Ցուրտ է մրսել են թևերը հավքի

Ցուրտ է մրսել են թևերը հավքի
Նա դեռ իր հոգում ճախրանք ունի
Ուր երգում են բլբուլներն ու ինչ-որ առու
Ով է հորինել միտքը ճախրանքի
Ուր բոլորը ճախրում են
Ու տեղ չեն հասնում

Ցուրտ է մրսել են թևերը հավքի
Նա դեռ ճախրում է լուսաբացի
Ու ճանփին խժռում փշուրն ուրիշի հացի
Ով է սպանվել ու կոտորվել այդ փշուրից
Ուր բոլորը դատում են
Ու հանձնում հոգին հանուն հացի 

Ցուրտ է մրսել են թևերը հավքի
Ու ուրիշ մի ուրիշ երգ է նա բնում
Ուր երգում է բլբուլ ու ինչ-որ առու
Որտեղից են նոր լուսաբացներ 

07.01.20թ. 04:50

Комментарии