Сообщения

Сообщения за 2021

ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՐԳԵՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Изображение
Հորինում է սերը նորից Ջինջ առավոտների փայլերը ոսկի… Եվ չկամ ես այնտեղ, չեմ եղել տրտում… Ի՞նչ երգ ես ուզում երգեմ քեզ համար՝ Երգեմ արևներն իմ հոգու, որ չկան. Չի ջերմացրել արևն ինձ երբեք… Արթնացա, և եղյամ էր միայն, Եվ միայն դու… Ես ու դու… Եվ ծածկվեց աշխարհում ամեն մութ բան։ Ի՞նչ ես ուզում երգեմ քեզ համար, Երբ միայն դու,  Դու ես միակ լույսն իմ հոգու… Երգեմ կարոտով աչքերը քո ջինջ, Երգեմ, շշնջամ, անձրևեմ համը կարոտի… Ինչպե՞ս փարատեմ կարոտն իմ հոգու,  Երբ իմ կյանքում դու ես Եվ միայն դու… Եվ չկա ուրիշ լույս իմ հոգում… Ինչպե՞ս երգեմ լռությունն այս ջինջ, Երբ վարանում են բառերն իմ հոգու… Արի թերթենք էջերն այս անհուշ… Երկինքը քնել է խոր կարոտն իր հոգում, Երգում, անձրևում, փոթորկում է մերթ… Արի ամուր գրկենք, Փրկենք մեր սերը խավարից Եվ չխենթանանք փոթորիկներից։ Ի՞նչ ես ուզում երգեմ քեզ համար… Տխուր երգերը ելնում են կախաղան, Դառնում են սեր, հեռանում անհուշ Եվ չունեն ուրիշ բառեր քեզանից բացի… Ափսո՜ս, դու չես լսում կարոտի նոտան, Որ երգում է ձայնավոր այս բաղաձայն աշխարհում… Արի պայքարենք, Կռիվ տանք կար...

ԱՇՆԱՆ ՊԻԵՍ

Изображение
Երկինքը համեմված է ձայներով տխուր ինչ-որ՝ վերջին.... Հրաժեշտ են տալիս հավքերը անձայն և հեռանում են աշնան վերջին տերևի պես խուճապահար… -Երկի՜նք, գիտե՞ս ուր են տանում ճամփաներն այդ մութ… Հավքե՜ր, լսե՜ք, երբ կարոտեք և որոնեք ինձ, հիշե՜ք, ես այստեղ եմ միշտ՝ նույն քարերի ու հողի մեջ՝ ծպտված, ծարավ ծառերի պես։ Գուցե ճանապարհին ջերմանաք մեկի բարևից, մեկից զարմանաք, մյուսից զայրանաք, մոռանա՜ք ինձ տանջալի ծարավից և իջնեք ուրիշ մի շյուղի…  Հավքերը հեռանում են երազանքների հետ և մահանում են երգերն իմ օդում։ - Ես գոռալ չգիտե՜մ, չեմ կարող գալ ձեր հետևից։ Կանգնե՜ք, հավքե՜ր, դուք չգիտե՜ք՝ ես կխեղդեմ արմատներով բոլոր ծառերին, որտեղ իջնեք դուք հանկարծ և կկործանվեք դուք կործանելով և՛ ինձ...  Ուզում եմ գոռալ հետևից. կարծես մի ձու մոռացան իմ բնի մեջ…Ես դողում եմ արմատներով մինչ դղրդա երկինքը և քնեմ ես՝ դադարելով հավատալուց, որ չկա գարուն… Ուզում եմ խեղդվել իմ ճյուղերի մեջ, որ գարնանը էլի չգան հավքերը և չար սեր չհյուսեն իմ շյուղերից… - Հավքե՜ր, դուք սիրել չգիտեք։ Ձյո՜ւն, ձյուն եմ ուզում, որ մա...

