Օ՜ ինչ շշուկ էր քաղցած,
Նա էլ ինձ պես, լույս կարոտած,
Եկել խեղդում էր սիրտս սառած:
Ինչ շշուկ էր պատերս թակում
Նրա վազքից աչքերս է սառում...
Մեկ էլ հանկարծ սրտիս շրխկաց՝,
-Դե քաղցած հոգի', վեր կա´ց,
Վեր կա'ց ուտենք մենությանը շշմած։
-Ո'չ, լռություն եմ լակած,
Եվ մի կուշտ փոր
անտեսություն եմ լափած։
-Դե´ հիմար հոգի', վեր կա'ց,
Վեր կա'ց լակիր՝ սև լուսաբաց։
-Թո´ղ, երազ եմ տեսնում,
Երազիս մեջ՝ քայլում մայթերում:
-Դե տխմար վիժվա'ծք , կե´ր դրանց,
Դրա'նց, ով կուշտ է կերած։
-Ո'չ , սիրտս կլափի քո հոգին,
Թե մեկ էլ խայթես իմ տենդ հոգին։
-Դե կույր հոգի', վեր կա'ց,
Վեր կա'ց ուտենք աղանդերը լքած։
Աչքերս սովիծ սառած,
Պոկեց պատերիս նկարները դեղնած,
Որ նկարել էի՝ աղմուկն անցած...
Եվ խժռեցի նկար ու շրջանակ,
Վերջում էլ նկարի մազերը ճերմակ...

Օ՜ ինչ շշուկ էր քաղցած,
Նա էլ ինձ պես, լույս կարոտած,
Եկել խեղդում էր սիրտս սառած...

28.10.17թ. 04։12