իսկ ես փախուստ եմ փնտրում.
Երևի նրանից, որ նա շատ է փայլում,
Կամ-էլ` գուցե ես եմ սիրույն չտես.
Գիտե'մ, դեռ չի հասնի,
Կամ-էլ գուցե ձյան հետ տեղա ու անցնի...
Ծտերը երգում են,
ՈՒրախ դայլայլում,
Մեր հայուհիների սրտերին հնչյում.
Տերևները փայլում են,
Երբեմն աշնան մեղեդին սուլում,
Երբեմն լռում են,
Երբեմն` լուռ պատուհանիս նստում.
Ես քարանում եմ, անշարժանում,
Երբեմն մինչ լուսաբաց քամու հետ սուլում,
Թե` մի ոսկե լույս,
Հայուհի` ու կույս,
Հեռու հեռվից փայլով երերում,
ԵՎ իմ աշնան մեղքեին է պարում:
Ամպերը հարբում են,
Նրա հետ շողում...
Հայոց հողերը հարբում են,
Գետակները` գիժ կարկաչում
Եվ իմ հայուները լսում են լիանում,
Աշնան կարոտի թախծով հիանում...
11. 11. 17թ.
Комментарии
Отправить комментарий