Сообщения

Сообщения за январь, 2018
Изображение
Անտանելին դեռ տանելի է, Տանելին է դարձել՝ անտանելի... Անտանելին դեռ ի°նչ է, Երբ տանելին՝ այդքան քիչ է, Երբ պարզապես հաելին ոչինչ է, Երբ չկան հաելում ո'չ անհուշ ներկա, ԵՒ ո'չ էլ մի մեծ ու անուշ ապագա. Իսկ մեծ ու լուսավորն ի°նչ էր, Երբ քո ուզածը՝ մի ոչինչ էր... Անտանելին դեռ տանելի է,Տանելին է դառն՝ անտանելի։ Երբ բիբերդ սառչեն խորն բիբերիդ, Կոպերիցդ հառաչեն անմոռանալիդ, Ա'յն, որ սրիկաի պես դարձար տանելի, Դարձար ճղճիմ ու հասարակ՝ անտանելի. Մոռացար կրծքիդ երդումն անբաժանելի, Որ պետք է մնայիր հոգուդ բաժան... Անտանելին դեռ տանելի է, Տանելին է դարձել անտանելի։ Քեզ փորձել են, անիծե'լ, Անփորձ թևքիդ շիվերում պատառը սիրել։ Դեռ անփորձ ու ճերմակ, Անաղարթ ու ողորկ սրտի'դ, Փորձել են սերտաճել հոգուդ շեմքին, Անտուն հուգուդ պեղած ավերը սնանկ, Իբր, թե կառուցեն մեղսավոր Համբյուրներով ավեր գոյությունը՝ դժգամ: Կառուցեն պնակ անտակ հոգուդ՝ Ջահել ջահդ մարելու, Հոգիդ ու սիրտդ բռնագրավելու, Թե իբր կառուցեն բախտն ավեր ու ճխճիմ, Ճխճիմ բնում՝ տաք անցյալից, ՈՒրիշի հեշտանքահոտի ներքո... Էլ չեն ...

Իմ գիշերվա երկնակամարում

Изображение
Իմ գիշերվա երկնակամարում աստղերը հարբել են, լուսինն է ծխում: Իմ գիշերվա երկնակամարում աստղերն ինքնամոռաց պարում են, տանիքս են ծեծում: Իմ սրտի մեջ էլ, զարկերն էլ են արբել, զարկերն էլ են վազում. Չէ-որ լուսինը ծխելու է կանչել, աստղերն էլ եկել, տանիքս են ծեծում... ու ես խառնվել եմ, շփոթվե'լ. Դուռս լռվել է, չի' բացվում, աստղերն էլ՝ արբած սիրտս են մաշում։  ես ուզեցի խորը շնչել և իմ շնչով լուսնին կանչել: Չեկավ լուսինը~ Նա ծխում էր' անկուշտի պես ու արբում... ու քուլա ելան ամպերը… Արդեն լուսինն էլ ինձ չի տեսնում, բայց աստղերն էլ եկել, տանիքս են ծեծում, ասում են, թե՝ լուսինը ծխի է կանչում...  Դե հերի'ք աստղեր, զուր սիրտս մաշեք, եկե'ք գոնե պատուհանիս պարեք, գոնե տեսնեմ ու ձեռք պարզեմ. Բայց այդ ժամ էլ՝ ես խռով եմ. Պատուհանս էլ փակ է, ճաղավոր, ու ես կմնամ խանդով մենավոր՝ թե լուսնի համար եք պարում, աստղեր արբեսնում, ու եկել՝ իմ տանիքս եք ծեծում...  Լուսի'ն, ի՞նչու ես դու՝ ինձ ահազանգում. Չե՞ս տեսնում ինչ է, Ես էլ չե'մ ծխում: Աստղերն էլ քո՞նն են ինչ է՝ բնածին. Իսկ ի՞նչու ե...

