Էդելվեյս

Ես քեզ վաղուց ու շատ վաղուց եմ ճանաչել, երբ դեռ չկար լույս աշխարհին։ Դու եղել ես ու կայիր։ մի անանուն քամի պատմեց քո մասին։ Դու եղել ես փրփուրների պես, սկզբից փխրուն ու անանուն փոթորկում էիր ալիքների հետ։ Հետո դու երկար քնեցիր ու մի ալիք տարավ քեզ ինձնից։ Դու երկար թափառեցիր ծովերում, դառը սև քարերը փոշոտել ու ծծել են քեզ իրենց մեջ ու դու դարձար մասնիկ շուշանների։ Ծովերից հեռու քեզ տարավ քամին ու դու սովորեցիր ապրել ցամաքում։ Դու սիրում էիր ջուրն ու կարոտում, իսկ սիրո մագնիտը ծնեց կյանքն աշխարհի։ Անիծում էիր քամուն ու թափահարում մինչ քամին մոլեգնած նոր հեքիաթներ էր բերում երկինքներից։ Քո երևանում նոր եթերներ հայտնվելուն պես, դու փարվեցիր և եղավ առաջին համբյուրն աշխարհին, և եղավ այնպես, որ լույս եղավ…
 Ես քեզ վաղուց ու շատ վաղուց եմ ճանաչել, երբ դեռ չէր էլ իջել ձյունն աշխարհին…

28.01.20թ. 02:52



Комментарии