ՍԻՐՈ ՀեՏՔԵՐՈՎ

Изображение
Ես փնտրում եմ քեզ        ամենուր,        Որտեղ չես եղել երբեք....       Ծովերի,  ջրերի ու ամպերի մեջ,           Ամենահեռու`  իմ ամենամոտիկ.... ....Մի խոսք դառնայիր,        Անգիր անեի քեզ,         Մի բառ լինեիր`              Պահեի քեզ իմ մեջ               Ու չխոսեի էի էլ երբեք.... Երանի հիմա ժամանակը  Մեր ձեռքերին լիներ,  Առա՞ջ կտայինք, թե՞ հետ    Դու` չգիտեմ....      Ես առաջ կտայի ու նորից հետ....       Առաջ ու հետ`.       ամեն անգամ       Ու կսիրեի քեզ        միշտ առաջին անգամ... Կխաղայի հոգուդ հետ հավերժ               Ու կորոնեի քեզ անվերջ....                Ես սիրում եմ քո աչքերը, Ծամերը քո`     Լուսե, աստ...

ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ...

Изображение
Դու մենակ ես քո մտքերի անկյունում: Ոչ-ոք չի հասկանում, թե ճանապարհին ինչ ճամփաբաժաններ ես հատում, երբ խաչվում ես հաճախ, և քո մտքերում նոր հույս մոգոնում: Ոչ-ոք չի զգում, թե ինչ ես ապրում, երբ ընկում ես մորմոքումից հուսահատության ակունքներում: Ոչ-ոք չի զգացել ջրվեժվող քարերը, չի լսել փլուզվող աղմուկը, ինչպես է իջնում հոգուդ հատակին... Երկմտանքը հոշոտում է ամեն ինչ. ,,Կամ ամեն ինչ, կամ ոչինչ , Չի' լինում այդպես " ... Մնում են միայն այն մարդիկ, որոնք սպասում են անդունդի եզրին, փնտրելով քեզ փլուզված շենքի քարերի մեջ, ուր բոլորը գոռում են', - մահացա՜ծ է արդեն... որտեղ չասված խոսքերը փշրվում են ապակու պես, որոնելով բառերն արյունոտված, որ կորչում են փոշոտ հոգուդ քարերի ու երկաթի արանքում... Դու մենակ ես կանգնած պատի ետևում, չգիտես' ի՞նչ են խոսում այստեղ ստվերների աշխարհում... որտեղ վերջանում է մի օր ամեն ինչ................ ....որտեղ բոլոր անկումները հաղթանակ են տանում......... ....և հեռանում եմ ես անիմաստություններից: Ս. Էքսուզյան

ժպիտ է քարանում...

Изображение
Ինչո՞ւ հիմա՝ Նորից ու կրկին Ժպիտ է քարանում, Սառում իմ դեմքին։ Ինչո՞ւ նորից ու կրկին Դանթեց միտքս անօրեն, Կառչեց քո արցունքի կաթիլից… Ինչո՞ւ, ի՞նչն է քեզ էլ վհատել՝ Դո՛ւ, որ անհոգ ու անսիրտ Ուրիշի դուռն ես թակել, Ուրիշի սենյակում Ուրիշի լուսամփոփն ամփոփել՝ Այրել ես, մարել, Չափել ու չափչփել։ Ուրիշի գավաթից ուրիշի գինով արբել Ու ուրիշի բերկրանքը ճաշակել, Հաաա՛, լափե՛լ ես, խժռե՛լ, Խժռել ինքնամոռաց, Ինքնամոռաց ու հաճույքով կամովին։ Եվ հիմա արցունք է լոկ քո այտերին գունատված… Բայց ինչո՞ւ իմ, Հենց իմ դեմքին Ժպիտ է քարանում, Փշրվում իմ դիմակին։ Ինչո՞ւ իմ, հենց իմ կոկորդին Կանգնել է քո արցունքը հաղորդ։ Չէ՞ որ քո կյանքում վաղուց ո՞վ եմ ես՝ Մի խո՛րթ։ Դու ուրիշի դուռն ես թակել, Ուրիշ բախտի ըմպանակն էլ ավիրել, Բայց դու ինքդ էլ ոչինչ չես շահել Ու դարձել ես կյանքին խորթ։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ հենց իմ մտքին Զարդվել ես նորեն ցուցանակի պես՝ Մի անընդմեջ կանչող հիշեցման ահազանգի պես։ Եվ ինչո՞ւ նորեն պիտի սառեն Աչքերս քո աչքերին, Ինչո՞ւ նորից հենց ի՛նձ՝ Քեզ անծանոթ, Ուզում ես թաթախել Արցունքներիդ հաղորդ։ Ու...