Ճշմարտությունը հե՛նց ամենամեծ խաբկանքն է ինքնին, որ կեղծում է, ավիրում խենթության հոգին

Изображение
Ուղեղիս մեջ… Ուղեղիս մեջ արտահայտվում է շարունակ անարտահայտվելին, անարտահայտվելի բազում օրեր կարոտագին... Թեպետ այդ օրերն էլ ինքնին, լոկ մրմնջոտ օրեր են՝ տաղտկալի, ցածրագին, բայց այդ օրերն են դարձել այդքան ուժգին կարոտալից կանչ, տե'նչ անարտահայտվելի, և ուղեղիս մեջ հոշոտում են ուղեղս, դարձնում ինձ խելառ՝ այսպես մոլոր, այսպես ինքնամփոփ ու բարդ, անհասկանալի անմարդություն, և ուղեղիս մեջ հոշոտում են ուղեղս... Ուղեղիս մեջ չկա ոչի'նչ, որ խորդ լինի. Իրական, անիրական, անրջոտ երազանք, թե խորը ցավ լինի։ Ուղեղիս մեջ հիշում եմ, տեսնում, տեսնում եմ հիմա՝ ինչպես դու ես տողերս տեսնում... տեսնում եմ, թե ինչպես էի միամիտի պես, մարդությունից մոլորված, մի փուշ-ցավ սրտիս, մի բուռ եղած հազար բռունցքի ձեռք գցում ապաշխարանքի, ապաշխարանքի, որ մարդության էր մղում. Չէ°, որ մատուռում աղոթք էի տվել ուխտի, որ հավետ պահեի Սուրբ Հոգին' ճշմարտի... Ճշմարտությու'ն, իսկ ի°նչ ես՝ դու, Ճշմարտություն... Ճշմարտությունը հե'նց ամենամեծ խաբկանքն է ինքնին, որ կեղծում է, ավերու'մ խենթության հոգին, և ճշ...

Զարթոնք

Изображение
Ամպն է այրվում բոցուն մայրամուտներում, Փակում է երեսն արևի, Որ պոռնիկ է մայրամուտն էլ` երևի, ՈՒ նա էլ չիշմարվի մարդոց աչքերում... Ամպն է շանթում սիրտը գելերի, Որ Գողը, ինքը' մեղեդուց պարի. Մեղեդու'ց, սիրտը բախտին կարած, ՈՒ գնա փողոց` Գրպաններում քորոց, Որ տանի դռները մարդոց, Որ հաց տանի իր նանիին, Հանձմունք տանի գելերին, Որ վարդ տանի իր սիրունին։ ԵՎ չզարմանա´ք, գելն էլ սիրտ ունի, Անսահման, իր մեծ սրտում, Սիրում է մարդոց ժպիտներուն,, ԵՒ պետք չէ´ անիծել արկածային գելերին, Թե քեզ էլ են կողոպտում. Ձեր գրպանը կլցվի հաջորդ լուսաբացներին: Ամպն է փաթիլ ձյունում երերուն, Զովք է տալիս սրտերին տրտում: Ամպն է սառույց շերտել երկինք, Ծածկել է վերքերը թաց, Կրքերը բաց, Հետքերն աշնանն անցած... Ամպն է պատել, շարել երկինք, Որ երկինքն էլ, ինքը' վիրավոր է սրտից, Որ անիծվեց մարդոց բախտից, Երբ տրտմեցին խոր աշուններից... Ամպն է ժայթքում, Կարկուտ հեղեղում, Մարդոց սրտերի սառույցը փշրում: Մարդոց սրտերին գարուն է իջնում, Արև է փայլում, Ամպերը մեռնում. Մարդոց աչքերուն աստխեր է շարում, ԵՎ մարդիկ էլ անգա...

