Մնաք բարով
Ինձ հետ են երկիրն ու երկինքը,
Լուսինն ու ծագող արևը,
Խռոված շներն ու առաջին բարևը։
Երկնագույն երկինք մեռած
Ու վառ արև մոռացված։
Բոլոր լույսերը մերժված
Եվ հույզերն ալեկոծված...
<< Հիասքանչ է կյանքը բաղձալի
Եվ սերը իմ աշխարհի.
Սերը նախկին հալածյալի,
Եվ լինելը լույսը քո աշխարհի։>>
Մնաք բարով դատարկ հույսեր,
Աղոտ դպրոցական խենթ օրեր։
Ճերմակ, ծերացած ձեռքեր,
Մութ սենյակում անհույս լույսեր...
02.03.11թ.
Комментарии
Отправить комментарий