Ճշմարտությունը հե՛նց ամենամեծ խաբկանքն է ինքնին, որ կեղծում է, ավիրում խենթության հոգին

Ուղեղիս մեջ… Ուղեղիս մեջ արտահայտվում է շարունակ անարտահայտվելին, անարտահայտվելի բազում օրեր կարոտագին... Թեպետ այդ օրերն էլ ինքնին, լոկ մրմնջոտ օրեր են՝ տաղտկալի, ցածրագին, բայց այդ օրերն են դարձել այդքան ուժգին կարոտալից կանչ, տե'նչ անարտահայտվելի, և ուղեղիս մեջ հոշոտում են ուղեղս, դարձնում ինձ խելառ՝ այսպես մոլոր, այսպես ինքնամփոփ ու բարդ, անհասկանալի անմարդություն, և ուղեղիս մեջ հոշոտում են ուղեղս...
Ուղեղիս մեջ չկա ոչի'նչ, որ խորդ լինի. Իրական, անիրական, անրջոտ երազանք, թե խորը ցավ լինի։ Ուղեղիս մեջ հիշում եմ, տեսնում, տեսնում եմ հիմա՝ ինչպես դու ես տողերս տեսնում... տեսնում եմ, թե ինչպես էի միամիտի պես, մարդությունից մոլորված, մի փուշ-ցավ սրտիս, մի բուռ եղած հազար բռունցքի ձեռք գցում ապաշխարանքի, ապաշխարանքի, որ մարդության էր մղում. Չէ°, որ մատուռում աղոթք էի տվել ուխտի, որ հավետ պահեի Սուրբ Հոգին' ճշմարտի...
Ճշմարտությու'ն, իսկ ի°նչ ես՝ դու, Ճշմարտություն...
Ճշմարտությունը հե'նց ամենամեծ խաբկանքն է ինքնին, որ կեղծում է, ավերու'մ խենթության հոգին, և ճշմարիտ է սո'սկ խենթությունը աշխարհի, Խելար ժպիտն իմ ա'յս, որ կանգնեցրել է քեզ փոթորկողն իմ ձայնի, և ստիպում է քեզ, որ կրկնես՝.
- Մարդ եղիր, մա´րդ մարդավարի...
Ես հոգնել եմ, բարեկամս, հոգնել եմ մարդ լինելուց։ Գուցե մի ուրիշ, գազան, առարկա, քամի, կամ թեկուզ՝ փայտ լինեի, որ շուտ իմանայի դերս, այրվեի, ու վերջալույսիս հետ ծխայի... Բայց դա´ էլ, դա´ էլ, չգիտեմ Ինչքան կծխայի...
Իսկ ես խոստում էի տվել հավետ արդարի, Իսկ հիմա դո'ւք, հենց դու'ք, ինքներդ փշրել եք հոգուս մարդությունը՝ ձեր անտարբեր ապտակներով հոգուս... ԵՒ ուղեղիս մեջ հոշոտում եմ ուղեղս...
Հոգի'ս, ես չեմ քնել գեթ մեկ օր մարդավարի, պայքար եմ տվել մտքիս, պա'յքար, որ զատեմ խաբկանքն ու ճշմարիտը,
Որ կյանքը դառնա մարդավարի, երազել եմ լսել ամենքի իղձերը, աղոթքները, աղերսները, իբրև կարգավորեմ. Թեկուզ մատաղ լինեի մի անհայտ հողում,
Ես կռիվ էի տալիս, պայքարում,
Խղճիս համար արկածներ էի որոնում, ամեն շանթին բռունցք էի նետում, Ես ուժասպառ ճշմարտություն էի որոնում...
Իսկ ճշմարտությունը հե'նց
Ամենամեծ խաբկանքն է ինքնին, որ կեղծում է, ավերում խենթության հոգին... ԵՒ ճշմարիտ է սո'սկ խենթությունը աշխարհի, Խելար ժպիտն իմ ա'յս, որ կանգնեցրել է քեզ փոթորկողն՝ իմ ձայնի, և ստիպում է քեզ, որ կրկնես՝.
- Մարդ եղի'ր, մա´րդ մարդավարի...
Ես հոգնել եմ մարդ մնալուց,
Իսկ դու ասում ես`
<ՄԱՐԴ եղի'ր>
Քեզ էլ կասեմ՝, -արի լուռ, ու ինձ պես անջատ մի խելար եղի'ր...

16.09.17թ. 22:20







Комментарии