ܨՆԱՐԵ ՄԱՐ-յան ܨܓܨ✍

Изображение
Այդ ի՞նչպես, իմ անգին, Լոկ մանուշակ քեզ անվանեցին. Երբեմն քո գույնով հիանալով, Բայց քո բուրը առհամարելով: Ասա՛ ի՞նչպես, իմ անգին, Այդքան խոհեր քո մտքին, Բայց դո՛ւ քնքուշ ես ու գունեղ։ Բայց դու անուշ ես ու զորեղ։ Ես որոշեցի անունդ փոխել ԵՒ քեզ միշտ՝ «Նարե» գոչել։ Ասա՛ ի՞նչպես, իմ անգին, Ինչպես բույրդ շնչեմ իմ հոգին, Ամեն անցնող զեփյուռի, Պարուրել մանուշակի հոգին, Որ աշխարհին խաղաղություն տիրի, Ու իմ փերուհին անմա՜ր բուրի:-) NARE MAR Nmanvec kyanqn el mexedu, Ararvec ptuxn astxeru Ropeakan grvec gunaphaylery lusabaci Erb cnvec poet Nare pheruhin Manushak e burum qo shurtherum, Achqericd dzncaxik e busnum' Ropen, erb thekuz saruyci es nayum

Սրտիս կակաչ մեղեդին

Изображение
Աշնան բույրի կարոտից Շնչեմ սրտիս կակաչ մեղեդին, Որ տրոփում է հողի հոգին, Եվ հեղեղվում բյուր ճյաղերից... 23. 10. 17թ.
Изображение
Օ՜ ինչ շշուկ էր քաղցած, Նա էլ ինձ պես, լույս կարոտած, Եկել խեղդում էր սիրտս սառած: Ինչ շշուկ էր պատերս թակում Նրա վազքից աչքերս է սառում... Մեկ էլ հանկարծ սրտիս շրխկաց՝, -Դե քաղցած հոգի', վեր կա´ց, Վեր կա'ց ուտենք մենությանը շշմած։ -Ո'չ, լռություն եմ լակած, Եվ մի կուշտ փոր անտեսություն եմ լափած։ -Դե´ հիմար հոգի', վեր կա'ց, Վեր կա'ց լակիր՝ սև լուսաբաց։ -Թո´ղ, երազ եմ տեսնում, Երազիս մեջ՝ քայլում մայթերում: -Դե տխմար վիժվա'ծք , կե´ր դրանց, Դրա'նց, ով կուշտ է կերած։ -Ո'չ , սիրտս կլափի քո հոգին, Թե մեկ էլ խայթես իմ տենդ հոգին։ -Դե կույր հոգի', վեր կա'ց, Վեր կա'ց ուտենք աղանդերը լքած։ Աչքերս սովիծ սառած, Պոկեց պատերիս նկարները դեղնած, Որ նկարել էի՝ աղմուկն անցած... Եվ խժռեցի նկար ու շրջանակ, Վերջում էլ նկարի մազերը ճերմակ... Օ՜ ինչ շշուկ էր քաղցած, Նա էլ ինձ պես, լույս կարոտած, Եկել խեղդում էր սիրտս սառած... 28.10.17թ. 04։12

Կառլոս Անդերսոն

Изображение
...Ես դպրոցում երբեք գրատախտակի մոտ չէի գնում, երբ հարցեր էին տալիս, ստիպված ասում էի` իբր չգիտեմ, որ չգնայի գրատախտակի մոտ։ ՈՒ այդպես մի քանի դպրոցից հերթով ինձ վռնդեցին։ Իմ առաջին դպրոցը հատուկ դպրոց էր` գիշերօթիկ, բայց առաջին երկու տարվա հալալ կեսը չէի էլ գնացել. գաղտնի թոքաբորբ ունեի և էլի մի քանի հիվանդություն, որ չէին բուժվում ու հիվանդանոցների պատճառով դասերի չէի հաճախում, իսկ երբ էլ հաճախում էի, ամբողջ դպրոցը խառնվում էր իրար իմ մանկական կռվարարության պատճառով։ Գուցե վիճում էի միշտ ուշադրության կենտրոնում լինելու անհագ ծարավից կամ գուցե նրանից, որ ես այլ տրամադրվածություն ու նպատակներ ունեի... Բայց ես շատ հետաքրքրասեր էի գիտելիքների հանդեպ, ամեն ինչ ուսումնասիրում էի, բայց գաղտնի, որովհետև ամաչում էի, չէի ցանկանում որևէ մեկը նկատեր: Ես մի ոսկեգույն, ոսկյա փայլերով կոստյում էի տեսել ու երազում էի, որ դա իմը լիներ։ Այդ կոստյումից մեր հարևանն էլ ուներ և որպես հուշ պահպանել էր իր հանգուցյալ որդուց։ Ես այդ կոստյումը մի անգամ հագել էի ու դրա մեջ ինձ աշխարհի տիրակալ էի զգում ու թվում ...

