Сообщения

Կթափառեմ հոգուս մենությամբ

Изображение
Քո հոգին հիմա մի պաղ առվակ է, որ ջերմում էր ձմռանն ու երգում՝ ամառային մի երեկո… Հիմա քո լռության մեջ, թվում է, թե հոգեցուցիչ ամպեր են, բայց ես կարդում եմ քո աչքերը։ Երանի մտնեի արյանդ մեջ, թափառեի քո մարմնում, լսեի քո մենության սիմֆոնիան ու ամպվեի քո սրտի եղանակներում… Քեզ փնտրելուց ես վեր չեմ նայի, Կփակեմ աչքերս, որ չզգաս հոգիս։ Լուռ ու գլխիկոր, ամպերի պես կհետևեմ,  երբ քո հոգին տխուր մի օր վեր նայի… Այնժամ, երբ կխորտակվի հոգիս  արշալույսի վաղորդյան վերջին շնչին,  ես կգա՛մ նորից  որպես զեփյուռ, որպես գարուն… Այնժամ, երբ աշնան վերջին մայրամոտը լռի, երբ քո հոգում անտակ մայրամուտը եթերի, Իմ պաղաղ հոգին կիջնի ձյունացած,  որպես ձյուն, որպես զովք, կամ կռունկ քաղցած…

Ես թակում եմ դուռը սրտիս

Изображение
Ես թակում եմ դուռը սրտիս... Ո՛ղջ եմ, թափառում եմ, հոգի՛ս, Մի տեսակ ուրիշ, շրջում եմ մթում, Մի տեսակ ուրիշ եմ շնչում ամենքից։ Հոսում ես, գիշե՛ր, եռում ես, հոգի՛ս, Անկուշտի պես սահում ձեռքիս։ Հոսի՛ր, պատմի՛ր վառ թևուտից, Խոսի՛ր թով-թաց վերջալույսից։ Ինձ մի՛ պատմիր առավոտվա փոշին, Մեղմ ներարկի՛ր ուշացումից. Ես մոռացել եմ հոգալ իմ մասին, Հեռացել եմ, վերացել աշխարհից, Դարձել եմ երազահան ու քնահարամ, Մտել եմ ու ցուրտ մթության մեջ լողացել, Մրսել եմ, դողացել, հոգիս մոռացել։ Աշխարհում վերքեր են միայն հոսում, Անբախտ ու խորթ որբերի բիբերում։ Երանի ճախրեի խղճի թավուտներում, Լույս տանեի Սուրբ դարպասաձող, Եվ բարին ցանեի այն սրտերում, Որ խոցում են մայրերին ու որբերին, Եվ հանձնում են պտուղը բախտի ծառին, Թողնելով մեկուսի, թափառող ու անտեր. Թողնում են մայթերին՝ սոված ու անտուն, Որոնելու կյանքում բախտ ու ջերմություն: Իսկ մայթերում ո՞վ կա բարի՝ Գողե՛րն են միայն ժպտում որբերին, Եվ մի քանի պոռնիկ գրկում են ուժգին, Հիշելով իրենց վերքերը կյանքի։ Ժպտում են, գրկո՛ւմ, ավերը կիսում, Իսկ բարո մարդիկ, անցնում են ...

ՔՈ ԿԱՐՈՏԸ...

Изображение
ՔՈ ԿԱՐՈՏԸ ... Դու եկել ես ու լուռ նստել անկողնուս,   վարդի պես դատարկ       փչում ես լուսամուտից`  ուր թախծից խոնավացած,  սերն է քաղցած,   լռության մեջ շաղախ      կարոտն իր կաթում. Երբեմն պատերս նկարում էին  մեր սերն ավարտված,  և կարծես մի վերջին անգամ,    սիրում էին իրար         մեր ստվերներն անթև     և ավետում, որ սիրվեինք մի վերջին     անգամ...  Ստվերները լուռ ու       անձրևի նման  օրօրում էին իմ մենության հոգին,  և վերջում       վերջին համբույրի նման,  իջնում էին դանդաղ       հոգուս մատներին։     Աստղերը քայլում էին մութ գիշերվա մեջ,  կորցրել էին բառերը       սրտիս մեջ,   և բառերը մեղեդի դարձաց    հոսում էին հոգուս պատերին։ Սիրտս փոթորկի պես ավերում էր առավոտը,  երբ ամեն երեկո       շշնջում էր քո կարոտը։           ...

