Իսկ դու որոնիր իմ կարոտը քո ներսը…
Թող իմ սիրո կարոտը
ծովի փոթորկող ալիքների պես
փոթորկի քո ներսը։
Թող իմ սիրո կարոտը քամու պես
սահի քո հագուստը,
իսկ դու որոնես իմ կարոտը քո ներսը.
Թող արևային անձրևների պես,
Իջնեմ քո ծով կոնքերին
ՈՒ անձրևային նոտաների հետ
շոյեմ սրտիդ մեղմացած զարկերը,
Իսկ դու որոնես իմ կարոտը քո ներսը...
Փոթորկի պես, միալար,
հպվում եմ մինչ սրտիդ
կարոտի բաժանարար ուղղին
Մինչ սիրտդ դողում է մատներիս,
իմ կարոտած շուրթերը,
որոնում են քո կարոտը՝
քո դողացող կոնքերին ու կաթնահամ շուրթերին։
Քո մարմինն է ստվերագրվել ձեռքերիս
Ու քո ստորակետները
ջերմասնում են հոգիս։
Քո տաք փակագծերի մեջ
Դողում է սիրտը՝ գծիկներիդ
որոնումից.
Քո գիշերները փետուրների պես
իջնում է մերկ լուսնից
Ու մեր շուրթերը աստղերի նման
սևագրում են գիշերը
Ստորակետները խառնվել են
քո ծովերի մեջ
իսկ վերջակետները կորել են վաղուց
քո հուշերի վանիլից
իսկ դու որոնիր իմ կարոտը քո ներսը...
Քո մոտիկից հեռու,
Իմ մոտիկն է հեռու,
Ու քո հեռվից
Իմ մոտիկը՝
բաց է գրգի պես։
Հիմա հեռու, աստղերի մեջ,
Քո հեռուն է մոտենում անձրևի հետ։
Մտքերը տանում են,
տանում են, սիրելիս,
Քո կարոտը գնում է ամպերի մեջ։
Մտքերը երգում են,
երգում են, սիրելիս,
Գիշերվա պես մեղմ,
տանում են ինձ անհետ։
Թող մեր սիրո կարոտը քամու պես,
փոթորկի քո հագուստը
Մինչ քո սիրո կարոտը դողում է հեռվից
իմ կարոտած շուրթերը
որոնում են քո կարոտը
Իսկ դու,,
որոնի՛ր
իմ կարոտը՝
քո ներսը...
20.04.18