Դու կսիրե՛ս քո սառը անկողինը

Изображение
Երբ փնտրես նոր ներկա, Եվ վազես ապագաի հետքերով, Դու կհասնես ներկա', Մի ներկա, անծանոթ գույներով: Երբ գա չսպասված խնդիրը`դու գոհ ու մարտական հաղթանակի կվազես, Երբ նկատես քո միայնության խնդիրը` դեպի <<քեզ>> կվազես, ԵՎ երբ քեզ հաղթես` դու ամենաբարձրունք կհասնես. Գլուխդ՝ վեր երկինք կհառաչես, Երբ զգաս աննպատակ էր՝ գլուխդ վար կկախես. Մի քիչ ներքև քո աշխարհն էր՝ Ուր, տե'ս, դու երջանիկ չես... Ուզու°մ ես, նստի'ր միայնակ. Գիշերը կնայես լուսնին, Ցերեկը` շողերին, Միշտ քո հաղթանակի հետ միայնակ... Որոշ ժամանակ անց` գուցե խելագառվես, Միայնակ կնստես ու քեզ հետ կխոսես՝ Մինչև քո սեփական կորուստը չզգաս, Մինչև, առ՝ քեզ կարոտ զգաս: Կերազես փշրել քո էությունն անցյալին, Ինքդ տեսնել էության դերն` առ լուռ ներկաին... Բայց երբեք չապսոսա'ս, Նոր ներկա փնտրի'ր, նորե'ն: Դու կսիրես~ քո սառը անկողինը, Իբրև երազանք կկարոտես քո հուշերը, Կապրես հավերժական հիվանդ հույզերը, Թե, իբր` դու զգում ես՝ քո անկողինը... ... Չտխրե'ս, դու հաղթել ես, Դու կսիրե'ս...

Ո՞վ է, չի թողել դեր անավարտ

Изображение
Ո՞վ է եղել ուժեղ անբիծ, Ո՞վ չի թափել արցունք թախիծ Ո՞վ գեթ՝ մեկ օր չի տրտնջել կյանքից, բախտից, Եթե տերն էլ եկել, Արցունք է հեղել, Իր արցունքով աշխարհ մկրտել: Իսկ ձեր արցունքներն ու°ր են տեղում, Ի°նչ են բունում, Ի°նչ են ուզում խմորել, Երբ տրտունջ եք` գեթ մե'կ պայքարից, Գեթ` մեկ թեթև անկումից: Ո°վ է եղել անսիրտ, անբիծ, Ո°վ է եղել՝ անհոգ երկաթից, Եթե չարքն էլ կամովի Կամք է կերտել՝ հոգի սիրելու, Կամք է կերտել ոսոխ հոգալու: Եվ չարքն էլ՝ չարովի, Իր թախիծն է ապրելու, Ամեն մեր բարի գործին, Նա է'լ, արցու'նք է թափելու: Հե´յ, դու', անդեր շյու'ղ Ի°նչու ես բեռում ծառին, Խռովում, անիծում բախտին։ Գտա' դերդ, պոկվի'ր ու տուր քեզ քամուն, Սավառնի'ր քո զեփյուռներում: Ո°վ է եկել` դերը ճակատում, Ո°վ է, չի թողել` դեր անավարտ։ Միշտ էլ մարդիկ կեսից են գնում, Կամ էլ կիսատ են դերերը թողնում. Գտա դերդ, պոկվի'ր ու քեզ տուր քամուն, Սավառնիր անտեր զեփյուռներում: 28. 09. 17թ. 05:25