Դուք այդ ո՞ր հեռուներից եք գալիս

Изображение
Դու'ք այդ ո՞ր հեռուներից եք գալիս... Ինքնագոհ, գոռոզ, քմծիծաղով... Բոլորդ անբիծ ու ճերմակ էիք՝ դեռ հեռուներից... ու բոլորդ ճերմակ առեղծված... Ձեր աչքերում չկան ձեր հին հեռուները... Դուք այդ ո՞ր հեռուներից եք գալիս.

Իմ վարարած կարոտիս համար

Изображение
Գիշերը եկավ, համբյուր է ցողում, Նեկտարը լուսնի մուգ շուրթերով։ Գիշերը եկավ՝ թանձր ու անձրև, Իր միաձև համբյուրի շողով։ Լուսինն էլ իջավ անձրևի հետ՝ Կաթիլների տաք համբյուրի պես. Տարել է գիշերը անձրևը գող, Կաթում են աստղերը, լուսինն է դող։ Գարունն էլ իջավ սիրու՜ն սոնատ, Ու երկարեց իրիկվան լուսնոտ, Իմ վարարած կարոտիս համար, Աստղեր շարեց շուրթին անքուն։ Ճերմակեց սերս պատերին սև Ու երկարեց լուսնին թաքուն։ Ի՛մ վարարած կարոտիս համար, Լուսինն էլ իջավ անձրևի հետ։ Պատերն էլ եկան շոյելու պես, Անձրևն էլ տա՜ք համբյուրի հետք։ Իմ վարարած, կարոտիս համար, Համբյուրում էի բարձը երազի հետ։ Էլ վարարեց գիշերը խելար ՈՒ համբյուրեց սրտիս անձրև։ Սիրտս՝ անձև, ինձնի՜ց խելար, Շուրթիս հոսեց լուսնից անքուն։ Աստղեր ելան, ինձնից թաքուն, Բոցկլտալով ճաղի էջում, Իջան անքուն անձրևի ցող. Ի՛մ վարարած, կարոտիս համար, Ինձնից խելար՝ լուսի՜նն էր գող։ 11.04.18թ. 05:47

Ես քո անունն եմ շնչել իմ հոգին

Изображение
Հիշիր, փերուհի Հիշիր, որքան էլ լուսինը չհուշի։ Հիշիր, որքան էլ կյանքը հոգիս խոցի, Որքան էլ, թեպետ երկինքը ալեկոծի, Կպահե՛մ քո պահապան աղոթքը լույսի… Լսի՛ր երբեմնի մեղեդին կեղեված լուսնի, Թեպետ երբեմն միտքս հետդ չխոսի, Երբեմն հոգիս խորը համրանա, Թեպետ սիրտս աշխարհում դառնանա, Կպահե՛մ քո պահապան աղոթքը լույսի. Լսիր փերուհի, Լսի՛ր համրած մեղեդին քո կրծքի, կրկին ելնում եմ ես խավար ճամփի, Կրկին կարեմ որոտը բախտիս, Եվ հենց դո՛ւ ես հռչակը մեջքիս, Որ տերն էր կարգել՝ պահպանես հոգիս, Դու մի թախծիր իմ բախումներից, Թող իմ կարոտը քեզ թով մեղեդի թովա, ՈՒ դու պարես փոթորկումից ու շանթից, Բայց քեզ երգչոտ մեղեդի թվա...

