Մեր սիրո այգին
Գնում ես արդեն... Քո քայլերի տակ՝ վրձինի նման նկարելով մեր հուշերը հին, որ պետք չէր հիշել բնա՛վ, և երկար նայել քո ոտքերին։ Քո քայլերգի տակ տերևի նման հոգիս է թափվում՝ չորացած այգու նստարաններին, ու քո մեջկի ուրվագծում խաչվել են երազներն ու վերջին խոսքերս քարացել շուրթերիս։ Սակայն չեմ խոսի, իմ անգին, դու արագ գնա... Թող քո քայլերի տակ սիրտս անձրևի նման իջնի փշերի մեջ ու այգու սիրող զույգերը պարեն խենթացած, իմ անձրևի տակ... Հետո դու դանդաղ կկորչես այգու թաց ծառների մեջ, իսկ ես կսեխմեմ ձեռքերս ափերիս ու կգրկեմ հոգիդ... Բայց դու հետ չնայես դու... արագ գնա... Հետո կհիշեմ նույն եդ քայլերդ ու քո քայլերի հավասարությամբ կքայլեմ հակառակ քամուն, որ քամին փոթորկի աչքերս ու արցունքներդ քարանան օդում։ Ես ներսից պինդ կսեխմեմ ականջներս ու լեզուդ կուլ կտամ ատամներիս տակ և լուռ կժպտամ այգու ծանոթ անցնողներին, իսկ թե բարև տան ու հարցնեն, թե՝ ոնց եմ, ես հիմարի պես կժպտամ ու արևի նման կշողա իմ ձայնը այգու հուսահատ ծերունիներին։ Անձրևը կխարխաբվի իմ ձայնից ու արև խշողա այգում, քո հակառակ ճամփեզրին։ Հետո ես կհեռանամ այգուց ու թաց մայթերով կքայլեմ երկար՝ մինչև արևը չորասնի հոգիս մայթերից... Վերջում ես վերջին անգամ խորը շնչիս մեջ կառնեմ քո հոգին, եդ թաց մայթեզրի վերջին գոլորշուց, քո վարսերի բույրը կշնչեմ ու կմոտենամ քո լուսամուտին, նորից... Դու երևի նույնիսկ տանը չես, նորից։ Շրջում ես ինքնամոռած ու երջանիկ... կամ գուցե չես էլ հիշում... Հաջորդ օրը, ես կրկին կգամ մեր այգի, որտեղ պայծառ գարուն է, իսկ իմ հագին երեկվա անձրևային հագուստն է ու քո անձրևանոցը ձեռքիս, բռնակը ձեռքիս մեջ փշրված։ Այգու սրճարանում սուրճի գավաթի մեջից դառը սև սերիալի հոտ է գալիս, մինչդեռ երեկ կարծես քո համբյուրի համը լիներ շուրթերիս։ Գիտեմ, որ տհաճ է, բայց խմում եմ էլի ու էլի, սպասելով, թե գուցե ինքդ հետ կգաս նորից...
Արդեն մայրամուտ է, սիրելիս, բայց դու չկաս... իսկ ես մայրամուտը գրկել եմ ուզում, և հեռանում եմ մայրամուտի շողերի հետքերով…
21.08.18թ.