ՄԱՆԵ-ՀԱՅԿ

Изображение
Դու մի´ ննջիր, սիրելի՛ս, Դու մի´ փակիր աչքերդ՝ արծաթե. Դու մի´ խոսիր, Միայն լուռ նայի՛ր աչքերով թավշե, Ու վարսերս շոյի՛ր, Շոյի՛ր քո մատներով լուսե, Որ հայացքը ՔՈ` երգս հյուսե, Եվ իմ երգում՝ լռեն մոմերը խոնավացած… Սիրելի՛ս, զարդնի՛ր, հոգի՛ս, Զարդնիր, ապտակի՛ր մորմոքը սրտիս։ Պոկի՛ր ինձ` այս գորշ աշխարհից, Տու՛ր ինձ էլ քո հրեշտակի թևերից, Որ ես էլ ճախրեմ, Անէանա՛մ աշխարհից... Զարդնի՛ր, հոգի՛ս։ Կարուստից` լռել են ձայները ժամանակների. ժամանակների մեջ՝ ես դարձել եմ սլաք, Մի` զարդուցիչ, Զարդուցի՛չ, որ չգիտեմ երբ կհնչի... ՈՒ հիմա իմ ականջներում Հավետ` քո վերջին զանգդ կզնգա... Դու մի´ ննջիր, սիրելի՛ս, Թո՛ղ չխորտակվի հոգիս, Ուր լույս է պատել իմ խոնավ մոմերից, Ուր վիշտը՝ սքի, Խաթարել է մտքիս: Հերի՛ք ննջես, հոգի՛ս, Զարդնի՛ր, ապտակիր´ մորմոքը սրտիս... 09. 10. 10թ. 06:18

Գիշերն անտիկ փողոցում

Изображение
Գիշերներն, իմ փողոցում, Մի անտիկ արև եմ տեսնում. Հնում այստեղ, մեր փողոցում, Այդ արևն էր <<Առավոտ>> գրում: Իմ արևը թող այսպես խավար լինի, Անձրև ու ամպրոպ լինի, Թող մի կենդանի շ...

Այնքան շոշափելի

Изображение
Դու', այնքան անտեսանելի, Բայց այնքան շոշափելի. Դու', այդքան ծանոթ ԵՒ ինչքան էլ անցանոթ... ԵՒ ահա', այդքան խառնաշփոթ իմ սրտում. ես վերացրեցի նրան՝ նույնիսկ իմ հուշերում, Բայց քե'զ, որ հայտնվեցիր իմ աշխարհում, ԵՒ հիմա էլ իմ սրտում ես քեզ ցրում, Ես ահա', կոտրվեցի, քեզ եմ սիրում. Բայց զարհուրում եմ. Ես ինքս՝ ինձ եմ խաբում, Բայց քեզ համբուրում եմ, Թեկուզ ինքնությունս եմ թաղում: Եվ քեզ էլ կթողնեմ միայն իմ թերթերում. Գուցե կկարդամ մի օր իմ հուշերում... Իսկ առաջ իմ աչքերն էին աղաղակում, Բայց ինձ' իմ թերթերն են կանչում... 03.11.11th

Կարմիր խնձորենի

Изображение
ԵՎ կշրջվի լուսինը լույսի, Կբացի կամուրջը սիրո, Ես էլ` կարմիր խնձորենի, Շունչը կբանամ առաջին սիրո: Եվ բույրս կբանամ այն շուրթերին, Որ չի երգել ոչ-մի ծառի, Որ չի հպվել ոչ-մի շյ...