Գողացված առավոտը

Изображение
Ձմռան վերջին գիշերն էր «Աբովյան» Ք.Կ.Հ.-ում։ Գիշերվա մեջ մայրամուտաձև լույսերը ստվերել էին ծիածանաձև վարագույրի ճեղքից և խառնվելով բալամուտի դեղին ճառագայթներին, առաստաղին ծովակի ալիքաձև բծեր էին որոնում։ Բանտախցում Աբել անունով մի պատանի էր ապրում, ով տառապում էր անքնությամբ և գիշերները պառկած իր գունագեղ անկյունում մտովի նկարում էր առաստաղին։ Առաստաղի դեղնականչավուն շրուշակներում ծխախոտի ծուխը ծովի պես ալեկոծում էր Աբելի մտքերը։ Լռության մեջ բացիլներ կային, կողակից սենյակի ստվերները աղմկում էին փոշու մեջ։ Ձմռան վերջին գիշերը ջերմում էր այնքան, որ սառել էր դիմափոշին ճաղապակու երկաթե լարերին։ Լույսերը, պարելով արշալույսի հոտի նման, խծկվում էին ամբողջ գիշեր Աբելի կոպերի մեջ։ Գիշերը լուսավոր էր ու տագնապալից։ Կարծես ավետեր, որ շուտով կգաին ու կվերջանան գարունները... Աբելը, խորասուզված մտքերի անծայր ծովում, այրված ծխախոտը մոռացել էր իր գունագեղ անկողնում։ Լռությունն անտանելի էր այնքան, երբ հնչեց հեռախոսի զանգը։ Հեռախոսը ընդամենը չորս միլիմետր հեռավորության վրա թվում էր հեռու, անհաս, առա...

Մեր սիրո այգին

Изображение
Գնում ես արդեն...   Քո  քայլերի տակ՝ վրձինի նման նկարելով մեր հուշերը հին, որ պետք չէր հիշել բնա՛վ, և երկար նայել քո ոտքերին։ Քո քայլերգի տակ տերևի նման հոգիս է թափվում՝ չորացած այգու նստարաններին, ու քո մեջկի ուրվագծում խաչվել են երազներն ու վերջին խոսքերս քարացել շուրթերիս։ Սակայն չեմ խոսի, իմ անգին, դու արագ գնա...  Թող քո քայլերի տակ սիրտս անձրևի նման իջնի փշերի մեջ ու այգու սիրող զույգերը պարեն խենթացած, իմ անձրևի տակ... Հետո դու դանդաղ կկորչես այգու թաց ծառների մեջ, իսկ ես կսեխմեմ ձեռքերս ափերիս ու կգրկեմ հոգիդ... Բայց դու հետ չնայես դու... արագ գնա... Հետո կհիշեմ նույն եդ քայլերդ ու քո քայլերի հավասարությամբ կքայլեմ հակառակ քամուն, որ քամին փոթորկի աչքերս ու արցունքներդ քարանան օդում։ Ես ներսից պինդ կսեխմեմ ականջներս ու լեզուդ կուլ կտամ ատամներիս տակ և լուռ կժպտամ այգու ծանոթ անցնողներին, իսկ թե բարև տան ու հարցնեն, թե՝ ոնց եմ, ես հիմարի պես կժպտամ ու արևի նման կշողա իմ ձայնը այգու հուսահատ ծերունիներին։ Անձրևը կխարխաբվի իմ ձայնից  ու արև խշողա այգում, ք...