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Изображение
Ես քեզ մոտ եմ գալիս։ Հե՜յ, էրգիր իմ հայրենի, Հրաբոսոր առավոտ իմ հոգու, Որ գողացար մանկությունն իմ աչքերի. Ես՝ թաց մայրամուտ քո աչքերի, Դո՛ւ, փառապանծ, ամենաճիշտ, Ես եղա տառապածը քո մեղքերի  Եվ եկա քեզ մոտ մեղավոր՝ Տառապած աչքերիդ Վեհ հայացքին խաչվելու։ Դու մերժեցիր առավոտներն իմ հոգու,  Զարհուրված երազախաբ ի՛մ հայրենիք։ Ես քեզ մոտ եմ գալիս՝ Երեք փշուր մեղքն ափերիս, Տո՛ւր ինձ մի պատառ իմ մանկությունից։ Ես քեզ մոտ եմ գալիս, Վե՛հ դու իմ երկիր։ Խռոված ես դու  և փշրված ուրիշի մեղքերից… Թող փարվենք իրար թովիչ լուսաբացին.  Ես ու դու պարտվել ենք իրար Եվ չենք պարտվի ուրիշ աշխարհին։

ԱՐԵՎԱՀԱՄ ԻՄ ԱՌԱՎՈՏ

Изображение
Ո՞րն է սիրուն ավելի՝ Շողերը դեղին արևի, Թե՞ փայլերը քնքուշ Ալեկոծվող քո վարսերի։ Գիտե՞ս, առանց քեզ մութ կլիներ. Չէի տեսնի արևի շողերը, Որ քաղցրանում են օդում,  Քնքուշ ճառագելով այտերիդ վրա։ Չէի շնչի ես արևի բույրը, Որ շիկանում է քնքուշ կոպերիդ մեջ, Եվ սահելով ուղիղ իմ հոգում, Ճառագում է լույսը անկյուններում բոլոր։  Սիրում եմ լույսի բույրով արևի,  Որ կրում եմ իմ մեջ՝ Շնչելով անհագ ծարավի պես, Ապրում եմ բույրով կարոտի, Շնչելով ակնթարթները Ծանր մետաղի ծաղկած բույրով, Սպասելով մինչ արևահամ մի մայրամուտ։ Արևահամ ի՛մ առավոտ, Կգամ, ու նորից իմ դիմաց կկանգնես Նույն այն ամոթխած աղջնակի պես: Իսկ ես այլևս չեմ լռի այնպես՝ Կշշնջամ ականջիդ, Կասեմ ամեն ինչ. Քո տունն իմ սրտի մեջ է, Իմ տունը՝ պարուրված քո հոգու մեջ։ Արևահա՛մ իմ աղջիկ,  Դու մայրամուտն ես իմ, լուսաբացը փոթորկված անձրևներից հետո։ Կգամ ու կպատմեմ քեզ կարոտներն իմ հոգու, Կգամ ու կմոռանանք մայրամուտները անցած։ Իմ արևահամ, լո՛ւյս առավոտ, Որքան պահեր քեզ չեմ պատմել, Որքան…որքա՜ն եմ ես սպասել,  Որ գա մի օր ու դու մեծանաս, Դեռ մանկուց, տեսիլաժամ...