Կարմիր լաթեր

Изображение
Նա ուզում է ստվերդ թաղել, Այս գորշ երանգներն իր կարմիր լաթերով ծածկել, Անմիտ երջանկությունտ անհետ թաղել՝ Պատչարը մե'կն է, միտքը մշուշով ես պատել: Երկնքից ուղարկած մի նվե...

Աշուն է...խոր աշուն...

Изображение
Աշուն է... խոր աշուն... Արդեն ամպերը հոգնել են անձրևելուց, Սառել են հեռու հորիզոններում: Եվ ո°վ գիտե, ո°վ է հեռու հեռվից` Մի ոսկե լույս, Մի Հայուհի` ու կույս, Շողում է, հոգիս խոնար...
Изображение
Լավ է... ողջ ես, Երկնագույն երկնքի տակ քայլում ես։ Դու հրաշք համաձուլվածք ես, Բնության խառնվածքն ես, Կամ էլ հենց ի'նքը, բնությունն ես։ Հրաշք արարա'ծ մարած արևի տակ՝ Ամոթխած քո երկերի տակ, Ելել ես քո քամու և հաճույքների տակ։ Հիասքանչ է կյանքը բաղձալի Եվ սերը նոր աշխարհի. Սերը նախկին հալածյալի, Եվ լինելը լույսը իմ աշխարհի։ Նորից իմ ուղղով եմ քայլում, Նորից իմ խխճին եմ պատկանում, Թախծոտ բնությանն եմ նվիրվում, Բայց իմ կարծր սրտով Երբեք չեմ աղոթում։ Աշխարհն առաջ է շարժվում, Իսկ ես կանգնած եմ առջևում։ Եվ ամեն սրտերի հետ Իմ խռոված շներն էլի են ինձ հետ, Իսկ հոգումս հոսում է ձեր արցունքներով մի գետ, Եվ մի պատանի միշտ այնտեղ է լողում Եվ իր մտքերն այնտեղ է թաքցնում: Սրտումս սառը կրակ է այրվում, Իսկ ես կրակով տարված չեմ էլ մրսում Եվ նորից հույզերով եմ ապրում... 19.03.11թ.

Քարսիրտ

Изображение
Սրտիս դուռն էլ առաջս փակվեց Եվ նախկին հոգիս ինձ լքեց։ Միտքս քամուն տվեց Ու սերս սառած քարին տվեց։ Եվ կռծված հոգիս ցրված, Եվ Աստվածն էլ սիրտս խոցած։ Այդ ամենից մարմինս ջ...

Օրօրում

Изображение
Անվերջ լալիս ներսում, ՈՒզում ես քեզ տեսնել դրսում. Երգերդ քամին օրորում, Դու էլ հավերժ ուշանում: Պետք է վաղը աշխատել, Որ չափից ետ չնկնել. Վաղվա օրդ կրկին Վաղվան հանձնել ՈՒ ուշացած քո քամուն գտնել: Վաղվա օրդ նույնը կլինի Քամին դեպի հարազատ Գետակը կփչի. Հուզմունքից էլի արցունքներդ կթափվի Ու գետակը տխուր' սրտիդ պես կլացի: Ներսումդ էլ քամին կփչի ՈՒ սիրդտ աղմուկով կփախչի Աստված էլ անվերջ վարդեր կուղարկի. 06.05.08թ

Մնաք բարով

Изображение
Ինձ հետ են երկիրն ու երկինքը, Լուսինն ու ծագող արևը, Խռոված շներն ու առաջին բարևը։ Երկնագույն երկինք մեռած Ու վառ արև մոռացված։ Բոլոր լույսերը մերժված Եվ հույզերն ալեկ...

Դա մենք էինք

Изображение
Դա մենք էինք, ստվե'ր լուսեղենից, Որ ապրեցինք պատրաքներով: Մենք ոռնում էինք լեռներում ԵՎ դողեդող ժպտում գիշերներում... Մենք հյուսված էինք հեքիաթներից, Հայտնվում էինք գիշ...

