Թող անէանամ միջանցքներում արև ու լուսնի

Այս գիշեր, դու կխաթարես վախճանն անեծքի։ Այս գիշեր նորից իմ գործը անհայտությունով կկառչի, նորից չի հնչի ղողանջը վերջին, նորից դու կխլես պարանը, որ էլի իմ կյանքը տառապի։ կգաս, ինքդ էլ մոլոր, ձեռքերդ էլ պարանը՝ պարանը իմ վերջին... Այ՛ս գիշեր... գոնե հիմա, գոնե հիմա թո'ղ ծխեմ վերջին ծուխս արդեն, որ իմ ծխով աշխարհն արբենա, որ իմ ծխով մարդկանց բախտերը բանաս... Հոգնել եմ, Տեր, հոգնել եմ վաղուց։ Թո'ղ մոլորվեն ոտքերս, թող քարանան ու չխանգարեն ձեռքերս։ Թող, որ հողն այս հագենա և ծառերը հոշոտեն իմ մարմինը. Այս գիշեր... գթա' ինձ, Տե՛ր, լինես դու անխնա: վերցրո'ւ ինձ, թող քո եդեմում մորս ցավը լույս դառնա, և լռեն ողբերն աշխարհի, և կլսվի աշխարհը իմ նորածին ձայներով, և իմ փոխարեն նա երջանիկ կլինի... Իմ վախճանով թո'ղ մի նոր արև բանի, մի վառ արև՝ անարգել ու անվնաս, որ մորս դեմքը ժպիտով լվաս... Այս գիշեր... այս գիշեր, ա'ռ ինձ քո ձեռքերին, Վերցրու և տուր խորքը քո հողի։ Թող մի ծաղիկ բանվի՝ վերջում այս անվերջության։ Այս գիշեր կտրի՛ր ինձ այս տենդագին սաստից քո' ինքնավախճանի,
ա'ռ ինձ, թո'ղ մեղքով չլինի։ Վերցրու ինձ ծառա քո ձեռքերի, ծառա՝ Սուրբ ու առաքինի։ Թող, որ լինեմ քեզ պարուրված գործիք ձայնի, որ ամեն զեփյուռում մորս մի քնքուշ մեղեդի կսուլի... 
 Տե'ր, իսկ թե չգթաս, չառնես Սուրբ քաղաքդ, թե դու էլ ողորմությունդ չտաս' թո՛ղ ինձ, թո'ղ անէանամ միջանցքներում արև ու լուսնի….

30.08.17թ.  02։45