ԴՈՒ ԻՄ ՀԱՎԱՏՆ ԵՍ

Изображение
Երբ ամեն ինչ լուռ է, Իսկ ներսում աղմուկ, ուզում եմ գտնել  քեզ ինձ հետ, աշխարհում, ինչ-որտեղ: Երբ ամեն ինչ լուռ է մտքերս պատկերում են քեզ և ավիրում են ինձ ներսից, որոնելով քեզ ամենուր... կորցնում ենք իրար, կորցնում եմ քեզ, կորցնում եմ ինձ... Դու ինչպիսին էլ լինես, ես կհորինեմ ու կստեղծեմ քեզ նորից, չեմ թողնի, որ դու կորես և քամիները տանեն քեզ ինձնից...  Քե'զ սիրելով, հավատամ մարդուն ու սիրեմ աշխարհը։ Թող չխենթանամ ու մեր լուսաբացները թո'ղ չդառնան մութ իրիկնաժամ: Ուժ տուր ինձ սիրով, չպոկես թևերս, որ դիմանամ ու հաղթենք կյանքին: Մի օր դու էլ ահավոր կսիրես ու կսպասես ինձ անդադար, չես հասցնի մտքերդիդ մեջ լսել խոսքերը ու մտքերը չեն հասցնի բառեր դառնալ. Անսահման արագությամբ մտքերը կսլանան ու կհոշոտեն իրար, փորձելով ինչ֊որ բառեր դառնալ, մի երկու ֆռազ: Իսկ ես, սիրտդ չեմ կոտրի, չեմ ասի' սպասիր... Քո համար գարուն է դրսում, օդն ու արևը գրկել ու պարուրել են, պարուրվել եմ քեզ և գուցե տափ եմ ավելի... իսկ իմ ներսում ակնթարթվում են ամառ ու աշունը, չկա գարուն, չկա ձմեռ.. Ու ես մանրանում եմ օդ...

Թող սուզվեմ քո մեջ...

Изображение
Թող սուզվեմ քո մեջ, Փաթաթվեմ ամուր Եվ կորչեմ փոթորիկներից։ Թող հավերժանամ, Ձուլվեմ ու խորտակվեմ, Սիրեմ քեզ անվերջ Ու ապրեմ քո մեջ։ Թող խենթանամ Եվ մահանամ քո մեջ, Ծնվեմ քո մեջ Եվ ապրեմ նորից։ Արդեն քանի կյանք է՝ Ես մահանում եմ  Առանց քեզ Եվ կորցնում եմ քեզ նորից։ Թող անէանամ, Ծնվեմ ու ապրեմ Ես Քեզ հետ նորից...

մի թող ինձ սպասեմ

Изображение
Որքան եմ քեզ սպասել... մրսում եմ, դողում, մի թող ինձ սպասեմ: Մի թող, որ հանկարծ կորչեմ մշուշոտ խավարներում, որտեղ ամեն անգամ, լույսն ու խավարը սեր են մոգոնում ու ինձ որբ թողնելով' բաժանվում իրարից: Արի արձակենք, ազատություն տանք հրայրքներին: Պատառոտված սառցե շերտերը գոլոշիանում, դառնում են ավազ ու արծաթեփայլ հմայլն են թողնում, անհետանալով ցուրտ փողոցներում: Ընթանում են դանդադ, իսկ ժամանակը' տարուբերում և չի տարբերում ... որտեղ եմ ես, որտեղ ես դու... մի թող ինձ սպասեմ...

ՊԱՅՔԱՐԻՐ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ

Изображение
Տղամարդը պատերազմողն է, նա պատերազմում է կյանքի հետ՝ անդադար: Տղամարդը պայքարողն է՝ սեփական նպատակները կառուցողը, ով հասկանում է, թե ի՞նչ է իրեն հարկավոր և հաղթում է։ Անտեսելով ցավերն ու վայրիվերումները, պայքարում է մինչև մահ: Տղամարդը նա է, ով հասկանում է, որ այստեղ է, հողի վրա՝ հեռու երկինքներից: Ով, ոչ թե երազում , այլ կառուցում է, ով կարգին ծնկել է ցավի առաջ ու վեր բարձրացել, չհանձնվելո՜վ, պայքարելո՜վ կյանքի դիմաց: Եթե միայն երազեք, մտածեք անցյալի մասին կամ ապագայի, և երկնային երազանքներով ապրեք, եթե նույնիսկ դուք փիլիսոփա դառնաք, իմացե'ք՝ տանուլ եք տվել սեփական կյանքը: Դադա՛ր…դադարե՛ք ձախողումների առջև ծնկելուց և մի ափսոսացեք երբեք պարտությունների համար: Մի՛ հանձնվեք, կառուցեք միշտ նոր նպատակ: Քանի դեռ հողի վրա շնչում ես և մարդ ես հողեղեն, թող ոչ թե ոտքերդ հողին բեռ լինեն, այլ զգա հողը ոտքերիդ վրա: Չափիր քո կյանքը՝ ի՞նչ է քեզ պետք, ինչի՞ց սկսել: Քանի դեռ շնչում ես, կաս, ուրեմն կարող ես: Երբեք մի՛ ասա, թե չես կարող, իսկ այն, ինչ չկարողանաս, մի՛ մնա փոսից դուրս եկած ապուշի ...

