Գիշերն անտիկ փողոցում
Գիշերներն, իմ փողոցում,
Մի անտիկ արև եմ տեսնում.
Հնում այստեղ, մեր փողոցում,
Այդ արևն էր <<Առավոտ>> գրում:
Իմ արևը թող այսպես խավար լինի,
Անձրև ու ամպրոպ լինի,
Թող մի կենդանի շունչ չլինի.
իմ առավոտը՝ գիշեր թող լինի,
Թող սովն էլ ինձ ուտի։
Ձեր առավոտը թո'ղ իմ քունը լինի,
Որ աչքերումս ձեր կարգն ու բարքը չլինի։
Գիշերվա ճամբան կանաչ է,
Իսկ պոեմներս բարի ավարտ ունեն.
Ցերեկվա լույսը արտասուքի ցոլքն է,
ԵՒ ձեր գործերն ավարտ չունեն...
Իմ ճամբան գիշերն է,
Ցերեկը մեր մենամարտի դաշտն է։
Իմ լույսերը գիշերում են
իմ հույսերս ցերեկն այրվում են։
Նորից ե'ս եմ,
Իմ հին փողոցում.
Նայիր' Գիշեր,
Ե'ս եմ,
Իմ անհաղթ անցյալում.
Մինչ առավոտ եմ եկել
Տե'ս, քեզ նոր արցունք եմ բերել.
Արդեն ես էլ եմ առավոտ գործում։
Ների'ր, մենք մենակ ենք՝ միայն գիշերում,
իսկ առավոտը ես քրտնում եմ, տքնում,
ԵՒ վաղն ինչպես բոլորը՝ հաց կուտեմ...
ես չեմ ուզում իմ մռայլ դեմքով քեզ պատեմ.
Գուցե իմ անցյալի պես՝ մի խե°նթ կա այստեղ
Նա թող իմ առավոտոտ դեմքը չտեսնի.
Հիմա իմ փողոցը թող նրանը լինի։
***
Նույն այս ճանապարհով՝ ես էի, անցնում էի թախիծով,
Դեռ կան իմ մանկական քայլերն ականջներումս,
ԵՒ քայլում եմ, կարոտն է անցյալի սրտումս...
Հենց այստեղ, այս գիշերով,
իմ անկյունում,
Արցու'նք, ես քեզ էի պարուրվում:
Միայն էի և վարկած էր,
Վարկած՝ իբր ես ամենատուժվածն էի.
Հիմա գիտե'մ, ես երջանիկ էի։
Մի էջ կա՝ իմ մանկական հուշերով,
Մի թերթ կա կեղտոտ ու հոտավետ՝ իմ ներկայով.
Մի կողմը կարծես մաքուր է թանաքից,
Հիմա գրեմ իմ ներկայից...
Այնքան արյունոտ եմ ես
Մտածում եմ վերցնեմ թերթն ու կարմիր ու սև մի նկար նկարեմ...
Բայց խեղդվում եմ...
Մի հանգստությու'ն, այստեղ եմ ես...
Արի' իմ անցյալ իմ կողքով,
Անցի'ր արցունքով իմ վերջին,
ժպիտ տուր գոնե իմ մռայլ դեմքին.
Ո'չ, կարոտը տուր ինձ՝ իմ վերջին.
Հենց այս անկյունում,
Այս լուռ ու կիսատ ճանապարհում...
04.04.11թ.
Комментарии
Отправить комментарий