Իսկ դու որոնիր իմ կարոտը քո ներսը…

Изображение
Թող իմ սիրո կարոտը  ծովի փոթորկող ալիքների պես      փոթորկի քո ներսը։   Թող իմ սիրո կարոտը քամու պես       սահի քո հագուստը,    իսկ դու որոնես իմ կարոտը քո ներսը.        Թող արևային անձրևների պես,     Իջնեմ քո ծով կոնքերին ՈՒ անձրևային նոտաների հետ    շոյեմ սրտիդ մեղմացած զարկերը,  Իսկ դու որոնես իմ կարոտը քո ներսը...  Փոթորկի պես, միալար,     հպվում եմ մինչ սրտիդ կարոտի բաժանարար ուղղին Մինչ սիրտդ դողում է մատներիս,     իմ կարոտած շուրթերը,  որոնում են քո կարոտը՝ քո դողացող կոնքերին ու կաթնահամ շուրթերին։   Քո մարմինն է ստվերագրվել ձեռքերիս    Ու քո ստորակետները            ջերմասնում են հոգիս։       Քո տաք փակագծերի մեջ Դողում է սիրտը՝ գծիկներիդ                                            որոնում...

Փշերն էլ ծաղկում են՝ վարդերի նման

Изображение
Փշերն էլ ծաղկում են՝ վարդերի նման, Ավելի խոսուն ու ավելի անձայն։ Խոսում են վերջում փշերի մասին, Թե ինչպես ճերմակ վարդերի հասան։ Լուռ ու անձայն գիշերավա եթերումից, Թե գարունքի փոշոտման սովից, Տանում է դանդաղ ծաղկումը մեղրի...      Փշերն էլ ծաղկում են՝ վարդերի նման ...»

Լույս աղջիկ, լուսերես

Изображение
Լույս ես, լույս աղջի՛կ, լուսերես, Դու սիրուն ես գիշերվա պես. Քո աչքերի մեջ աստղեր կան խոր, ՈՒ փայլում են քամիներին բոլոր, Ծաղկում են, հասնու՛մ լուսնին կլոր։ Լուսինը՝ մոլոր, հարբել է հիմա, Խանդում է, գժվո՛ւմ իմ սիրո հմա։ Ա՜խ դու՜ աղջի՛կ իմ ժպտերես, Համա նայի՛ր, համբյուրս տես. Տե՛ս չկարմրես աստղերի պես, Դառնամ համիդ վանիլն անշեջ... Հուր ես դո՛ւ, լուռ ու հուր ես լուսե, Քո աչքերն անլուռ սիրերգը հյուսե։ Ու՞ր ես դու, կույր աչքերս հույր կանչե, Ծաղկած են, ահա՛, աստղերը անքուն, Եկել սահում են երազներիս արանքում։ Քո՝ մեկ ժպիտի համար, Փարթամացան լեռները մեր, ՈՒր գետակները վարար, Հոսում են հոգուս մարգագետնում։ Հիմա ծաղկել է հոգիս՝ Քո սերը լույսապատյան, Ուր քո ժպիտն է ծաղկում Հուր հավիտյան։

Կհեռանան կարոտներն օդում

Изображение
Բարև Հասմի՛կ, Շուշա՛ն ու Վա՛րդ, Գարնան զեփյո՛ւռ, սրտին վհատ։ Բարև երկի՛նք, փողո՛ց ու բա՛կ, Ու բաց Մանուշակ քո ոտքերի տակ։ Ես իմ հեռու, սրտի խորքում, Մի ձյունածածկ լուսին ունեմ։ Ես իմ խելար հոքուս խորքում, Մի անտակ ու անլաստ թախիծ ունեմ։    Ու գնում է թախիծը լճակներում հեռու, Գնում է գետերով, պարզ երկնքի տակ, Գնում են հոսեն անտառներում հեռու, Գնում են ծաղկեն ծաղկի ու լորենու։ Օրերը ողորկ կանցեն կգնան... Կհեռանան ժամերը բոլոր, Կանցնեն աշնան հավքերի պես, Կհեռանան կարոտներն օդում. Լրտեսելով ձմռան մեղեդու նման, Կծաղկեն գարնան եզրին եթերված ... խշխշում է շշուկներում, կարոտի գույնը լույսերի, Շոշափելով շշուկները շրթունքներով անշոշափելի, ԵՒ մեկ էլ շողերն են շշնջում կոփերիս շաղախված՝, -Դառնում եմ լույսերին՝ շերտատված ու շբոթված...

