ԲԱՐԻ ԼՈՒ՜ՅՍ ԳԻՇԵՐ...
Լուսե մի տանիք անլուսամուտ,
Այրվում է ջրում`շուրթերը կանաչ։
Պատերը դեղնած, ծխի մեջ կորած,
Ծաղկել են ահա` հոգուս վերնահարկում։
Ներքևի հարկում, մի գունատված տիկին,
Նստել է սառած, լացում է, լացում....
Լացում է ու խեղդում հոգիս նորամաշ,
Արցունքները դանդաղ, հոգիս քերելով,
Իջնում են վար, իջնում են թոքերիս պատերով միալար,
Իջնում են` միանան սրտիս հողմավար։
Ա՜խ, թե լիներ մի հնար`
Ծխեի տիկնոջ աչքերը կանաչ,
Ա ՜խ, հե'տ ծխեի կարմիրը կամաց....
Գետնահարկում ահա` լույսերը ծաղկած,
Այրում են, եռում արմատներով փշոտ,
Հատակը քրտնել, շիկնել է լույսից,
Պատկեր է կերտում հոգուս պատերին։
Պատկերներիս մեջ լույսեր են վա՜ռ, ալ վառ
Ու կարմիրը վառվում է, ծխում։
Ծխի մեջ, կամաց , երեկոն է հասնում,
Այրվում է ու դողում սրտիս բաբախում,
Սիրտս էլ, ահա, լեզու է առել,
Հուզվել է, հյուծվել ու գոռում է կամաց ....
Մերթ_մերթ ճչում է վերջին պահերին,
Բաբախյուն նկարելով գալիք օրերին....
Ձայն չկա....
Անձա՜յն ու անձա՜յն,
Անձայն ձայներում խլացած է հոգիս,
Մեկ էլ` ծամոնի նման ձգվում է անծայր,
Ծորում է կամաց թոքերիս տաճար....
Սիրտս` փոշոտ ու թաց, շաղախվել է օդում,
Վերելակի պես օդում քշում է հոգիս,
Քշում է քամին դեղին ու կանաչ,
Ծխի մեջ արբած` լողում է լույսին....
Լուսինն այրվում է երակներիս մեջ,
Դանդաղ ու կամաց իջնում,
Թոքերիս մեջ երեկոն է ծխում,
Ծխու՜մ է, ծխու՜մ` կարմիր ու կանաչ։
Կոկորդիս դալուկ` մի ծեր փիղ նստած,
Լացում է, լացում, լացի մեջ խեղդում,
Թոքերիս մեջ եռում է մի սեր,
Եռում է սրտիս սեղմելով,
Ժայթքում է` փղին դուրս մղելով....
Աստղերը ահա` շարվել են օդում,
Աստղերը թաց` կաթում են վարսերիս,
Շուրթերը դանդաղ բացվում են կամաց ու քնքուշ,
Մոտենում են ու կաթում աստղերի առանցքում։
Կաթիլները սահում են մեղմ,
Այգաբացի նման,
Ու ձեռքերս էլ ահա` սահում են հիմա....
Սերե՜րը, սերե՜րը, սերեր են օդում,
Սերեչը թաց_թաց սահում են գիշերը` լուսնի նման,
Սահում են, սահում տա՜ք երազիս փարված,
Սերերը սահում են սիրելու`
Գիշերվա տակ,
Օդին սիրո բույրը շաղախելով
Ու մենության շուրթերի հետ պարելով,
Իջնում է տաք կրծքիս տակ պահված իմ բոլոր անրջական ու փոշոտ,
Լռությամբ հոշոտված գիշերներում....

Комментарии
Отправить комментарий