Իմ գիշերվա երկնակամարում
Իմ գիշերվա երկնակամարում աստղերը հարբել են, լուսինն է ծխում: Իմ գիշերվա երկնակամարում աստղերն ինքնամոռաց պարում են, տանիքս են ծեծում: Իմ սրտի մեջ էլ, զարկերն էլ են արբել, զարկերն էլ են վազում. Չէ-որ լուսինը ծխելու է կանչել, աստղերն էլ եկել, տանիքս են ծեծում... ու ես խառնվել եմ, շփոթվե'լ. Դուռս լռվել է, չի' բացվում, աստղերն էլ՝ արբած սիրտս են մաշում։
ես ուզեցի խորը շնչել և իմ շնչով լուսնին կանչել: Չեկավ լուսինը~
Նա ծխում էր' անկուշտի պես ու արբում... ու քուլա ելան ամպերը… Արդեն լուսինն էլ ինձ չի տեսնում, բայց աստղերն էլ եկել, տանիքս են ծեծում, ասում են, թե՝ լուսինը ծխի է կանչում...
Դե հերի'ք աստղեր, զուր սիրտս մաշեք, եկե'ք գոնե պատուհանիս պարեք, գոնե տեսնեմ ու ձեռք պարզեմ. Բայց այդ ժամ էլ՝ ես խռով եմ. Պատուհանս էլ փակ է, ճաղավոր, ու ես կմնամ խանդով մենավոր՝ թե լուսնի համար եք պարում, աստղեր արբեսնում, ու եկել՝ իմ տանիքս եք ծեծում...
Լուսի'ն, ի՞նչու ես դու՝ ինձ ահազանգում. Չե՞ս տեսնում ինչ է, Ես էլ չե'մ ծխում: Աստղերն էլ քո՞նն են ինչ է՝ բնածին. Իսկ ի՞նչու են՝ իմ տանիքը ծեծում: Ի՞նչ է, ծաղրում եu՝ ինձ, քեզ՝ գերողին...
Գիտե՜մ, գերել եմ քեզ՝ իմ հուշերում, բայց դու ծխից արբում ես, ինձ ուրանում~
Եվ աստղերն էլ մերն են՝ բնածին, որ մեզ համար են արբել ու պարում...Իսկ դու՝ ինձ իզուր ես կանչում. Սպասի'ր, դեռ ինձ հեռվում) են պահում... Աստղերը արբել են, սիրտս են մաշում...
24.09.2017թ. 05:48
Комментарии
Отправить комментарий