Նատյուրմորտ

Изображение
Երջանկության շղարշի տակ, Ապրել ենք միշտ մի ստվերի տակ. Ցավեցնող, չեղած մի պարան~ Մեզ՝ մեր անհայտ երգով շքամուտք տարան... Մի պայծառ շո'ղ միջանցքում, Մի հուսահատ աղաղակ հետ է կանչում. Եվ մեր մութ ու պայծառ հայացքն է՝ Միշտ վերջինը թվացող... Առջեվում է, ահա՝ լույսի շքամուտքը, Սև լույսն է՝ միշտ գույնզգույն թվացող. Աչքերումս մի շրջանաձեվ պտույտ, եվ տեսա նրա ձեռքին՝ պարանը կապույտ: նրա աչքերը կանչում էին ինձ փրկելու. Ծրագիր. - նրան փրկեի ու հետ էի դառնալու, Բայց նա՝  անգամ չկա~ր, Գունախաղով ծաղրանկար էլ չկար.... Լսվեց միջանցքից հուսահատ ձայնը՝ հոգեվարքի կանչով: Հետեվում մի երգ էր ցնդող. << Օդում դողալով թող լողանք, Թող մեկ պայծառ գիշեր լույս ուրանք. Մի քանի վայրկյան է առջեվում, Չկրկնվող վայրկյանները կյանք են տենչում:>> Արդեն արշալույսում դողս կորավ. Բռնեցի միջանցքի լույսը հոգեվարկի կանչով Դա վերջին գիշերն էր' լողացող եվ վախ էր՝ միայն «նկար» թվացող... 23.05.12թ. 03:45

Թունավոր համբյուր

Изображение
ՈՒզում եմ լույսել շողերը մթիդ, ՈՒզում եմ խայթել թույնը սրտիդ. Համբյուրելով թույնոտ լեզուդ, Ավիրել ոսոխ թախիծը հոգուդ... ՈՒզում եմ շողել լույսերը քո մարմնի, ՈՒզում եմ ցողել համբյուր քո կրծքին. ԵՒ դու հարբես տենչով իմ գիշերվա, ՈՒ թույնդ իմ գիշերում գինիանա. Մենք էլ հարբենք այդ գինիով, Մենք էլ սիրվենք անհուն գնով: Երբ թույնդ, իմ գիշերում` թորվի տենչով, Պարուրեմ պարանոցդ համբյուրի տենչով, Երբ դու հարբես սիրո տենչանքով, Պառկես կիսամերկ քո զգեստով, Ես կբոցե՛մ  լույսերը քո մթի, Ես կխենթեմ գույները մթի. Մթերդ, ինքը վառ կրակ դարձաց, Կկանչեն ինձ՝ քեզ տիրելու. Սիրտդ, ինքը լույս կտրած, Կկանչի ինձ գիշերելու: Երբ գամ քեզ հետ գիշերելու, ԵՎ դու էլ լցված լինես թույնով խայթելու, Կհամբյուրվե՛նք շուրթերով մեր թուլության: Երբ հպպեմ շուրթս քո կրծքին, ԵՎ պարուրեմ սիրո արբուքին, ՈՒ շողեմ լույսի եղյամներին՝ Քո թույնոտ լուսաբացներին... Կհամբյուրվենք լեզվով՝ թույնավոր մեր շուրթերի.. ՈՒզում եմ շողել լույսերը մթիդ, ՈՒզում եմ շրջել տակառը թույնիդ. Համբյուրելով թույնավոր լեզու...

Բարի լույս գիշեր…

Изображение
Ամեն երեկո, լուսնի շողերում, Իմ հուշերը փայլեր են տալիս. Միայն աստղերն են հուշերս կարդում, Կարդում են ու իրարու սեր են տալիս…