Երկինքը թող մնա հետո, երկինքը թող սպասի

Изображение
Ես սիրեցի գույներն աշխարհի Հոտոտեցի հույսի կարոտով Եվ լույսին կարոտ մնացի Ես ուզեցի խորը շնչել Կանչել բույրը լույսի Կույսի ձայնով երգում էր քամին Տապալում էր հոգիս առանց հույսի Կիսատ ու անկատար մի լույս Թովում էր հոգիս հեռուներում Եվ գրկում էր կույր ու անտեսանելի Ավելի մոտ, ինձ այդքան շոշափելի Երգում էր հույսը և հպվում ամուր Ես երգեցի ձայներով կարոտի Հույսի ձայնով լույսին կանչեցի Եվ տանջանքներով իմ այս մութ Սիրո երկինքներին փարվեցի Լույսով լվացի աչքերն իմ մութ Եվ հեռուներից ավելի մոտ Ավելի տաք ծաղիկների ես փարվեցի

Քո քնքուշ հոգին թող չիմանա

Изображение
Ու թող չմարեն քո ամառները` Թանձր երեկույթի ձայներով խավար, Քո քնքուշ հոգին թող չիմանա, Թե ինչ կա հեռվում` աստղերում անմար։ Դու չգիտես ինչպես են աստղերը շինում, Լողում են ալեկոծված փոթորիկներում, Հոգին դարձնում ավար, Չիմանալով,  թե ով է ումից գողանում։ Հետո էլ` ով է ումից գոհանում, Կիսում են ավարը ու գող որոնում, Դատում են աստղեր որոնողին Ու մի քրչոտ պարան թողնում գետնախորշում։ Մի անհոգի պարոն, կամ բարի տիկին Հարվածում է մուրճը՝ ճշմարտապես, Ու չես իմանում` Ով է՝ ումից ավելին գողանում։ Քո քնքուշ հոգին, թող չիմանա, Թե ի՜նչ կա հեռուներում երկինքների, Ու թող չմարեն քո ամառները, Որ միակ լույսն է իմ տիեզերքում։ Դու սիրիր լուսաբացով` արևների, Միշտ՝ գարնան թարմության բույրով, Ես շնչեմ քեզ անձայն ավելի.. Եվ քո քնքուշ հոգին չիմանա երբեք ավելին...

Ամենակարևորը...

Изображение
Եթե ինձ հարցնեին, թե որն է կյանքում ամենակարևորը, ես կնշեի այն ինչը չունի եզրեր, որը չունի սկիզբ և չունի ավարտ, որ չունի գին և սահման:  Սերը անսահմանության չափն է, որ սահմանում է, նոր անսահմանություներ, Սերը եզրեր չունի, սերը` գալիս է հավերժությունից ու ձգվում դեպի անեզր երջանկություն:  Իրական սիրո գինը զգում ես միայն այն ժամանակ, երբ այդ սիրո մեջ, սիրում ես` ինքդ քեզ, ու ամեն ինչ դառնում է սիրելի... Երբ ամենագորշ իրականությունը դառնում է հաճելի, իսկ դու ներշնչվում ես`ամենակարողությամբ:

Արի կառուցենք մեր հոգու տունը

Изображение
Ցուրտ է, մրսում եմ, սիրելիս, Արի ծածկվենք սիրով, Ջերմություն է պետք, մի կաթիլ արև, Հապճեպ մի սառը բարև, Եվ կառուցենք մեր հոգու բույնը... Թույլ տուր տաքանամ սրտիդ մոտ` Ցուրտ է, թող ներս գամ շուտ, Չթողնես դրսում մրսեմ ես անտուն, Թույլ տուր տաքանամ սիրո պնակից, Արի կառուցենք մեր հոգու տունը, Կառուցենք կտուրը տերևաթափից, Փակենք դուռ ու պատուհան Եվ կառուցենք մեր սերը, Գողանանք իրար այս ցուրտ աշխարհից, Սիրուց գոռանք խելագարի պես, Իմանանք երջանկության գինը Եվ շարենք պատերը սիրո գույներից, Փաթաթվենք ամուր` սիրո համերով, Արի՜, որ գողանանք սերն աշխարհից...

Գեղեցիկը

Изображение
Գեղեցիկը մայրն է, երբ հոգիդ հանում է ճահճից, Եվ գեղեցիկ է դառնում կյանքում ամեն ինչ: Գեղեցիկը սերն է, երբ գրկում ես մոտիկից. Փոքրիկ ձեռքերը, որ երկինք են ափերի մեջ Ու երկու սիրուն աչքեր, որ դառնում են երկինք: Գեղեցիկը` անգույն է, և բուրում է թափանցիկ, Գեղեցիկը` լույս է, որ գողանում է գորշը քաղաքից, Պարզ ճաճանչով ծածկում է գորշացած քարերը հոգուդ Եվ հույս է հանում այդ մոխիրներից: Գեղեցիկը միայն մեկ անուն ունի, Որ հույսով է լցնում աշխարհները ներսից, Եվ գեղեցկացնում է կյանքում ամեն ինչ։

ԲԱՐԵՎ ԸՆԿԵՐ

Изображение
Ի՞նչ մնաց քո հոգում անկեղծ,  Խինդերով օրերը՞ մնաց,  Թե՞ հին փոշոտ պատառիկներ, Ո՞վ ես դու, Ո՞վ ես հիմա, Ինչու՞ պղտորվեց հոգին մեր անկեղծ, Հեռացանք անհետ, Անվիճելի սահման դարձանք, Հին օրերի հուշերում անտես, Ուրիշացանք ժամանակի հետ, Թողնելով իրար, հեռու կանգառում, Ու մեկնեցինք տարբեր ունայնություն, Չփնտրելով իրար սառած կայարաններում։ Ու՞ր ես շտապում, Բան ունենք կիսվելու, Ինչու՞ հիմա ուրիշ ես դու, Մի շտապիր դատարկ կայարան, Որտեղ լոկ վարորդի ծառան ես դու, Նստիր ինձ հետ, Փակիր պատուհանը ու ծխենք մի քիչ թաքուն... Պատմիր.... որտե՞ղ ես ապրում, Հիշու՞մ ես մեր հին տնակը շյուղերից, Որ փլուզվեց խենթացած փոթորիկներից, Հիմա տուն-տեղ ունե՞ս, Ինչպե՞ս ես ապրում, Ես անտուն եմ հիմա... Ողջ աշխարհի տունը եղա...., Ու ես *անտում մնացի: Չէ, մի սարսափիր ինձանից, Ու մի փորցիր փախնել թաքուն, Հիմա ուրիշ է ժամանակը, Ու կայացա ես իմ հին երազանքներում, Հին օրերը գնաց, Ինձ մնաց միայն սպիներ, Հաստ գունաներկի պես ներծծելով հոգիս, Ու կերտելով ինձ ներսից: Դողում են ձեռքերս, Աչքերիս մեջ նայիր, Բան ունենք կիսվելու,...

ՍԻՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

Изображение
Մի կտոր կարոտ սիրելու համար, Համբերություն սիրվելու համար, Ազատություն է պետք հանգերին, Հարգանք ու կիրք՝ հոգու բարքերին, Հավասարություն, ամենաթողություն, Ոչ մի չափ ու ձև կամ սահման՝ տձև։ Միայն կարոտ է պետք սիրելու համար, Ու պետք է տրվել սրտով կարոտագին, Բայց ոչ ամենքին,  Ոչ ամբողջ հոգով։ Կարգ չկա սիրվելուն հատուկ, Միայն մի կանոն յուրահատուկ. Սեփական բույրը, համն առանձնահատուկ, Չդավաճանել կարոտով թափուր։ Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

Քեզ անուն եմ հորինել

Изображение
Արևը գար երկնքից, Առնեինք բարևը լուսնի, Հոգիդ գրկեի ես մոտիկից, Աստղերը կաթեին մեր սիրո մեջ, Տիեզերքը հանեինք աճուրդի. Քեզ քիչ է դա երևի։ Մի կտոր սեր լղոզեր խոպոպիկներդ, Հոգիդ հաներ վերևից վար, Դու հասնեիր երկինք, Իսկ ես ընկնեի կտրուկ վար, Կգայիր հետո ինձ մոտ ներքև, Թե կճախրեիր մի քիչ մենակ... Դու կուշանաս, սե'րս, Իսկ ես վերևում կլինեմ: Բանալին թողնում եմ կտորի տակ։ Կգաս, երբ ծերանաս Ու կապրես մենակ, Կպահես մեր երազանքները կիսատ։ Ես անուն եմ հորինել Եվ հյուսել եմ մեր սերը։ Պատերին, գետնին, լուսամուտին, բոլոր սենյակներում սեր եմ շաղ տվել Ու թողել եմ աստղերն ավիրված, Կհավաքես ու կջրես չորացած մեր սերը։ Ես կուշանամ, ճախրում եմ հեռու Եվ քեզ ավելի մոտ կլինեմ... Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեդինակային պոեզիա ...///

ԹՈՂ ԼՈՒՅՍ ԻՋՆԻ

Изображение
Մո'տ եկ, Նստի'ր մոտիկ, Թո'ւյլ տուր սեղմել ձեռքերդ ափերիս Ու նայել ուղիղ քո հոգու հեռուն: Քո ներսում խառն է՝ թափթփված, Ագռավներ են ծառերին, Ու ծաղիկները սառել են Ծածկվել տերևաթափից։ Թո'ւյլ տուր կտրել ծառերը: Գիտեմ, բարեկա'մս, Դու սիրում ես անպտուղ բարդին, Որ սուլում է, Շոյում հոգիդ շարունակ։ Նստի'ր ավելի մոտ, Զգա' ծաղիկների բույրը, Որ խեղդվում է տերևաթափից Եվ չորանում հարավային պատին՝ Ուղիղ հոգուդ ափերի վրա: Բացել ես հոգուդ դռները լայն, Թռչուններ են մտնում երամ-երամ՝ Հպելով շողքն ապակուն, Թողնելով անթափանց, մուգ մի վարագույր։ Թո՛ղ լույս իջնի Օդի հեղձուկ Տերևների բույրով խոնավացած պատուհանին։ Գոռում է քամին՝ Անուշ բույրով հողի, Երգում է կույր մի երազանք, Ու ես շնչում եմ բույրն անծանոթի` Հպվելով քնքուշ ճերմակ իրիկնամուտին... Հետո կիջնի երեկոն՝ Թաց ծաղիկների բույրով մոգական, Կպատմի լուսաբացն իր դյութին, Կանցնեն ամառներ ու աշուն, Կիջնի ճերմակ մի ձյուն Պաղաղ հոգու լաբիրինթոսում՝ Այնտեղ որտեղ բույն չեն հյուսում... 11.08.21թ. 00:30 Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮ Հեղինակայի...

Քեզ որոնելիս... Դաշինք

Изображение
Ես որոնում եմ խաղաղություն, Ու վայր եմ դնում հոգիս անխաղաղ, Փակում եմ դռները ամուր, Կողպում եմ ձայները մութ սենյակում, Եվ շտապում հապճեպ հաղթության ուղով: Հոգնել եմ ես պատերազմներից, Աշխարհում այս լուսավոր ու սուտ, Ուր մարդիկ ծնում են խավար, Ապա ծնկում խավարին այդ բութ... Ես պարտվել եմ բոլոր ճանապարհները` պարտության տանող... Լույսի մեջ խավար եմ փնտրել, Ու գտել խավարի մեջ հույս, Բռնաբարել եմ խավարն այս կույս, Եվ ծնվեց մի բիճ ` քաղցկեղով հիվանդ... Դաշինք եմ կապում ես լույսի հետ, Եվ շտապում հապճեպ հաղթության ուղով: Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮

Տեղեկատվություն

Изображение
Բլոգում զետեղված գործերը Իմ ամբողջ կյանքի, տարբեր ժամանակաշրջաններում կատարված հեղինակային ստեղծագործություններ են: Ուստի որոշ նյութեր չեն համապատասխանում իմ ներկա կարգավիճակին: Բլոգում կարող եք գտնել բազմաթիվ ուղղագրական սխալներ և դասական կանոններից դուրս ձեռագիր: Հեղինակային վեպեր, արձակներ, բանաստեղծություններ... Հարցերի և առաջարկությունների դեփքում կարող եք գրել էլեկտրոնային հասցեին, կամ 👉  Facebook  - Ի  👈   միջոցով: 🔼Արգելվում է🔽 Տարածելը, գողանալը, փոփոխված վերաուղորդումները 🚫 Բոլորիդ մաղթում եմ անսահման երջանկություն: Ս. ( ۝ ) Էքսուզյան ╮╮╮

the secret of time...

Изображение
Հպարտություն. Հիշեք, որ անկախ ամենից, թե ինչ տերմինով եք դուք ապրում, հպարտությունը "կարծիք" է, որը հարատև չէ: Եվ իրական հպարտությունը կլինի այն, երբ կհպարտանան ձեզանով ուրիշները, հատկապես այն մարդիկ, որոնք կարևոր են ձեզ համար: Հիշեք, որ ժամանակը չի սպասի մինչև դուք կհամեմատվեք բոլոր կարծիքների հետ, Ժամանկը ցավոք վերջանալու է, բայց դուք կարող եք ապրել հպարտանքով, առժամանակ չափսոսալով ժամանկի համար: Իմանալով ժամանակի գախտնիքը, որի կարևորությունը մաքսիմալ շոշափելի առավելություն ապահովելն է, որն ունի միայն երկու պարզ ու հասարակ եղանակ. 1 Լինել ինքնատիպ ու ընդգծել սեփական նշանակալիությունն աշխարհի վրա. Արարել բարին, Ապրել հանուն  նպատակի ու փառքի. 2 Ապրել հանուն յուրայինի (Որդուդ) բարորության ու երջանկության, Ապահովել նրա լավագույն ուղին: Գախտնիքը սեփական նշանակալիության իրական դերը կատարելն է, մտածելով ոչ միայն սեփական անունի հավերժության մասին, այլ այն յուրայինների, որով դուք ուզում եք հպարտանալ:

Ճշմարտություն

Изображение
Վերջ Դադարեց Անձայն էին պահերը Որ անցան Բառերը թողնելով ինչ-որ ներքին արյունահոսությամբ Ինքդ քո դեմ մենամարտում Ճիշտ էր բոլորը Եվ ճիշտ էին բոլորը իսկ ճշմարտությունը այն էր ինչ մնաց հետո Աշնանաքաղին... Քա՞նի ծառ ունես դու. Սուս Չխոսես Հավաքիր սերմերը Բառերի պարը որոշում է պահը Եվ ճիշտ եղիր սոսկ ծմռանը Եվ ճշմարիտ վառ գարնանը...

Կամք

Изображение
Պարզ եղիր ինքդ քեզ հետ Ամենքի հետ ամենքից օտար Եղիր ազատ ու արդար Եղիր ազատ ինքդ քո մեջ Համբերելով միշտ անհամբեր Ամենքի հետ ամենքից օտար Եղիր միշտ դու, եղիր դու սեր..