Թող անէանամ միջանցքներում արև ու լուսնի

Изображение
Այս գիշեր, դու կխաթարես վախճանն անեծքի։ Այս գիշեր նորից իմ գործը անհայտությունով կկառչի, նորից չի հնչի ղողանջը վերջին, նորից դու կխլես պարանը, որ էլի իմ կյանքը տառապի։ կգաս, ինքդ էլ մոլոր, ձեռքերդ էլ պարանը՝ պարանը իմ վերջին... Այ՛ս գիշեր... գոնե հիմա, գոնե հիմա թո'ղ ծխեմ վերջին ծուխս արդեն, որ իմ ծխով աշխարհն արբենա, որ իմ ծխով մարդկանց բախտերը բանաս... Հոգնել եմ, Տեր, հոգնել եմ վաղուց։ Թո'ղ մոլորվեն ոտքերս, թող քարանան ու չխանգարեն ձեռքերս։ Թող, որ հողն այս հագենա և ծառերը հոշոտեն իմ մարմինը. Այս գիշեր... գթա' ինձ, Տե՛ր, լինես դու անխնա: վերցրո'ւ ինձ, թող քո եդեմում մորս ցավը լույս դառնա, և լռեն ողբերն աշխարհի, և կլսվի աշխարհը իմ նորածին ձայներով, և իմ փոխարեն նա երջանիկ կլինի... Իմ վախճանով թո'ղ մի նոր արև բանի, մի վառ արև՝ անարգել ու անվնաս, որ մորս դեմքը ժպիտով լվաս... Այս գիշեր... այս գիշեր, ա'ռ ինձ քո ձեռքերին, Վերցրու և տուր խորքը քո հողի։ Թող մի ծաղիկ բանվի՝ վերջում այս անվերջության։ Այս գիշեր կտրի՛ր ինձ այս տենդագին սաստից քո' ինքնավախճանի, ա'ռ...

Կարճատես Տեսակցություն

Изображение
Այս ո՞վ է եկել՝ Հողս խնամում, Այս ո՞վ է եկել՝ Ծաղաբույր տարածում, Մա՜յրս է եկել՝ Դալուկ մի ծաղիկ... Մայրս է չոքել, Տատասկը պոկում։ Մայրս է միշտ, Ամեն առիթով, Հողս պատել, Իր արցունքներով. Մայրս է միշտ՝ Ամեն լուսնին, Անքո՜ւն աղոթել, Սպասել որդիներին, Որ հողին է տվել  Ժամանակն անգութ, Որ չի լռել՝ ճշմարտությունն Անզուսպ ու անօգուտ... Մայրս է այցելել, Տա՜ք հագուստ շիրմիu. Մայրս է այցելել, Գրկել է հոգիս։ Մայրս ծաղիկը սրտիս, Մայրս է, դո'ղ աչքերիս. Ջսպվածության խրատ. Անփո՜րձ էին ձեռքերս, Որ Խաղացին անցած տարիներիս։ Մայրս է եկել՝ Հոգիս գուրգուրել Մայրս է եկել՝, -Հաց եմ բերել, որդի'ս, Կե'ր, որ հանգստանա հոգիս։ Մայրս՝ Սուրբ ճրագը մեջքիս։ Մայրս՝ զսպվածության կնիքը խղճիս... -Աղոթի'ր, որդիս, Հիշի'ր օրերն հաղորդության: -Ապաշխարհի'ր որդիս, Հիշի'ր օրերն անցած ողբերգության, Տիրոջ մեջ է բանալին՝ փրկության… -Աղոթում եմ, մա'յր, Երեկ հիշել էի օրը մանկության. -Աղոթում եմ, մա'յր,  Շրջում մանկության լուսե խրճիթով, Որ ամենալուսավորն էր Սրբությամբ, Որ ամենաշքեղն էր՝ պերճանքի պ...