Կարճատես Տեսակցություն
Այս ո՞վ է եկել՝
Հողս խնամում,
Այս ո՞վ է եկել՝
Ծաղաբույր տարածում,
Մա՜յրս է եկել՝
Դալուկ մի ծաղիկ...
Մայրս է չոքել,
Տատասկը պոկում։
Մայրս է միշտ,
Ամեն առիթով,
Հողս պատել,
Իր արցունքներով.
Մայրս է միշտ՝
Ամեն լուսնին,
Անքո՜ւն աղոթել,
Սպասել որդիներին,
Որ հողին է տվել
Ժամանակն անգութ,
Որ չի լռել՝ ճշմարտությունն
Անզուսպ ու անօգուտ...
Մայրս է այցելել,
Տա՜ք հագուստ շիրմիu.
Մայրս է այցելել,
Գրկել է հոգիս։
Մայրս ծաղիկը սրտիս,
Մայրս է, դո'ղ աչքերիս.
Ջսպվածության խրատ.
Անփո՜րձ էին ձեռքերս,
Որ Խաղացին անցած տարիներիս։
Մայրս է եկել՝
Հոգիս գուրգուրել
Մայրս է եկել՝,
-Հաց եմ բերել, որդի'ս,
Կե'ր, որ հանգստանա հոգիս։
Մայրս՝ Սուրբ ճրագը մեջքիս։
Մայրս՝ զսպվածության կնիքը խղճիս...
-Աղոթի'ր, որդիս,
Հիշի'ր օրերն հաղորդության:
-Ապաշխարհի'ր որդիս,
Հիշի'ր օրերն անցած ողբերգության,
Տիրոջ մեջ է բանալին՝ փրկության…
-Աղոթում եմ, մա'յր,
Երեկ հիշել էի օրը մանկության.
-Աղոթում եմ, մա'յր,
Շրջում մանկության լուսե խրճիթով,
Որ ամենալուսավորն էր Սրբությամբ,
Որ ամենաշքեղն էր՝ պերճանքի պակասով,
Բայց երկրի ճրագը ոգեղեն լուսավորությա'մբ:
-Աղոթում եմ, մա'յրս:
-դե', ժպտա' մի քիչ
-Ժպտում եմ, մա'յրս,
Լույսով լվամ դեմքդ միքիչ,
Որ սիրով ցողեմ վերքերը սրտիդ,
Որ դարման դառնամ թաղծոտ աչերիդ,
Կարոտից շփոթվել է խոսքդ ու լեզուդ
Սառել են մա՜յրս, արցունքները հոգուդ.
Կարոտից ճմլվել են աստղերն աչերուդ,
Իսկ իմ կարոտը՝ զանգ է սրտիդ,
Եվ իմ կարոտի'ց, Մայրի'կ,
Մոխրագույն է հագել աշխարհն ամեհի,
Խամրել են գույները լուսաբացների…
-Աղոթում եմ, Մայրիկ,
Ու հիշում խրճիթը մեր մանկության։
Աղոթում եմ, Մայրիկ,
Ու հիշում բույրը վսեմ չքամության…
Մայրս է եկել
Հողս խնամում,
Մայրս է եկել,
Ծաղկի բույր տարածում։
-Մա'յրս, հող չէ սա,
Ժամանա'կն է ինձ,
Փակել հազար տարի։
-Մա'յրս, մահիճ չէ' սա,
Սա՝ Ճահիճ է,
Ուր կառչած եմ, բյո՜ւր տարիներ,
Դո'ւ ես քաշում ափը լույսի,
Դո'ւ ես կանչում բաժակը ջրիդ,
Դո'ւ ես սպասում աղոթք շուրթերիդ,
Զոր ու գիշեր արցունքն աչքերիդ…
...Բայց ուշ է արդեն,
Պետք է գնաս...
Շներն են ոռնում,
Քե՛զ աննկատ, ինձ՝ նշան տալիս,
Որ ուշ է արդեն,
Անցան ժամերը հանդիպման,
Արդեն պիտի գնաս... պիտի գնաս,
խոսքը քարանում է շուրթերիս
«Հաջո՜ղ, մայրիկ»…
Սառցրել եմ, դե', հերի'ք պահեմ,
Չե'մ լա քեզ մոտ, հոգի'ս,
Բայց ուշ է, արդեն՝ պետք է գնաս,
Ու տերն է պահապան` քո գայլերին։
Ա'ռ համբյուրս՝ վերջին,
եղբոյր իմ այցին...
04.10.17թ. 00:45
